Ատոմակայանը միացվել է Հայաստանի էներգահամակարգին

18/10/2021 schedule12:38

Պլանային նախազգուշական վերանորոգումից հետո հոկտեմբերի 17-ից գործարկվել է Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկը և միացել ՀՀ միասնական էներգահամակարգին: 

Այս մասին հայտնում են ՀԱԷԿ-ից: 

Նշվում է, որ աշխատանքներին մասնակցել են Հայկական ԱԷԿ-ի գրեթե բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի և այլ երկրների շուրջ 600 մասնագետ: 

«Պլանային նախազգուշական վերանորոգում (ՊՆՎ) 2021-ի առանցքային աշխատանքներից մեկն էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումն էր. այն հաջողությամբ իրականացվեց ՀԱԷԿ-ում և կնպաստի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանն ու անվտանգության մակարդակի բարձրացմանը: Բլոկի տևական կանգի ընթացքում իրականացվել են նաև անվտանգության հիմնական համակարգերի՝ ակտիվ գոտու վթարային հովացման, սպրինկլերային, հուսալի սնուցման, ներռեակտորային տեխնոլոգիական վերահսկման և տեղեկատվահաշվողական համակարգերի արդիականացման աշխատանքները»,-ասված է ՀԱԷԿ-ի հաղորդագրությունում:   

Նշվում է, որ АО "Русатом Сервис" ընկերության և ներգրավված ենթակապալառու ընկերությունների մասնագետների, ինչպես նաև կայանի անձնակազմի մասնակցությամբ կատարվել են ՀԱԷԿ-ի պատմության մեջ եզակի, աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներ: Մասնավորապես, իրականացվել են շուրջ 730 մ խողովակաշարի և շուրջ 270 միավոր խողովակաշարային փականների մոնտաժման աշխատանքներ, 420 նոր եռակցվածք, ինչպես նաև շուրջ 4700 եռքակարանի՝ չքայքայող մեթոդներով ստուգում/վերահսկում, անցկացվել և մոնտաժվել է շուրջ 42 կմ երկարությամբ մալուխ և այլն:

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ավարտական փուլի աշխատանքներին զուգահեռ ընթացել են տարեկան պլանային վերանորոգման նախատեսված աշխատանքները՝ շուրջ 520 միավոր սարքավորման հիմնանորոգում, ինչպես նաև մոտ 330 միավոր սարքավորման միջին և ընթացիկ վերանորոգում և այլն: 

«ՊՆՎ-2021-ը Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի համար ամենաերկարատևն էր. այն հնարավոր եղավ հաղթահարել ՀԱԷԿ-ի անձնակազմի ջանքերի առավելագույն կենտրոնացման, աշխատանքների հստակ կազմակերպման, կապալառու կազմակերպություններից ներգրավված մեծաքանակ մասնագետների հետ համաժամանակյա իրականացրած աշխատանքների կոորդինացման շնորհիվ»,-նշում են ՀԱԷԿ-ից: 

Հայկական ատոմային էլեկտրակայանը շարունակում է գործել՝ մշտական ուշադրության կենտրոնում պահելով անխափան և անվտանգ շահագործմանն ուղղված միջոցառումները: 

Հիշեցնենք, ատոմակայանի աշխատանքը կանգնեցվել էր 141 օրով:

Տպել
455 դիտում

Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Անթիլիասի Մայրավանքում Արամ Առաջինի նախագահությամբ տեղի է ունեցել վանաբնակ միաբան հայրերի հավաք

Հանրային քննարկման է դրվել դասագրքերին ներկայացվող պահանջների վերաբերյալ կարգի նախագիծը

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի թիմը «Ալ Ֆերգանի» միջազգային օլիմպիադայում արժանացել է 5 մեդալի

Լոնդոնում նշվել են Ալեքսանդր Սպենդիարյանի և Առնո Բաբաջանյանի հոբելյանները

Հունաստանում 60 և ավելի տարիքի մարդկանց համար պարտադիր կդառնա Քովիդ-19-ի դեմ պատվաստումը

Ընտրվելու շանսը բարձր եմ գնահատում՝ հաշվի առնելով մեր թիմի պատրաստակամությունը և կարողությունները. Խոյում ՔՊ թեկնածու

Վահան Քերոբյանը դեկտեմբերի 2-3-ը կգործուղվի Մոսկվա, իսկ դեկտեմբերի 3-5-ը՝ Դուբայ

Մադրիդում ընթանում է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նիստը

Արագածոտնի մարզում կատարվել է կորոնավիրուսային համավարակի դեմ 43829 պատվաստում

Վահրամ Դումանյանն ընդունել է հայազգի անվանի արվեստագետ Ստաս Նամինին

40 դիտարկում, 5 արձանագրություն. վարորդներն ու ուղևորները դիմակներ չեն կրել

ՌԱԿ-ը զորավիգ է և իր աջակցությունն է վերահաստատում Հայաստանի կառավարությանը․ վարչապետն ընդունել է Միքայել Խարապյանին

Աշտարակ քաղաքում մառախուղ է․ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արդեն այնքան պատվաստված կա, որ հանրային սննդի օբյեկտները լուրջ վնասներ չեն կրի. նախարարը՝ հունվարից գործող կարգի մասին

Հայաստանում ավելի հաճախ տղամարդիկ են գործում ինքնասպանություն. որոնք են կյանքին վերջ տալու հիմնական պատճառները

Հայաստանը շարունակելու է տեղական ժողովրդավարության ուղղված իր քաղաքականությունը. Վաչե Տերտերյան

Քիմ Քարդաշյանը չի պատրաստվում վերականգնել Քանյե Ուեսթի հետ ամուսնությունը

Հայ-հունական բարեկամությունը թեև ամուր է, բայց զարգացնելու ներուժ կա․ Թունյանն ընդունել է Հունաստանի պատվիրակությանը

Կարեն Գիլոյանը Տաշքենդում կմասնակցի ծանրամարտի միջազգային մրցաշարին

«Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերը հատուկ տեխնիկա են ստացել

Հիվանդասենյակում կնոջ հետ է եղել. «Աստղիկ» ԲԿ-ից նետված տղամարդը վիրահատվել էր, 2 օրից դուրս էր գրվելու

Դավիթ Բեկ բնակավայրում հիմնվել է ժամանակակից տեխնիկայով և գույքով հագեցած զարգացման կենտրոն

Երևանում տարբեր անձանց թմրամիջոցներ իրացրած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է (տեսանյութ)

Դրամն արժեզրկվել է․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է բողոքը

«Ամբերդ»-ը դեկտեմբերի 1-ից փակ կլինի այցելուների համար

Հրետանային ստորաբաժանումները դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով վարժանքներ են անցկացրել

Ըստ տարբեր սոցհարցումների՝ Փարաքարում հաղթելու է «Քաղաքացիական պայմանագիր»-ը. Լյուդվիգ Գյուլնազարյան (տեսանյութ)

Լոռու մարզում անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները նվազել են. դատախազություն

Գնել Սանոսյանը բարձր է գնահատել ռուսական կողմի հետ տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությունը

2022 թվականին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի բարձրանա

«Դիատոմիտ» գիտաարտադրական ընկերության ապօրինի ջրառը կասեցվել է. նշանակվել է վարչական տուգանք

Արթիկի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 6 քաղաքական ուժ. ովքեր են գլխավորում համամասնական ցուցակները

Օդի ջերմաստիճանը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով, Երևանում հնարավոր է ամպրոպ

Մահացել է հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիր Գագիկ Հարությունյանը

2022 թվականի հունվարի 1-ից խմելու ջրի նոր սակագին կգործի

Վարչապետը Տոյվո Կլաարի հետ քննարկել է Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի օրակարգային հարցերը

Հրապարակվել են Ադրբեջանում կործանված ուղղաթիռի զոհերի անունները. բոլորը զինվորականներ են, սպաներ

Մադրիդում կայացել է Միջխորհրդարանական միության մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների թափուր տեղերի ընտրությունը