10.000-20.000 դրամի շնորհիվ էին գալիս, հիմա չկա, չեն գալիս. 17:00-ի դրությամբ Գյումրիում ընտրական ցուցանիշը 18.31% է

Ժամը 17:00-ի դրությամբ Գյումրիում ընտրության է մասնակցել 20.043 ընտրող՝ 109.000 ընտրողից: Սա ընտրողների ընդհանուր թվի 18.31 տոկոսն է: ՀԺ-ի հետ զրույցում թիվ 31 ՏԸՀ  պատասխանատուն վստահեցրեց, որ մինչ այս պահը իրենք լուրջ խնդիրներ չեն արձանագրել, ահազանգեր չեն ստացել:

Գյումրու տիկնիկային թատրոնում տեղակայված 31/33 ընտրական տեղամասում մասնակցության պասիվություն է արձանագրում հանձնաժողովի նախագահը: 1400 ընտրողից ժամը 17:00-ի սահմաններում 323 քաղաքացի է եկել ընտրության: Այստեղ ևս խնդիրներ չեն եղել: Միայն մեկ արձանագրություն է առանձնացնում հանձնաժողովի նախագահը:

«Եկավ մեկը, զայրացած էր, պատռեց քվեաթերթիկները, իր ընտրությունը կատարեց, բայց թույլ չտվեց, որ դրոշմակնիքը փակցնենք: էդպես՝ առանց դրա ծրարը գցեց արկղի մեջ: Հայտարարեց՝ Երասխում պատերազմ է, դուք այստեղ ընտրություն եք անում: Մենք էլ արձանագրեցինք տեղի ունեցածը: Այլ հարցեր չեն եղել»,- տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Արծվիկ Ավետիսյանը:

Նա նաև ընդգծեց, որ մարդիկ թևաթափ են գալիս ընտրության, անտրամադիր, առանց սպասելիքի:

246530179_598225158187848_7164076253102690128_n.jpg (279 KB)

Գյումրու բժշկական քոլեջում գտնվող 31/43 տեղամասի հանձնաժողովի նախագահ Լիանա Հարությունյանն ասում է՝ 1145 ընտրողից ժամը 17:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է ընդամենը 240 մարդ:

«Երևի ժողովրդի մոտ առկա անվստահությունն է պատճառը: Չեն պատկերացնում, որ սա արդար ընտրություն է, կմտածեն, թե իրենց ձայնը տեղ չի հասնի»,- ասում է Հարությունյանը:

Այս ընտրատեղամասում «Հայրաքաղաք» դաշինքի վստահված անձ Արթուր Հարությունյանը նկատում է՝ ամեն ինչ նորմալ ընթացք ունի, սակայն շատ պասիվ են մարդիկ: Ժողովուրդն անտարբեր է դարձել, շահագրգռվածություն չունեն մարդիկ այս անգամ: Թե ինչո՞ւ չեն եկել ընտրության, Հարությունյանն իր տեսակետն ունի:

245807774_615485906311228_8376753826016946923_n.jpg (431 KB)

«Էս 30 տարվա ընթացքում մարդկանց սովորեցրին ընտրակաշառքին: Ոչ մեկն էլ չի կարող ասել, որ չի բաժանել: Թող ատկազ չգան: Շահադիտական մոմենտներ են կիրառել, ժողովուրդն էլ սովորել էր: Հմի սոսկեն բերնեքից ելել է՝ հետաքրքրությունը կորցրել են: Էդ 10.000-20.000 դրամի շնորհիվ էին գալիս: Իսկ հիմա չկա, չեն գալիս: Հմի, որ հանկարծ դուսը ըսեն՝ 10.000 դրամ կբաժնեն, տես՝ ստեղ ինչ օճեր (հերթ) կեղնի: Եկողներն արդար մարդիկ են: Այ էդ տոկոսը, որը չի գալիս, հենց էն փողով ընտրողներն էին, իսկ էսօրվա եկողներին հալալա է, իսկական գյումրեցի են»,- ասաց վստահված անձը:

Սամսոն Մատինյան

Տպել
1674 դիտում

Պահանջվում են ազատմիտ կանայք և աղջիկներ, որակավորման կարիք չկա. զավեշտի հասնող աշխատանքի հայտարարություններ՝ List.am-ում

Գյումրիում արագընթաց էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ

Վաղարշապատում կարեւորագույն ռեֆորմ է իրականություն դառնալու. Դիանա Գասպարյանը հանդիպել է քաղաքացիների հետ

ԱՀԿ-ն ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին. այն ավելի արագ է տարածվում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում է (լուսանկարներ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է բելառուսական «Белкоммунмаш» գործարան

Աշտարակ-Պռոշյան ճանապարհին հետախուզվող է հայտնաբերվել

Կյանքս բանակից դուրս չեմ պատկերացնում. զոհված եղբոր շիրիմին երդում տված և ծառայության անցած Ալիսա Մելքոնյան

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Դիտարկվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը. հայտնաբերվել են խախտումներ

24-ամյա վարորդը Չարենցավանում բախվել է ծառին. կա 4 վիրավոր

Lվովում Պատվո հյուպատոսության գրասենյակ է բացվել

Կարեն Անդրեասյանը կգործուղվի Իտալիա

ՄԻԵԴ-ը գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել

Պարեկներին կաշառելու փորձ Երևանում. վարորդը բերման է ենթարկվել

Ինչ ունեցվածք են հայտարարագրել Երևանի փոխքաղաքապետները

Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գողերի» ու հանցավոր հեղինակությունների (տեսանյութ)

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային շրջաններում ձյուն կտեղա

ՊԵԿ-ում քննարկվել են կոմիտեի նախաձեռնած հարկային օրենսդրության փոփոխությունները

Սուրեն Պապիկյանը պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ ՀՀ զինված ուժերում կարգապահական խնդիրների լուծման համար

Հայաստանի ճանապարհներին տարեկան ավելի քան 300 մարդ, այդ թվում՝ երեխաներ, մահանում են ավտովթարների պատճառով

Բերման ենթարկված Սպարտակ Ղուկասյանը հետախուզվում էր ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

Ալիևի հրաժարումը իր իսկ կողմից հորինած «Զանգեզուրի միջանցք»-ից

Արցախում կորոնավիրուսի 37 նոր դեպք է գրանցվել. ծայրահեղ ծանր վիճակում է 18 մարդ

Ավելի է հասունացել «Հայաստան» հիմնադրամի արդիականացման պահը. Արմեն Սարգսյան

ՊԵԿ-ը հորդորում է վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները (տեսանյութ)

ՌԴ նախագահն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման արդյունքները

Խոշոր ավտովթար Աբովյանում. «Մերսեդես»-ը տապալել է գազախողովակի սյունը, ջարդոնի վերածել կայանված 2 մեքենա. կա վիրավոր

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, հայտնաբերվել և բերման է ենթարկվել

Հաստատվել է կորոնավիրուսի 517 նոր դեպք, մահացել է 26 մարդ

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Լաբորատոր հետազոտության արդյունքները ոչ միայն չտվեցին սպառիչ պատասխան, այլև նոր հարցեր առաջ բերեցին. «Երեմյան փրոջեքթս»

Մինչև 5 ժամ լույս չի լինի Երևանի տասնյակ հասցեներում և 3 մարզի տարբեր համայնքներում

Գյումրիում 6 տան տանիք է այրվել

Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած 211 նոր ավտոբուսները մի քանի օրից դուրս կգան երթուղի (տեսանյութ)

Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը դժվարանցանելի է բեռնատարների համար

Տարածաշրջանում կոմունիկացիաների բացման առնչությամբ արձանագրեցինք, որ ունենք ընդհանուր պատկերացում․ վարչապետ (տեսանյութ)

Քննարկվել են ԱԻՆ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր

Արաքս համայնքում բնակիչների հետ հանդիպմանը մասնակցում էր արմավիրցի դերասան Ռաֆայել Երանոսյանը․ Դավիթ Խուդաթյան

Սուրեն Պապիկյանի հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ․ քննարկվել է արցախա-ադրբեջանական շփման գծի իրադրությունը