Պատվաստումն ամենաարդյունավետ միջոցն է՝ քովիդի դեմ պայքարելու համար. արտախորհրդարանական ուժերը՝ ԱՆ որոշման մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով՝ սույն թվականի հոկտեմբերի 14-ից գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին վկայող փաստաթուղթ կամ ամսական 2 բացասական ՊՇՌ թեստի արդյունք։

«Հայկական ժամանակ»-ն արտախորհրդարանական ուժերից պարզել է՝ ինչ դիրքորոշում ունեն նախարարության այս հրամանի վերաբերյալ:

ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում ընդգծեց՝ Հայաստանում պատվաստման ծավալները բավական մակարդակ չունեն. «Աշխարհն արդեն ապացուցել է, որ պատվաստումն այս պահին եղած ամենաարդյունավետ միջոցն է համավարակի դեմ պայքարելու հարցում: Այս կամ այն չափով Կառավարությունը պետք է վարչարարություն կիրառի, որպեսզի պատվաստման ծավալները մեծանան»:

Նա նաև նշեց՝ այն մարդիկ, որոնք վարձու աշխատողներ են և այլընտրանք չեն տեսնում, սակայն չեն էլ ցանկանում անընդհատ ՊՇՌ թեստ հանձնել, գնում են պատվաստման ճանապարհով՝ դրանցով պաշտպանելով իրենց ու շրջապատին:

«Այստեղ խոսքը մեկ քաղաքացու մասին չէ, այլ հասարակության առողջ լինելու իրավունքի մասին: Կա քարոզչություն, ինֆորմացիայի տրամադրման ցածր մակարդակ, բայց այդ պատճառաբանությունները չեն չեղարկում այն ամենօրյա մահերը, որոնք լինում են: Կառավարությունը պետք է որդեգրի խրախուսական միջոցներ կիրառելու մեթոդը, որպեսզի մարդիկ ի վերջո պատվաստվեն: Չեն կարող ուղղակի թողնել՝ մարդիկ որոշեն՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ: Վարչարարություն պետք է, և թերևս այն ավելի շուտ պետք է կիրառվեր»,- եզրափակեց Խաժակյանը:

ԲՀԿ անդամ Շաքե Իսայանն էլ ընդգծեց՝ պատվաստումների ցածր մակարդակը ՀՀ-ում գալիս է նրանից, որ մարդիկ մեդիագրագետ չեն:

«Քանի դեռ առողջապահության նախարարությունը չի սկսում երկխոսել ՀՀ քաղաքացու հետ, չի փորձում համագործակցության եզրեր գտնել, որ ՀՀ քաղաքացին գիտակցված գնա պատվաստման, ապա մեզ մոտ մակարադակն այսպես էլ մնալու է: Նախարարությունն ուզում է քաղաքացիների զուտ պատվաստման թվե՞ր ներկայացնել, թե՞ հանրային առողջության մասին է մտածում: Եթե երկրորդը, ապա նրանք պետք է երկխոսեն քաղաքացու հետ, որը հենց սկզբից իրենք չեն արել ու շարունակում են նույն քաղաքականությունը վարել»,- ասաց Իսայանը:

Իսայանի խոսքով՝ գրագետ իրազեկում առողջապահության նախարարության կողմից չի իրականացվում:

«Այսօր քաղաքացին կարող է խոսել օրենսդրական որևէ փոփոխությունից կամ որոշումից, բայց չխոսել այն սոցիալական գովազդների մասին, որոնք կուղղորդեն նրան գնալ և պատվաստվել՝ տալով գրագետ տեղեկատվություն պատվաստանյութերի վերաբերյալ: Մեդիագրագիտության լուրջ խնդիր կա, այդ բացը լրացնել է պետք»,- նշեց նա՝ հավելելով, որ ՀՀ-ում չկա մեկ մարդ, որը չի ուզում երջանիկ և առողջ ապրել, և չի լինի մեկ քաղաքացի, որն իր առողջությունը կդնի վտանգի տակ և կգնա ինքնախարազանման ճանապարհով:

«Հանուն հանրապետության» կուսակցության անդամ Ռուբեն Մեհրաբյանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց՝ համավարակը Հայաստանում պատերազմական վտանգի աստիճանի սպառնալիք է դարձել:

«Հանրության որոշակի շերտերի կողմից ցուցաբերած ընկալումներն իրենց հերթին սպառնալիք են: Այո, լավ օրվանից չէ, որ իշխանությունն ստիպված է պարտադրանքի դիմել: Կառավարության քայլերը միանգամայն արդարացված են: Եթե մեկ ժամում մահանում է մեկ մարդ, և կորոնավիրուսից մահացածների թիվը համադրելի է 44-օրյա պատերազմի զոհերի թվի հետ, այո, իշխանությունները ոչ միայն իրավունք ունեն գնալ պարտադրանքի, այլ պետք է գնան դրան և կանխեն մահացությունների հետագա դեպքերը: Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ պատվաստման տոկոսը պետք է հավասար լինի աֆրիկյան երկրների պատվաստման տոկոսին: Մենք պետք է քառապատկենք դա, որը մեր շահերից է բխում, անկախ նրանից, որ մի կիսաանգրագետ զանգված ինչեր ասես՝ չի խոսում այս թեմայով: Աշխարհում արդեն 5 միլիարդ մարդ պատվաստվել է: Այնպես չէ՝ այդ 5 միլիարդը հիմար են, իսկ իրենք՝ խելոք»,- ընդգծեց Մեհրաբյանը:

«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանն էլ ընդգծեց՝ իրենց կուսակցությունը կողմ է պատվաստման գործընթացին և կոչ են անում քաղաքացիներին գնալ և պատվաստվել:

«Սակայն պետք է նշեմ, որ կողմ չեմ պարտադրված այս մեթոդին: Եթե ՀՀ-ում դեռևս պարտադրված որևէ բան չանելու համար աշխատանքից ազատում են, ուրեմն Հայաստանում ոչինչ էլ չի փոխվել: Պարտադրելու փոխարեն առողջապահության նախարարությունը պետք է գրագետ քաղաքականություն վարի, ոչ թե գնա նախարարը, Կառավարության նիստին բողոքի, թե հակաքարոզ են անում: Նախարարությունը պետք է քաղաքացիներին մատչելի բացատրի, որ պատվաստումը միակ միջոցն է վարակի շղթան կոտրելու համար: Իսկ ես նախարարության կողմից գրագետ ու ճիշտ քայլեր այս ամենին միտված ինքս դեռ չեմ տեսնում: Նախորդ նախարարի ժամանակ կորոնավիրուսի այս բեռը գոնե մի փոքր թեթևացել էր, նա կարողանում էր տակից դուրս գալ»,- ասաց Խաչատրյանը:

Անյուտա Աթանեսյան

Տպել
1436 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին