Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քննարկմանը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները ևս մասնակցել են

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի մասնակցությամբ այսօր մեկնարկել է Արդարադատության նախարարության և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից համատեղ և վերջինիս ֆինանսավորմամբ կազմակերպված Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քառօրյա քննարկումը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Փոխնախարար Թումանյանցը բացման իր խոսքում շնորհակալություն է հայտնել քննարկման մասնակիցներին ներկայության և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին սերտ համագործակցության համար:

Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ընդունման համատեքստում փոխնախարարը կարևորել է քրեական արդարադատության օրենսդրական բարեփոխումների շղթայի ամբողջացումը նաև Քրեակատարողական նոր օրենսգրքի ընդունմամբ և ընդգծել է ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության կարևորությունն այդ գործընթացն էականորեն արագ և որակով իրագործելու տեսանկյունից:

Փոխնախարար Թումանյանցը վստահություն է հայտնել նաև, որ թե՛ պետական և թե՛ մասնավոր հատվածի գործընկերների հետ մասնագիտական քննարկումները ևս կնպաստեն Օրենքի նախագծի կատարելագործմանն ու դրա արդյունքում առավել բարելավված Քրեակատարողական օրենսդրություն ունենալուն:

ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին, իր հերթին ողջունելով մասնակիցներին, համոզմունք է հայտնել, որ իրավունքի գերակայության ամրապնդումը ժողովրդավարական ցանկացած կառավարության հիմնարար սկզբունքներից է և էական բաղադրիչ է հանդիսանում տնտեսական աճի ու պետության բարգավաճման համար:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հաֆթվանին ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունը շարունակելու է խթանել իրավունքի գերակայությունը, աջակցել քրեական արդարադատության համակարգերի ամրապնդմանը, ինչպես նաև նպաստել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովմանը:

Այնուհետև իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Քրեակատարողական օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Հարություն Խաչիկյանը և Արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ,  Քրեակատարողական օրենսգրքի աշխատանքային խմբի անդամ Արփինե Սարգսյանը ներկայացրել են Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները, որին էլ հաջորդել է քննարկումը մասնակիցների միջև:

Տպել
867 դիտում

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)