Վահան Քերոբյանը ծանոթացել է Տաշիր քաղաքում գործող «Ամպեր» մալուխների գործարանի աշխատանքներին

Հոկտեմբերի 18-ին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Տաշիր քաղաքում հիմնված «Ամպեր» ՓԲԸ և ծանոթացել էլեկտրական մալուխների արտադրության ժամանակակից գործարանի արտադրական հզորություններին, ընկերության ղեկավարության հետ քննարկել առաջիկա անելիքները, ինչպես նաև ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Մեծ արտադրական ծավալներ ունեցող ընկերությունն աշխատում է բարձր արտադրողականությամբ և ներկայումս ունի 40 աշխատող։

ՀՀ կառավարության 2021 թ․ հուլիսի 8-ի N 1104-Ա որոշմամբ ընկերությանը տրամադրվել է արտոնություն ՀՀ կառավարության 2017 թ․ հոկտեմբերի 5-ի՝ «Գործարար ծրագրերի հավանության արժանացման և լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման կարգը սահմանելու մասին» N 1235-Ն որոշման շրջանակներում։ Կարգի համաձայն՝ արտոնություն է տրամադվում այն ծրագրերին, որոնք համապատասխանում են կառավարության կողմից նախատեսված հետևյալ չափորոշիչներին՝ տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցություն, զբաղվածության ընդլայնում, նորարարության կիրառում և արտադրողականության բարձրացում, արտահանմանը միտվածություն։

«Ամպեր»  ընկերությունն առաջինն է, որ ստացել է նման արտոնություն։ Այն նախատեսում է ծրագրի մեկնարկման և դրան հաջորդող 5 հարկային տարվա շահութահարկի գումարից նվազեցում՝ ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով՝ համապատասխան տարվա ընթացքում վճարված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հարկային տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը։

Նույն օրը Վահան Քերոբյանն այցելել է նաև  «Տաշիր ագրո» ՓԲԸ, շրջել ֆերմայի տարածքով, ծանոթացել աշխատանքներին։

«Տաշիր ագրո» ընկերությունն այս  տարի,  «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում, ձեռք է բերել 288 գլուխ սիմենթալ ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։ Կառուցվել են անասնագոմեր ու հարակից շինություններ։ Ընկերությունն առաջիկայում նախատեսում է զգալիորեն ավելացնել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը։

Տպել
933 դիտում

Եթե չենք ուզում գնալ հարաբերությունների կարգավորման, այլընտրանքը պատերազմն է. քաղաքագետը՝ բրյուսելյան հանդիպման մասին

ԵԱՀԿ-ն ողջունել է Նիկոլ Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել հանդիպումը

Նախատեսվում է Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներ գործարկել. Արագածոտնի մարզ է այցելել Չինաստանի դեսպանը

Վստահ եմ, որ նույն ոգևորությամբ կծառայեք հայրենիքին. ՇՊՀ ռազմական ամբիոնի աղջիկ շրջանավարտները սպայական կոչում են ստացել

Ոստիկանությունը ցուցարարներին կոչ է անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի աշխատանքը խափանելու փորձերից

Գյումրիում 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել. տղան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան

QR կոդի տեղադրում հանգուցյալի գերեզմանաքարին, հիշատակի էջ՝ նրա կյանքի մասին. ՀՀ-ում կգործի նոր ծառայություն (լուսանկար)

Հայաստանը հաղթանակով է մեկնարկել Երևանում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում

Էջմիածնի փողոցներից մեկում արկ է հայտնաբերվել

Հաստատվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմը

Կապիկի ծաղիկը հիմնականում գրանցվել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց շրջանում. ՀՀ-ում դեռևս չկա

Հայաստանի և Ֆիլիպինների ԱԳՆ-ները շնորհավորական ուղերձներ են փոխանակել

Ինչ ունեցվածք են հայտարարագրել ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանը և նրա կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը

Գործող հակաժողովրդավար ընդդիմությունը փորձում է կասեցնել Հայաստանի՝ տարածաշրջանային գործոն դառնալու գործընթացը. Թորոսյան

Քարաթափում Աթենքի փողոցում

Անընդհատ զգուշացնում եմ՝ տնակ չգնեն, քանդելու ենք. Գյումրու Մսի կոմբինատում սոցիալական բնակարաններ կկառուցվեն. Սամսոնյան

Որոշել եմ հրաժարվել պատգամավորական մանդատից, աշխատանքս շարունակել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում. Մկրտչյան

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երեք օրում բացահայտվել է 112 հանցագործություն. հայտնաբերվել են 1 անհետ կորած, 11 հետախուզվող

Ընդդիմության հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու գործով մեկ անձ ձերբակալվել է, ևս մեկին մեղադրանք է առաջադրվել

ՊԱՀՀ-ում մեկնարկել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի հինգերորդ հոսքը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Լեհաստանը վաղաժամկետ կխզի ռուսական գազի մատակարարման համաձայնագիրը

Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երեւանի տարբեր հատվածներում

72.5% հարկային եկամուտների աճ է գրանցվել նախահեղափոխական ժամանակահատվածի համեմատ. Պապոյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ընդդիմությունն այսօր հանրահավաք չի անցկացնի. վերջիններս այս շաբաթ հավաքները կմեկնարկեն այլ վայրերից

Հրդեհ Մալաթիայի փողոցի տներից մեկի տանիքում

Ծառից կախված վիճակում հայտնաբերված 10-ամյա տղայի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՔԿ

Ջուլիետա Ազարյանը նշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ

Մհեր Գրիգորյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները

Անցկացվել են գործնական պարապմունքներ Երևանի փրկարարական վարչության ստորաբաժանումներում

Աղվան Հովսեփյանի կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Գյումրիում կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը

Երևանում հաստաբուն բարդին տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա

«ԱՐՄԵՆԻԱ»-ի տերերը առիթը բաց չէին թողնում՝ ազգային աղետների լուծման գործընթացում կոռուպցիոն բուրգեր ստեղծելու. Թորոսյան

Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի ծննդյան առթիվ

Դատապարտյալի համար բերված կոնֆետներում կասկածելի զանգված է հայտնաբերվել

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի առիթով