Ասել՝ մասնակցությունը պասիվ է, ներկա պահին ճիշտ չի լինի. Ժամը 14:00-ի դրությամբ Գյումրիում 11,21 տոկոսն է քվեարկել

109.000 ընտրողից Գյումրիում ժամը 14:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 12.271 մարդ: Մասնակցության ցուցանիշը 11,21 տոկոսի սահմանում է:

Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց թիվ 31 Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը:

Աչքի ընկնող խախտումներ, բողոքներ ու խնդիրներ չեն ծագել: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ տեխնիկական հարցեր են ծագում, տեղում կարգավորվում են: Հիմնականում հասցեների ու գրանցումների հետ կապված խնդիրներ են առաջանում:

Ասել մասնակցությունը պասիվ է, ըստ Ղազարյանի, ներկա պահին ճիշտ չի լինի: Փաստում է՝ ժամը 11:00-ին ավելի ցածր թիվ կար՝ 3,9 տոկոս: Հիմա աճել է: Հավանաբար ժամը 17:00-ին հնարավոր կլինի այդ մասին խոսել:

Գյումրու թիվ 1 դպրոցում տեղակայված 31/46 տեղամասի նախագահ Արա Նախշքարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ 1664 ընտրողից մինչ կեսօր տեղամաս է ներկայացել 150-ը կամ ընտրողների մոտ 10 տոկոսը:

«Չգիտեմ՝ հետաքրքվածության ցածր տոկո՞սն է, թե՞ թքած ունենալու նուրբ արվեստն է մարդկանց մեջ արմատացել, որ չեն գալիս: Բայց հուսանք՝ գոնե կեսից ավելին կգան»,- ասաց Նախշքարյանը:

246454966_945388152730976_4414330252793763118_n.jpg (84 KB)

Թիվ 6 դպրոցում բացված 31/45 ընտրատեղամասում ևս շատ ընտրողներ չկան: Հանձնաժողովի նախագահ Թագուն Մովսիսյանն ասում է՝ նորմալ ընթացք ունեն: Չնայած պասիվություն չի արձանագրում, սակայն թվերը փաստում են հետևյալը. 17.200 ընտրողից քաղաքացիական իր պարտքը դեռ կատարել է 225 գյումրեցի:

Ընտրախախտումներ չկան, սակայն հանձնաժողովականներից նեղացող ունեցել են:

«Պապիկ էր եկել, անձնագիրը փոխվել էր, նոր անձնագիրը չէր կարդում սարքը, հին տվյալն էր ցույց տալիս: Խնդրեցինք, որ գնա 9-րդ ձև բերի, նեղացավ, ասաց, որ չի գալու: Գնաց ու դեռ չի եկել»,- ասաց Մովսիսյանը:

245655630_863800644285968_435192936918532650_n.jpg (52 KB)

Թիվ 41 դպրոցում գործող 31/06 ընտրատեղամասի նախագահ Սամվել Ոսկանյանը ևս խնդիրներ չի արձանագրում: Մարդկանց քիչ թիվն էլ, ասում է, կիրակի օրով է հավանաբար պայմանավորված: Ըստ Ոսկանյանի՝ հանգստանում են, երևի կեսօրից հետո կակտիվանան:

245547363_2996015344020477_8999019687011252513_n.jpg (69 KB)245613398_640583953606301_8881768618075981131_n.jpg (69 KB)245659533_1238013773350667_2136311060161096049_n.jpg (47 KB)245670847_397325328772857_2006229561519813185_n.jpg (54 KB)245795951_552889029344112_4927183649525268524_n.jpg (70 KB)246011227_614162636247452_7892788960709576554_n.jpg (68 KB)246049372_257442409658710_6240740687192032354_n.jpg (46 KB)246061727_600851350956775_9215122423677132309_n.jpg (81 KB)246346190_271980588144036_8570194724132263749_n.jpg (136 KB)

Սամսոն Մատինյան

Տպել
1112 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ