Մեր երկրների միջև կա արդյունավետ համագործակցություն. Պուտինն ուղերձ է հղել հայ-ռուսական ֆորումի բացման առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի մասնակիցներին, որում մասնավորապես ասվում է.

«Մեր պետությունների միջև հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցություն:

Միջտարածաշրջանային համագործակցությունը շատ էական դեր է խաղում ռուս-հայկական կապերի զարգացման գործում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել փոխշահավետ ծրագրեր տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում:

Կարևոր է, որ ֆորումի շրջանակներում մեր երկրների կենտրոնական և տեղական իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, գիտական, փորձագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչները կարողանան փորձի փոխանակում կատարել, երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ քննարկել և ուղիներ նախանշել հետագա համատեղ աշխատանքի համար»:

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ համաժողովը կանցնի ստեղծագործական, կառուցողական ձևով, նոր նախաձեռնությունների սկիզբ կլինի, «ինչը կնպաստի ռուս-հայկական արդյունավետ գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացների խթանմանը Եվրասիական տարածքում»:

Հիշեցնենք՝ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երևանում իր աշխատանքն է սկսել ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումը, որը կտևի 2 օր:

Ֆորումի կազմակերպիչներն են ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Լիագումար նիստին կմասնակցեն Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը և Հայաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նաև ֆորումի շրջանակներում տեղի կունենա Ռուսաստանի արտահանման կենտրոնի գործարար առաքելությունը շուրջ 150 ռուս և հայ ձեռներեցների մասնակցությամբ:

Ֆորումի շրջանակներում կանցկացվի նաև կլոր սեղանների շարք՝ տնտեսության, արդյունաբերության, կրթության և մշակութային և պատմական զբոսաշրջության բնագավառում ռուս-հայկական համագործակցության զարգացման վերաբերյալ:

Զուգահեռ նիստերին հրավիրված են մասնակցելու Ռուսաստանի և Հայաստանի մարզերի ղեկավարներ, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական միության, գործադիր և օրենսդիր մարմինների, հասարակական կազմակերպությունների, գործարար և փորձագիտական համայնքների ներկայացուցիչներ:

Ֆորումի մասնակիցները հատուկ ուշադրություն կդարձնեն Ռուսաստանի և Հայաստանի բնակչության բարեկեցությունը բարելավելու նպատակով առևտրային և ներդրումային համագործակցության ակտիվացման համատեղ միջոցառումներին:

Բացի այդ, նախատեսվում է քննարկել լուծումներ՝ ուղղված բիզնես վարելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և կորոնավիրուսային համաճարակի ֆոնի անկումից հետո երկու երկրների տնտեսական աճի արագացմանը:

Տպել
698 դիտում

Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Անթիլիասի Մայրավանքում Արամ Առաջինի նախագահությամբ տեղի է ունեցել վանաբնակ միաբան հայրերի հավաք

Հանրային քննարկման է դրվել դասագրքերին ներկայացվող պահանջների վերաբերյալ կարգի նախագիծը

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի թիմը «Ալ Ֆերգանի» միջազգային օլիմպիադայում արժանացել է 5 մեդալի

Լոնդոնում նշվել են Ալեքսանդր Սպենդիարյանի և Առնո Բաբաջանյանի հոբելյանները

Հունաստանում 60 և ավելի տարիքի մարդկանց համար պարտադիր կդառնա Քովիդ-19-ի դեմ պատվաստումը

Ընտրվելու շանսը բարձր եմ գնահատում՝ հաշվի առնելով մեր թիմի պատրաստակամությունը և կարողությունները. Խոյում ՔՊ թեկնածու

Վահան Քերոբյանը դեկտեմբերի 2-3-ը կգործուղվի Մոսկվա, իսկ դեկտեմբերի 3-5-ը՝ Դուբայ

Մադրիդում ընթանում է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նիստը

Արագածոտնի մարզում կատարվել է կորոնավիրուսային համավարակի դեմ 43829 պատվաստում

Վահրամ Դումանյանն ընդունել է հայազգի անվանի արվեստագետ Ստաս Նամինին

40 դիտարկում, 5 արձանագրություն. վարորդներն ու ուղևորները դիմակներ չեն կրել

ՌԱԿ-ը զորավիգ է և իր աջակցությունն է վերահաստատում Հայաստանի կառավարությանը․ վարչապետն ընդունել է Միքայել Խարապյանին

Աշտարակ քաղաքում մառախուղ է․ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արդեն այնքան պատվաստված կա, որ հանրային սննդի օբյեկտները լուրջ վնասներ չեն կրի. նախարարը՝ հունվարից գործող կարգի մասին

Հայաստանում ավելի հաճախ տղամարդիկ են գործում ինքնասպանություն. որոնք են կյանքին վերջ տալու հիմնական պատճառները

Հայաստանը շարունակելու է տեղական ժողովրդավարության ուղղված իր քաղաքականությունը. Վաչե Տերտերյան

Քիմ Քարդաշյանը չի պատրաստվում վերականգնել Քանյե Ուեսթի հետ ամուսնությունը

Հայ-հունական բարեկամությունը թեև ամուր է, բայց զարգացնելու ներուժ կա․ Թունյանն ընդունել է Հունաստանի պատվիրակությանը

Կարեն Գիլոյանը Տաշքենդում կմասնակցի ծանրամարտի միջազգային մրցաշարին

«Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերը հատուկ տեխնիկա են ստացել

Հիվանդասենյակում կնոջ հետ է եղել. «Աստղիկ» ԲԿ-ից նետված տղամարդը վիրահատվել էր, 2 օրից դուրս էր գրվելու

Դավիթ Բեկ բնակավայրում հիմնվել է ժամանակակից տեխնիկայով և գույքով հագեցած զարգացման կենտրոն

Երևանում տարբեր անձանց թմրամիջոցներ իրացրած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է (տեսանյութ)

Դրամն արժեզրկվել է․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է բողոքը

«Ամբերդ»-ը դեկտեմբերի 1-ից փակ կլինի այցելուների համար

Հրետանային ստորաբաժանումները դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով վարժանքներ են անցկացրել

Ըստ տարբեր սոցհարցումների՝ Փարաքարում հաղթելու է «Քաղաքացիական պայմանագիր»-ը. Լյուդվիգ Գյուլնազարյան (տեսանյութ)

Լոռու մարզում անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները նվազել են. դատախազություն

Գնել Սանոսյանը բարձր է գնահատել ռուսական կողմի հետ տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությունը

2022 թվականին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի բարձրանա

«Դիատոմիտ» գիտաարտադրական ընկերության ապօրինի ջրառը կասեցվել է. նշանակվել է վարչական տուգանք

Արթիկի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 6 քաղաքական ուժ. ովքեր են գլխավորում համամասնական ցուցակները

Օդի ջերմաստիճանը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով, Երևանում հնարավոր է ամպրոպ

Մահացել է հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիր Գագիկ Հարությունյանը

2022 թվականի հունվարի 1-ից խմելու ջրի նոր սակագին կգործի

Վարչապետը Տոյվո Կլաարի հետ քննարկել է Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի օրակարգային հարցերը

Հրապարակվել են Ադրբեջանում կործանված ուղղաթիռի զոհերի անունները. բոլորը զինվորականներ են, սպաներ

Մադրիդում կայացել է Միջխորհրդարանական միության մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների թափուր տեղերի ընտրությունը