Ֆինանսավորվում է գիտական և գիտատեխնիկական գործունեությունը. հաստատվել է գիտական թեմաների հայտերի ցանկը

15/10/2021 schedule11:29

Հաստատվել է պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթում ֆինանսավորման համար երաշխավորված թեմաների ցանկը:

Ֆինանսավորման է երաշխավորվել 2-5 կատարող ունեցող 224 գիտական թեմա, այդ թվում՝ 84-ը՝ «Բնական գիտություններ», 41-ը՝ «Ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ», 11-ը՝ «Բժշկական գիտություններ», 22-ը՝ «Գյուղատնտեսական գիտություններ», 27-ը՝ «Հասարակական գիտություններ» և 39-ը՝ «Հայագիտություն ու հումանիտար գիտություններ» բնագավառներից:

Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի այս մրցույթը նախորդներից  տարբերվում է: Հետազոտությունների իրականացման համար դրամաշնորհները տրամադրվելու են մինչև 3 տարի տևողությամբ: Խստացվել են խմբերի ղեկավարներին ներկայացվող պահանջները, խմբերից պահանջվելու են ավելի շոշափելի գիտական արդյունքներ. թեմաների  իրականացման ընթացքում խմբերը միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում պետք է ունենան բարձր վարկանիշ ունեցող հրապարակումներ: Այս պայմանի շրջանցումը կազդի Գիտության կոմիտեի կողմից հետագայում հայտարարվելիք  մրցութային ծրագրերին գիտահետազոտական խմբի անդամների ներկայացրած գիտական թեմաների փորձագիտական գնահատականի վրա: Մրցույթը նախորդներից տարբերվում է նաև ֆինանսավորվող թեմաների աննախադեպ մեծ քանակով:

Թեմաների ֆինանսավորումը կսկսվի 2021 թվականի  հոկտեմբերից:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է նաև գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:

Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթը կազմակերպվում է առաջին անգամ և աննախադեպ է տրամադրվող գումարի, թեմայի տևողության և խմբերում ներգրավված գիտաշխատողների առումով: Մրցույթի արդյունքում ս.թ. հոկտեմբերից սկսած մինչև 5 տարի տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրվեն առաջատար գիտաշխատողների ղեկավարությամբ ձևավորված, 6-7 անձից բաղկացած 49 գիտահետազոտական խմբերի, որոնք գործում են ՀՀ-ում:

Այլ մրցույթների համեմատ՝ այս մրցույթի նպատակը ոչ միայն բեկումնային գիտական ուղղություններով հետազոտությունների իրականացումն է, այլև գիտական դպրոցի պահպանումն ու զարգացումը և առաջատար գիտնականների կողմից փորձի փոխանակման համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Այդ նկատառումով էլ այս մրցույթի դեպքում խմբերի ղեկավարների համար առավելագույն տարիքային շեմ սահմանված չէ, իսկ խմբերի անդամներից առնվազն երկուսը 35 և ցածր տարիքի են: Բացի դրանից՝ խմբերը հնարավորություն ունեն թեմայի մեկնարկից 12 ամիս անց կազմը համալրելու ևս երկու երիտասարդ մասնակիցներով (մագիստրանտներ): Վերջիններիս վարձատրելու համար Գիտության կոմիտեն կհատկացնի լրացուցիչ միջոցներ: 

Խումբը պետք է ունենա օտարերկրյա գործընկեր, որը թեմայի իրականացման ժամանակահատվածում պետք է առնվազն 30 օր գտնվի ՀՀ-ում և նույնքան ժամանակ էլ իր ներկայացրած գիտական կազմակերպությունում ընդունի խմբի ներկայացուցիչներին:
Խմբերի առջև դրված պարտադիր պահանջներից են թեմայի իրականացման ընթացքում միջազգային հեղինակավոր ամսագրերում հրապարակումներն ու միջազգային հետազոտական դրամաշնորհների ներգրավումը (յուրաքանչյուր շնորհառուից ակնկալվում է 30 մլն ՀՀ դրամը գերազանցող միջազգային գիտական դրամաշնորհի առնվազն մեկ դիմում), թեմային առնչվող գիտահանրամատչելի նյութերի ստեղծումն ու տարածումը:

Նախագծի իրականացման ընթացքում կատարվելու է առաջընթացի տարեկան գնահատում, իսկ մեկնարկից երեք տարի անց՝ խմբի եռամյա գործունեության միջանկյալ գնահատում, որից հետո կորոշվի հաջորդող երկու տարիներին թեմայի ֆինանսավորումը շարունակելու նպատակահարմարությունը:

Այսպիսով, մրցույթը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ օգտագործել առաջատար գիտնականների մասնագիտական ներուժը, ստեղծում է երիտասարդ գիտնականների մասնագիտական աճի նպաստավոր պայմաններ, ինչպես նաև հնարավորություն է տալիս շահելու միջազգային նոր դրամաշնորհներ։

Տպել
782 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում