Երբ մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք ավելի լավ ճանաչել այն. վարչապետը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովին»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Դիլիջանում մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բացմանը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո: Գլխավոր գործընկերներն են «The Monthly Barometer» վերլուծական հանդեսը և ՀՀ կենտրոնական բանկը: Այս տարի այն կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը: 

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. 

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, 

Կառավարության հարգելի անդամներ, 

Հարգելի հյուրեր, 

Ողջունում եմ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» անցկացումը Հայաստանի Հանրապետությունում՝ Դիլիջանում, և ողջունում եմ նաև այն, որ, չնայած համաճարակային իրավիճակին, որոշում է կայացվել, այնուամենայնիվ, անցկացնել։ Դուք գիտեք, որ նախորդ տարի տեղի չունեցավ այս միջոցառումը, և շատ կարևոր է, որ, այնուամենայնիվ, նման հանդիպումները, քննարկումները տեղի ունենան, մտքերի փոխանակում և մտքի նոր գեներացիա տեղի ունենան մանավանդ այս բարդ և կարևոր ժամանակաշրջանում։ 

Կարծում եմ՝ ժամանակակից աշխարհը ոչ ժամանակակից աշխարհից տարբերվում է նրանով, որ ժամանակակից աշխարհը մոդելների և մոդելավորման աշխարհ է, որտեղ ամեն ինչը կամ գրեթե ամեն ինչը մոդելավորված է և աշխատում է այդ տրամաբանությամբ։ Երբ մենք մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք ավելի լավ ճանաչել աշխարհը և սկսում ենք մեծ մասնակցություն ունենալ պրոցեսների կառավարմանը և ավելի կանխատեսելի դարձնել պրոցեսները մեզ համար։ 

Եթե անդրադառնանք աշխարհաքաղաքականությանը, պիտի արձանագրենք, որ աշխարհաքաղաքականությունն ինքն էլ որոշակի մոդելավորման կարող է տրվել, որովհետև այն շատ նման է մակընթացությունների և տեղատվությունների, որոնք անընդհատ և պարբերաբար տեղի են ունենում։ Չմոդելավորված աշխարհում մարդիկ չէին հասկանում՝ ինչը ինչի համար և ինչ պատճառով է տեղի ունենում, իսկ մոդելավորված աշխարհում այդ ամենն արդեն դառնում է կանխատեսելի։ 

Այդ առումով կարծում եմ, որ այսօր թերևս ամենահրատապ հարցը, որ պիտի քննարկվի «Մտքերի գագաթնաժողովի» ընթացքում, հենց աշխարհաքաղաքականության մոդելավորումն է՝ ինչպես և ինչու են գործընթացները տեղի ունենում։

Շատ կարևոր է, որ միտքն այս ուղղությամբ գեներացվի, հարցեր ձևակերպի և պատասխաններ տա։ Հատկապես առաջիկա և ընթացիկ ժամանակաշրջանում կան հարցեր, որոնք առանցքային նշանակություն ունեն մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի համար, և որոնց պատասխանը շատ կարևոր է հենց առանձնահատուկ ապագայի տեսանկյունից։ Այդ ապագան կառավարելի և տեսանելի կլինի այնքանով, որքանով մենք կկարողանանք մոդելավորել այն աշխարհաքաղաքականությունը, որ տեղի է ունենում մեր տարածաշրջանում՝ ավելի նեղ, ավելի լայն և ընդհանրապես գլոբալ առումով։ 

Պատահական չէ, որ ես հենց մակընթացությունների և տեղատվությունների հետ զուգահեռ անցկացրի։ Հենց այն ժամանակ, երբ մարդկությունը չգիտեր, թե ինչ է տեղի ունենում և ինչու, այդ ամենն ընկալվում էր որպես աղետ։ Իսկ երբ կա հստակ մոդելավորում, թե ինչը և ինչի համար է տեղի ունենում, այնուամենայնիվ, այդ պրոցեսները որոշակիորեն հայտնվում են կառավարելիության տիրույթում։ 

Եվս մեկ անգամ ողջունում եմ, պարոն նախագահ, այս կարևոր նախաձեռնությունը, որն արդեն պարբերական է։ Հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք կկարողանանք այս կարևոր իրադարձությունը կազմակերպել և մասնակցել առանց դիմակների։ Հույս ունեմ, որ այս հանդիպումը, այս իրադարձությունը մեզ համար կդառնա նաև մեր տնտեսության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության մոդելավորման որոշակի հարթակ, որպեսզի մեզ հետ և մեր շուրջ տեղի ունեցող գործընթացները մեզ համար ավելի հասկանալի և հետևաբար ավելի կառավարելի լինեն։

Հաջողություն եմ մաղթում «Մտքերի հայկական գագաթնաժողովի» աշխատանքներին և արդյունավետ ընթացք եմ ցանկանում։ 

Շնորհակալ եմ»։ 

«Մտքերի հայկական գագաթնաժողովի» այս տարվա քննարկումները վերաբերելու են աշխարհում և հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին և արհեստական բանականության զարգացմանը:

Մասնակիցների շարքում են երկրների նախկին ղեկավարներ, միջազգային հեղինակավոր փորձագիտական և վերլուծական կենտրոնների, կազմակերպությունների, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, հեղինակավոր համալսարանների պրոֆեսորներ, այդ թվում՝ Արգենտինայի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրին, Շվեյցարիայի նախկին նախագահ Միշլին Կալմի Ռեյը, Ռուսաստանի «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ, Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Yandex-ի փոխտնօրեն Տիգրան Խուդավերդյանը, լեգենդար մարզիկ Ռոջեր Գրեյսին և այլք:

Տպել
532 դիտում

Քովիդի «օմիկրոն» նոր շտամն ու աշխարհի նոր սահմանափակումները. արդյոք այն արդեն տարածված է նաև Հայաստանում

Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (լուսանկարներ)

Եթե մարդիկ պատվաստվեն ու դիմակ կրեն, ապա նոր սահմանափակումների կարիք չի լինի․ ԱՄՆ նախագահ

Ստամբուլում տեղի ունեցած փոթորիկի հետևանքով վիրավորների թիվը հասել է 38-ի, զոհերինը՝ 4-ի

«Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթում առաջին 3 մրցանակային տեղերը նվաճել է Լոռու մարզը

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը

«Դեմեր» դամբարանաշտից հայտնաբերված խեցեղենը, զենքը, պերճանքի առարկաները և այլ նյութեր հանձնվել են համապատասխան ՊՈԱԿ-ին

Պնդումները սուտ էին, թե իբր պատերազմի ժամանակ հիմնադրամի նվիրատվություններով պարգևավճարներ են տրվել. Հայկակ Արշամյան

Տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հուշ-երեկո

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են․ Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է

Արագածոտնի մարզպետը այցելել է Մաստարայի միջնակարգ դպրոց․ ծանոթացել է շենքային պայմաններին, գույքային հագեցվածությանը

Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիին

Ազգային ժողովում հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը

Պատերազմի մասնակից 30 զինծառայողներ կվերապատրաստվեն․ լավագույն 5-ը դասընթացները կշարունակեն Ֆրանսիայում

Ամերիկյան առցանց բառարանը 2021 թվականի բառ Է ընտրել «պատվաստանյութը»

Զորացրվել են եռամսյա վարժական հավաքների մասնակիցները

Ֆրանսիայի դեսպանը առավելագույն ջանքեր կգործադրի հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել խորացման և ընդլայնման համար

48-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

Գնել Սանոսյանն այսօր այցելել է «Երևան ՋԷԿ», ծանոթացել խնդիրներին

Մասնակի փլուզվել է Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղը Լեռնակերտ գյուղին միացնող կամուրջը

Նարեկ Զեյնալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՔՊ-ի թեկնածու Նարեկ Գրիգորյանը հանդիպել է Հացառատի բնակիչների հետ․ ներկա է եղել նաև Արսեն Թորոսյանը (լուսանկարներ)

Ոսկե և արծաթե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

Ես վստահ եմ մեր հաղթանակի վրա. Փարաքարում համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյան

«Ուրարտուն» շարունակում է անպարտելի մնալ․ բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը շարունակվում է

Անցած 3 օրում հանցագործության 124 դեպք է բացահայտվել

Գնել Սանոսյանը մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին

Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ Արցախի ՄԻՊ

Քրեակատարողական ծառայության պետն այցելել է ՔԿ հիմնարկներ, տվել հասցեական հանձնարարականներ (լուսանկարներ)

Նվեր Պետրոսյանը նշանակվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական

Կայացել է Իջևան խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստը (լուսանկարներ)

Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ. կստորագրվի համագործակցության «ճանապարհային քարտեզ»

Վերադարձել են ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը մասնակցած ՊՆ պատվիրակ մարզիկ-զինծառայողները (լուսանկարներ)

UCOM-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «CAPTURE THE FLAG» հաքերային միջոցառումը

«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ

Պայմանական վթար ՀԱԷԿ-ում. անցկացվել է ուսումնաշտաբային վարժանք (տեսանյութ)

Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (լուսանկարներ)

«Ծառ՝ աղբի փոխարեն». ծառատունկ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկում (լուսանկարներ)

Սյունիքը Հայաստան է, իսկ Էրդողանը՝ պատերազմասեր. «Լը Ֆիգարոյի» փոխտնօրենը գրառում է կատարել

ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունները պատրաստ են ձմեռային սեզոնին