Սպանության փորձ մոր նկատմամբ. 56-ամյա գյումրեցին, մորը հատակին գցելով, ձեռքից վերցրել է ձեռնափայտը և հարվածել. ՔԿ

21/10/2021 schedule17:02

2021թ. հոկտեմբերի 17-ին և 18-ին Գյումրու Շերամ թաղամասում գտնվող շենքերից մեկի 56-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, պարբերաբար հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է հնչեցրել 75-ամյա մոր հասցեին, իսկ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, խոհանոցում վիճաբանելով մոր հետ և սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ փորձել է խեղդամահ անել վերջինիս:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.

«2021թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 16:08-ին, Գյումրի քաղաքի բնակչուհին ահազանգել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձը սպանել կամ սպանում է իր մայրիկին:

«Նույն օրը՝ ժամը 16:54-ին ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում Գյումրու ՇԲՕ կայանից ստացված ահազանգի համաձայն՝ «հիպերտոնիկ կրիզ» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Շերամ թաղամասում գտնվող շենքերից մեկի բնակարանում իրենց կողմից  բուժօգնություն է ցուցաբերվել նույն բնակարանի 75-ամյա բնակչուհուն, ով հայտնել է, որ իրեն ծեծել են:

Ահազանգերի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. հոկտեմբերի 17-ին և 18-ին նշված բնակարանի 56-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, պարբերաբար հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է հնչեցրել մոր՝ վերոնշյալ 75-ամյա կնոջ հասցեին, իսկ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, խոհանոցում վիճաբանելով մոր հետ և սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ փորձել է խեղդամահ անել վերջինիս:

Այնուհետև մորը քաշելով և հատակին գցելով՝ ձեռքից վերցրել է ձեռնափայտը և հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Տեսնելով, որ քույրը զանգահարում է ոստիկանություն՝ 56-ամյա տղամարդը հարձակվել է քրոջ վրա, մկրատով հարվածներ հասցրել նրա դեմքի շրջանին, ապա սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ դիմել է փախուստի։

56-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող մկրատը:

Դեպքի առթիվ 2021թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հարուցվել է քրեական  գործ` ՀՀ քրեական օրենսգրքի  34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդ հոդվածի, 137-րդ հոդվածի 1-ին մասի և  137.1-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասի հատկանիշներով:

Նույն օրը Գյումրի քաղաքի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով:

2021թ. հոկտեմբերի 21-ին քրեական գործը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն: Իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ»:

Տպել
805 դիտում

2022 թվականի հունվարի 1-ից խմելու ջրի նոր սակագին կգործի

Շառլ Միշելը վերահաստատել է Հայաստան-ԵՄ կապերի ամրապնդման պատրաստակամությունը. ՀՀ վարչապետն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Հրապարակվել են Ադրբեջանում կործանված ուղղաթիռի զոհերի անունները. բոլորը զինվորականներ են, սպաներ

Մադրիդում կայացել է Միջխորհրդարանական միության մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների թափուր տեղերի ընտրությունը

Թուրքիային պատուհասած ուժգին փոթորկի հետևանքով կան զոհեր, տասնյակ տուժածներ, խոշոր ավերածություններ (լուսանկարներ)

Հունաստանի խորհրդարանի պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Կիրակի օրը ուղիղ 40 րոպե սպասել եմ 33 համարին. ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը՝ տրանսպորտի վատ աշխատանքի մասին

Թուրքիայում այսօր 134 մարդ է ձերբակալվել՝ Գյուլենի կազմակերպությանը հարելու մեղադրանքով

Երեւանի ավագանու նիստերի դահլիճն ընդմիջումից հետո դատարկվեց. քննարկմանը մի քանի հոգի է ներկա

«Երեմյան փրոջեքթս»-ին պատկանող ռեստորանի հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա. ՍԱՏՄ

Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել, նրանց թվում բարձրաստիճան սպաներ են

Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չընտրվեց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Ռիհաննային շնորհվել է Բարբադոսի ազգային հերոսի կոչում

Կհամագործակցեն Հայաստանի ազգային արխիվն ու Բեյրութի Հայկազյան համալսարանը

Հիացած եմ, Զինվորի տունն աննախադեպ կառույց է. ԵՄ դեսպանը ծանոթացել է վիրավոր զինծառայողների ապաքինման ընթացքին

Հանդիսավորությամբ վերաբացվել է Արմավիրի քաղաքային մարզադաշտը (լուսանկարներ)

Արշակ Հակոբյանը հայտարարագրում թաքցրել է մոտ 7 մլն դրամ արժեքով տունը, մեքենաները․ նրան մեղադրանք է առաջադրվել

Քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)

Երևանի ավագանու որոշմամբ՝ կտեղադրվի Վիլեն Գալստյանի և Նադեժդա Դավթյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ

Երեւանի քաղաքապետարանը գումար կհատկացնի 2008 թվի մարտի 1-ի զոհերի հուշարձանի պատրաստման համար

Վարորդը պարեկներից մեկի գրպանը փող է դրել արձանագրություն չկազմելու համար. ոստիկանություն (տեսանյութ)

Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր ու վիրավորներ

2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ հայտնաբերած հրազենն ապօրինի պահելու գործի նախաքննությունն ավարտվել է

Ո՞վ որոշեց եւ ո՞վ համաձայնվեց, որ ջրավազանը քանդվի, ցույց տվեք փաստաթղթերը. Լիլիթ Կիրակոսյան

Արման Սարգսյանը պնդում է՝ չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձ չի տվել

Հոգեմետ դեղերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքեր «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում, 2 բուժաշխատող կալանավորված է

ՊՆ-ն մեկնաբանել է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրը

Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում 15-ամյա պատանին դանակահարել է նախկին փեսային

Քաղաքը քանդում եք՝ վերածելով պիվնոյների. Անի Խաչատրյանը՝ Տիգրան Մեծի լողավազանը քանդելու մասին

Պետական վերահսկողական ծառայությունը կանխարգելիչ միջոցառումների շրջանակում նոր մեխանիզմներ է ներդրել (տեսանյութ)

Վարչապետի որոշմամբ՝ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը կմեկնի չվճարվող արձակուրդ

Մեկնարկել է Երեւանի ավագանու նիստը. Հայկ Մարությանը ներկա չէ

Կորոնավիրուսի հետևանքով անցած 1 օրում 32 մարդ է մահացել. հաստատվել է 398 նոր դեպք

ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ հայցով կայացրած որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին

Երևանյան մառախուղը՝ Նորքի զանգվածից. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Արցախի ՆԳՆ ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ

ՀՀ կառավարության արտաքին վարկերի գծով պարտքը նվազել է 169 մլն դոլարով. Գևորգ Պապոյան

Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ

16-ամյա Արման Մրտեյանը 2 արծաթե մեդալ է նվաճել և դարձել բազկամարտի աշխարհի փոխչեմպիոն

ԱՄՆ Սենատի հանրապետականներն արգելափակել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ներառող պաշտպանության բյուջեի նախագիծը