Տարածաշրջանում եզակի այգի՝ Գյումրու ոգով. տրվեց Բարեկամության այգու շինարարության մեկնարկը (լուսանկարներ)

14/10/2021 schedule22:50

Տարածաշրջանում եզակի այգի՝ Գյումրու ոգով: Բարեկամության այգու շինարարական աշխատանքների մեկնարկը տրվեց այսօր: Միջոցամանը Գյումրիում մասնակցեցին  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, «Քաղաքաշինության և զբոսաշրջության» (ТUF) բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, մարզպետներ, բազմաթիվ հյուրեր ու գյումրեցիներ:

Աշխատանքների մեկնարկն ազդարարվեց խորհրդանշական քայլով: Այգու նախկին տնօրենի դուստրը՝ Նարինեն, արխիվային թղթադրամ տեղադրեց հիմնվող առաջին քարի տակ: Ասաց՝ այս այգում երեխա ժամանակ շատռ է խաղացել: Հայրիկի ու անցած օրերի հետ կապված լավ հիշողություններ ունի և մեծ ցանկություն, որ իր մանկության այգին կրկին մարդաշատ ու կենդանի դառնա:

IMG_20211014_163445.jpg (15.07 MB)IMG_20211014_163613.jpg (13.57 MB)IMG_20211014_163621.jpg (16.55 MB)IMG_20211014_163624.jpg (16.23 MB)IMG_20211014_163629.jpg (14.56 MB)

Գործարար Ռուբեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ սա համագործակցության նոր բանաձև է, և Հայաստանում դժվարությամբ են իրականացնում:

«Շինարարությունը պետք է 2020 թվականին լիներ, բայց տարբեր պատճառներով հետաձգվեց, սակայն պետք է կա՛մ լավն անել, կա՛մ չանել: Մի փոքր դանդաղում ենք, որովհետև ուզում ենք ամենալավն անել Գյումրու համար:

Շատ ծանր ծրագիր է և մեծ ու ամբիցիոզ նախագիծ է: Վստահ եմ՝ այգին կդառնա գյումրեցիների ամենասիրված տեղը: Մեր համար կարևոր է, որ աշխարհի տարբեր անկյուններից մասնակցեն այս ծրագրին, քանի որ սա, ի վերջո, բարեկամության այգի է»,- ասաց Վարդանյանը:

Գյումրիում զինվորական ծառայությունն անցկացրած Ռուբեն Վարդանյանը նաև հիշում է, որ այստեղ 6 ամիս ձմեռ է, 6 ամիս՝ գարուն, ամառ, աշուն: Հենց դրա համար էլ հիմա նոր միտք ունեն, որ այգին նաև ձմեռային լինի:

Ինչ էլ լինի, ըստ Վարդանյանի, ամեն ինչ անելու են՝ լավագույն արդյունքի հասնելու ձգտումով, քանի որ այս այգին դառնալու է Գյումրու սիրտն ու քաղաքի տարբեր հատվածների միջև կամուրջ:

245886605_3003548616571003_1235373184663604541_n.jpg (232 KB)

Բարեկամության այգու արևելյան հատվածում կկառուցվի ատրակցիոնների հրապարակը, որը կլինի այգու ամենաաղմկոտ և ամենաակտիվ հատվածը:

Բարեկամության այգու վերակառուցման ընթացքում, ըստ նախագծի, պահպանվելու են տարածքի խորհրդային կոմպոզիցիայի դասավորվածությունն ու սալիկապատ տարածքները, իսկ նախկին 3 լողավազանները ստանալու են նոր վիզուալ տեսք և գործառույթներ։

Այցելուները հնարավորություն կունենան զբոսնել լողավազանների շրջակայքով՝ շորհիվ տարածքի դեկորատիվ փոփոխությունների։ Հյուսիսային հատվածը կվերածվի կանաչապատ լաբիրինթոսի՝ մեկուսի հանգստի համար նախատեսված վայրերով։  Տարանցիկ ճանապարհի վրա գտնվող միջանցիկ տարածքը կկորցնի լողավազանի գործառույթը և կձևավորվի լուսավոր սալահատիկներով։ Իսկ հարավային տարածքը կվերածվի ամֆիթատրոնի, որը նախատեսված կլինի կարճաժամկետ հանգստի համար։

Տարածքի սալահատակը մասամբ կփոխարինվի նորով՝ ապահովելով հարմարավետ ելքն ու մուտքը դեպի հանգստի գոտիներ։ Իսկ հրապարակին ավելի մոտ տարածքներում առկա սալիկները կվերականգնվեն կամ կպահպանվեն՝ մաքրելով միայն վերին կանաչապատ շերտը։ 

Ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի՝ «Քաղաքաշինության և զբոսաշրջության» (ТUF) բարեգործական հիմնադրամի միջոցներով 900 մլն դրամի աշխատանք կիրականացվի: Կբարեկարգվի այգու հարակից տարածքը՝ կից ենթակառուցվածքներով:

Տարածաշրջանում եզակի այգի ունենալու համար Գյումրին 7.2 հա է հատկացրել: Պատասխանատուները խոստանում են՝ որևէ մեկին հուսախաբ չանել:

IMG_20211014_170231.jpg (3.67 MB)

«Ուզում եմ այս մեկնարկի համար շնորհավորել բոլորիս, և ամեն ինչ կանենք, որ այն, ինչ մեր մտքերում կա, այն, ինչ մեր գաղափարներում ու թղթերում կա, դառնա գեղեցիկ իրականություն: Այս մոտ 900 մլն դրամը մաս է 4 մլրդ 300.000 դրամի աշխատանքների, որով մենք Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով նախատեսում ենք Գյումրիում իրականացնել փողոցաշինական աշխատանք նաև»,- ասաց Սանոսյանը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց՝ գյումրեցիները յուրահատուկ հումորով, անկոտրում կամքով, լավատես մարդիկ են, ինքն էլ հաճույքով է գալիս Գյումրի: Վստահ է, որ այս ծրագիրը հաջող ընթացք է ունենալու:

Այս այգին, ըստ Քերոբյանի, նման ենթակառուցվածքները լուրջ ձգողական կետեր են զբոսաշրջիկների համար նաև:

Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ալբերտ Մարգարյանն էլ նշեց, որ այս այգի մտնելիս քաղաքացին կդառնա քաղաքակրթության մասնիկ: Բարեկամության այգին դառնալու է գաղափարի հեղափոխության և նոր ձգտումների մեկնարկային կետ գյումրեցիների համար:

245569142_3003548406571024_5071304071387793504_n.jpg (148 KB)245586335_3003548483237683_4069922307730329957_n.jpg (178 KB)IMG_20211014_161953.jpg (892 KB)IMG_20211014_162035.jpg (992 KB)IMG_20211014_163939.jpg (4.85 MB)IMG_20211014_164116.jpg (4.73 MB)IMG_20211014_164231.jpg (5.45 MB)IMG_20211014_170617.jpg (4.58 MB)IMG_20211014_170618.jpg (4.45 MB)IMG_20211014_171629.jpg (16.20 MB)

Սամսոն Մատինյան

Տպել
1206 դիտում

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)