Ուրցաձոր, Ուրցալանջ, Դաշտաքար, Արարատ համայնքներին պատճառված 8մլն դրամի վնասը վերականգնվել է

14/10/2021 schedule16:52

Վերականգնվել է Արարատի մարզի մի քանի համայնքներին հողամասերի վարձակալության հետ կապված չարաշահումներով պատճառված 8մլն դրամի վնասը և խախտված իրավունքները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը՝ տարածած հետևյալ հաղորդագրությամբ.

«Արարատի մարզի բնակավայրերում բջջային կապի ծածկույթ ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման ոլորտում կոռուպցիոն բնույթի հնարավոր խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերով  2020թ. ընթացքում մարզի դատախազությունում և ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով,  178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է 4 քրեական գործ, որոնց նախաքննությունը կատարվել է ՀՀ ՔԿ Վեդիի քննչական բաժնում:

Քրեական գործերը վերաբերել են Արարատի մարզի Ուրցաձոր, Ուրցալանջ, Դաշտաքար, Արարատ համայնքներում համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները համայնքների նախկին ղեկավարների կողմից ենթադրաբար անձնական շահադիտական դրդումներով իրենց փոկապակցված կամ մերձավոր անձանց վարձակալության հանձնելու, այնուհետև կարճ ժամանակում բջջային կապի ծածկույթ ապահովելու նպատակով վերջիններիս կողմից հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին դրանք անհամեմատ բարձր վարձավճարով ենթավարձակալության հանձնելուն, ինչի արդյունքում իրենց ընտանիքների համար առերևույթ ապահովել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են այդ չափով բյուջետային մուտքեր ունենալու և դրանք համայնքի կարիքների համար օգտագործելու հնարավորությունից։

Նախաքննության ընթացքում մարզի Ուրցաձոր համայնքի վերաբերյալ քրեական գործը՝ համայնքի ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որով ընդհանուր կարգով իրականացվում է դատական քննություն:

Մյուս երեք քրեական գործերի վարույթը կարճվել է, երկուսի դեպքում՝ հանցագործության կատարման վաղեմության ժամկետն անցնելու ոչ արդարացնող հիմքով, մեկի դեպքում՝ հանցակազմի բացակայության՝ արդարացնող հիմքով:

Քննությունների արդյունքում պարզված՝ համայնքներին պատճառված ընդհանուր նախնական վնասը կազմել է շուրջ  10 մլն ՀՀ դրամ, տարված աշխատանքների արդյունքում դրանից վերականգնվել է շուրջ  8 մլն ՀՀ դրամը։

Դրանցից մեկ գործի պարագայում, որով պատճառված նախնական 3.6մլն ՀՀ դրամի չափով համայնքին պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 2 միլիոն ՀՀ դրամը, Արարատի մարզի դատախազության կողմից համայնքի ներկայիս ղեկավարին ներկայացվել է քաղաքացիական հայց հարուցելու անհրաժեշտության մասին նախազգուշացում։

Դրա հիման վրա համայնքի կողմից բռնագանձման պահանջով հայց է հարուցվել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որն ամբողջությամբ բավարարվել է։

Համայնքներից 3–ի պարագայում լուծվել են ապօրինի գործարքների միջոցով կնքված վարձակալության, և վարձակալների կողմից հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ կնքված ենթավարձակալության 3 պայմանագիր, որից հետո բոլոր նշված դեպքերում համայնքների և նույն ընկերությունների միջև կնքվել են նոր պայմանագրեր: Մեկ դեպքում պայմանագիրը լուծելու համար համայնքը դիմել է դատարան»։

Տպել
938 դիտում

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան