Դիտարկվել է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի իրականացման մասին Հայաստանի զեկույցը

15/10/2021 schedule21:17

Հոկտեմբերի 14-ին և 15-ին՝ ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի 133-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (CCPR) իրականացման վերաբերյալ ՀՀ երրորդ ազգային զեկույցի առցանց դիտարկումը:  

Ներկայացնելով իր հերթական ազգային զեկույցը` Հայաստանը վերահաստատել է սույն Դաշնագրով ստանձնած պարտականությունների իրականացումն ապահովելու իր հանձնառությունը։

Հայաստանի միջգերատեսչական պատվիրակությունը, որը ղեկավարում էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, պատասխանեց Դաշնագրի դրույթների իրականացումը վերահսկող մարմնի՝ ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի փորձագետների բազմաթիվ հարցադրումներին:  

Մարդու իրավունքների կոմիտեի անդամների հետ կառուցողական երկխոսության ընթացքում անդրադարձ է արվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, կյանքի իրավունքին, խոշտանգումների արգելքին, բռնության և խտրականության ցանկացած դրսևորումների դեմ մեր երկրում իրականացվող քաղաքականությանը և դրանից բխող ծրագրերին: Խոսելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին (Դաշնագրի հոդված առաջին)՝ ՀՀ պատվիրակության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից 2020թ․ ԼՂ ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի վրա, որն ըստ էության ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքի հանդեպ ոտնձգությունն էր: Կոմիտեի անդամների ուշադրությունը հրավիրվել է նաև 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության խնդրին և անդրադարձ է արվել հումանիտար կազմակերպությունների մուտքը խոչընդոտելու Ադրբեջանի փորձերին:

ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեին զեկուցվել է Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումների մասին, որոնք ուղղված են մարդու իրավունքների ապահովմանը, դրանց շարքում նշելով ազատ ընտրությունների անցկացումը, խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, պայքարը կոռուպցիայի դեմ: Հայաստանը վերահաստատել էիր հանձնառությունը շարունակելու ջանքերը՝ ուղղված կանանց իրավունքների, հասարակության մեջ նրանց դերի բարձրացմանը, ապահովելով նաև գենդերային հավասարության քաղաքականության հետևողական իրականացումը: 

Հայաստանը վերահաստատել է ազգային, ռասայական, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության անհրաժեշտությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը և նրանց խնդիրների հաղթահարմանն ուղղված քաղաքականությանը:  

Այս տարի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (CCPR) իրականացման մասին ազգային զեկույցի դիտարկումն իրականացվել է Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ պետության կարգավիճակով:

Հայաստանի զեկույցի դիտարկումը հեռարձակվում էր UN WebTV ալիքով: Կոմիտեի կողմից զեկույցի քննարկումն ու եզրափակիչ դիտարկումների (Concluding observations) ընդունումը տեղի կունենա փակ նիստում:

Տպել
338 դիտում

Շմոլ գազից թունավորված երեխաների բուժման համար «Մուրացան»-ում կներդրվի բարոթերապիայի ծառայություն

Ուղղորդման հետևանքով անվավեր քվեաթերթիկները դարձել են վավեր. ՔՊ-ից հայտնում են՝ ինչու են Աբովյանում վերահաշվարկ պահանջել

Հայաստանի Հանրապետությունը հետևողական կերպով կշարունակի աշխատանքները՝ իրազեկելու անցած ցեղասպանությունների մասին. ԱԳՆ

Ոճային փոփոխություն, ռիթմիկ երգ ու դինամիկ պար. Իվետա Մուկուչյանը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել

Դիանա Գասպարյանը ներկայացրել է մի քանի կարևոր արդյունք, որ ստացվել է քաղաքապետարանի աշխատանքի շնորհիվ

«Արևի սքինքեր» ՓԲԸ-ն ազատվել է գերակա ոլորտում մասերի, նյութերի ու հումքի ներմուծման մաքսատուրքից

Բոլոր ռազմագերիների վերադարձը ես համարում եմ խաղաղապահների քաղաքացիական պարտքը. Մուրադով

«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթի առցանց քվեարկությամբ Հայաստանի պատվիրակն առաջինն է

ԱԻՆ-ը Երևանի շենքերից մեկում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմավիրի փոխմարզպետի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից

Կառավարության որոշմամբ՝ կհիմնադրվի «ՀԱՅ-ԱԼՄԱՍՏ» փակ բաժնետիրական ընկերություն

Գյումրիում կասֆալտապատվի 37 փողոց, ՀՀ կառավարությունը հավանություն տվեց նախագծին

Մաթեմատիկոս Վազգեն Միքայելյանը և ռադիոֆիզիկոս Արման Աթանեսյանն ազատվեցին պարտադիր զինվորական ծառայությունից

Երևանի 36-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ վիճաբանության ընթացքում 35-ամյա համաքաղաքացուն դանակահարելու համար

Սանկցիաներ են լինելու ապօրինի շինարարությունը չկասեցնող համայնքների ղեկավարների նկատմամբ. Անդրեասյան

ԱԺ-ն 61 կողմ ձայնով ընդունեց «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» նախագիծը

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի կունենա Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափի առաջին հանդիպումը

Հայաստանում գրիպի ծանր տեսակի 12 դեպք է հայտնաբերվել, 7-ը՝ երեխաների, 5-ը՝ հղի կանանց շրջանում

Հաստատվել է կորոնավիրուսի 300 նոր դեպք. 1 օրում վարակի հետևանքով մահացել է 19 մարդ

Բայդենը հանդես է գալիս Եվրոպայում ԱՄՆ-ի երկարաժամկետ ռազմական ներկայության օգտին. Սալիվան

Ադրբեջանական կողմը կրակ է բացել ՀՀ մարտական դիրքերի ուղղությամբ, պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է. ՊՆ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և կոնգրեսական Յանգ Քիմը քննարկել են 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 2 մեքենաների բախման հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր

Հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի զինծառայող է սպանվել

Համածառայակցի կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող, վիճակը ծայրահեղ ծանր է

Էրդողանը կրկին դժգոհել է ԱՄՆ-ից, այս անգամ՝ Սիրիայի քրդերին աջակցելու համար

Ջերմուկ քաղաքում և Գյումրի-Ազատան ավտոճանապարհին մառախուղ է

Երևանում ՍՊԸ-ներից մեկին պատկանող տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

Ապարանում ավտոմեքենաներ են բախվել, ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչը տեղում մահացել է․ shamshyan

Բոլոր տղաների ողջ և առողջ Հայաստան վերադարձի ուղղությամբ տարվող մեր ջանքերը չեն դադարել ու չեն դադարելու․ Ալեն Սիմոնյան

Հայի ինքնության գինն ու մաքառող հավատը. հիշելով Սևակ Բալըքչիին

Երեւանի Շիրակի փողոցում ավտոմեքենան այրվել է․ փրկարարները մայթեզրին հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդի դին

ԱԺ նախագահի «զրույցի բռնեցրած» երիտասարդները Ֆրանսիայի ՀՅԴ Նոր սերունդ երիտասարդական կազմակերպության անդամներն են եղել

Արագածոտնի մարզում կատարվել է կորոնավիրուսային համավարակի դեմ 50329 պատվաստում

Ավարտվել է Ալեն Սիմոնյանի և գերիների ու անհետ կորածների հարազատների հանդիպումը

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

ԱԺ-ում ընթանում է Ալեն Սիմոնյանի եւ գերիների ու անհետ կորած համարվող զինծառայողների հարազատների հանդիպումը

Ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը Տաշքենդից վերադարձել է մրցանակով

Կարեն Անդրեասյանը դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքը քննարկել է Նորվեգիայի Թագավորության դեսպանի հետ