Դալար գյուղի 20-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքով. ՔԿ

Արարատի մարզի Դալար գյուղում համագյուղացուն սպանելու կասկածանքով ձերբակալվել է նույն գյուղի 20-ամյա բնակիչը: Այս մասին Քննչական կոմիտեն հետևյալ հաղորդագրությունն է տարածել.

«2021թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 00:45-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած, ձախ բազկի կողմնային մակերեսի կտրած վերքեր, գլխի գագաթային շրջանի պատռված արյունահոսող վերք ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել  մի երիտասարդ, ով գիտակցության չգալով մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժած երիտասարդի ինքնությունը, ով հանդիսանում է Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ՝ ծնված 1991թ., դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժած երիտասարդի համագյուղացին է՝  20 տարեկան: Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացուն սպանելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Կասկածյալի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են դեպքի պահին տուժողի և կասկածյալի հագին եղած հագուստները, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու նպատակով հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին»:

 

Տպել
349 դիտում

Գյումրիում արագընթաց էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ

Վաղարշապատում կարեւորագույն ռեֆորմ է իրականություն դառնալու. Դիանա Գասպարյանը հանդիպել է քաղաքացիների հետ

ԱՀԿ-ն ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին. այն ավելի արագ է տարածվում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում է (լուսանկարներ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է բելառուսական «Белкоммунмаш» գործարան

Աշտարակ-Պռոշյան ճանապարհին հետախուզվող է հայտնաբերվել

Կյանքս բանակից դուրս չեմ պատկերացնում. զոհված եղբոր շիրիմին երդում տված և ծառայության անցած Ալիսա Մելքոնյան

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Դիտարկվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը. հայտնաբերվել են խախտումներ

24-ամյա վարորդը Չարենցավանում բախվել է ծառին. կա 4 վիրավոր

Lվովում Պատվո հյուպատոսության գրասենյակ է բացվել

Կարեն Անդրեասյանը կգործուղվի Իտալիա

ՄԻԵԴ-ը գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել

Պարեկներին կաշառելու փորձ Երևանում. վարորդը բերման է ենթարկվել

Ինչ ունեցվածք են հայտարարագրել Երևանի փոխքաղաքապետները

Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գողերի» ու հանցավոր հեղինակությունների (տեսանյութ)

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային շրջաններում ձյուն կտեղա

ՊԵԿ-ում քննարկվել են կոմիտեի նախաձեռնած հարկային օրենսդրության փոփոխությունները

Սուրեն Պապիկյանը պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ ՀՀ զինված ուժերում կարգապահական խնդիրների լուծման համար

Հայաստանի ճանապարհներին տարեկան ավելի քան 300 մարդ, այդ թվում՝ երեխաներ, մահանում են ավտովթարների պատճառով

Բերման ենթարկված Սպարտակ Ղուկասյանը հետախուզվում էր ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

Ալիևի հրաժարումը իր իսկ կողմից հորինած «Զանգեզուրի միջանցք»-ից

Արցախում կորոնավիրուսի 37 նոր դեպք է գրանցվել. ծայրահեղ ծանր վիճակում է 18 մարդ

Ավելի է հասունացել «Հայաստան» հիմնադրամի արդիականացման պահը. Արմեն Սարգսյան

ՊԵԿ-ը հորդորում է վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները (տեսանյութ)

ՌԴ նախագահն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման արդյունքները

Խոշոր ավտովթար Աբովյանում. «Մերսեդես»-ը տապալել է գազախողովակի սյունը, ջարդոնի վերածել կայանված 2 մեքենա. կա վիրավոր

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, հայտնաբերվել և բերման է ենթարկվել

Հաստատվել է կորոնավիրուսի 517 նոր դեպք, մահացել է 26 մարդ

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Լաբորատոր հետազոտության արդյունքները ոչ միայն չտվեցին սպառիչ պատասխան, այլև նոր հարցեր առաջ բերեցին. «Երեմյան փրոջեքթս»

Մինչև 5 ժամ լույս չի լինի Երևանի տասնյակ հասցեներում և 3 մարզի տարբեր համայնքներում

Գյումրիում 6 տան տանիք է այրվել

Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած 211 նոր ավտոբուսները մի քանի օրից դուրս կգան երթուղի (տեսանյութ)

Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը դժվարանցանելի է բեռնատարների համար

Տարածաշրջանում կոմունիկացիաների բացման առնչությամբ արձանագրեցինք, որ ունենք ընդհանուր պատկերացում․ վարչապետ (տեսանյութ)

Քննարկվել են ԱԻՆ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր

Արաքս համայնքում բնակիչների հետ հանդիպմանը մասնակցում էր արմավիրցի դերասան Ռաֆայել Երանոսյանը․ Դավիթ Խուդաթյան

Սուրեն Պապիկյանի հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ․ քննարկվել է արցախա-ադրբեջանական շփման գծի իրադրությունը

Ի նշան խաղաղության եւ բարեկեցության՝ Վլադիմիր Պուտինը ձիթենու ճյուղեր է նվիրել Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին