Երևան
15 °C
Գեղարքունիքի մարզպետարանը հայտնում է, որ Ախպրաձոր համայնքում տեղի է ունեցել միջնակարգ դպրոցի հիմնանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, շենքի հիմնանորոգման նախաձեռնող եւ հովանավոր հանդիսացող «Հայ կրթական միություն» եւ «Թաքնված ճանապարհ նախաձեռնություն» կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Դպրոցի տնօրեն Գինեվարդ Ղուկասյանի ներկայացմամբ՝ հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկություն» կազմակերպության եւ բարերար Գաբրիելյան ընտանիքի ֆինանսական միջոցների հաշվին։ Իսկ նախաձեռնությունը պատկանում է «Թաքնված ճանապարհ նախաձեռնություն» հասարակական կազմակերպությանը եւ նրա ղեկավար Նանոր Պալապանյանին, որոնք հովանավորների համար բացահայտել են Ախպրաձոր համայնքի հիմնախնդիրներն ու գրավչությունները։
«Կապիտալ նորոգման է ենթարկվել ողջ շենքը՝ նկուղային հարկից սկսած եւ ձեղնահարկով վերջացրած՝ շենքի ներքին ու արտաքին հարդարմամբ։ Նկուղային հարկը հիմնանորոգվել ու հարմարեցվել է ապաստարանի՝ հաշվի առնելով նաեւ Ախպրաձորի սահմանամերձ ու թիրախային վիճակը։
Կառուցվել է ջեռուցման նոր համակարգ, ինչի արդյունքում արդեն փայտե վառարաններով ջեռուցելու կարգից անցնում ենք էլեկտրաէներգիայով ջեռուցելու կարգին։ Փոխվել են բոլոր դռներն ու պատուհանները, տեղադրվել է նոր ձեղնահարկ։ Ներսում նորոգվող դասասենյակների, միջանցքի, մարզադահլիճի, այլ սենյակների մակերեսը կազմում է շուրջ 2500 քառակուսի մետր։ Դպրոցն արդեն ունի մշտական ջրամատակարարում, ներսում գործող սանհանգույց, սեպտիկ հոր։ Համայնքի բնակչությունը երկար է սպասել այս կենսական ծրագրի իրականացմանը, որը հնարավոր դարձավ նաեւ սփյուռքահայ այն ուսանողների ջանքերով, ովքեր վերջին տարիներին ամառային ճամբար էին հիմնում ախպրաձորցի դպրոցականների համար եւ շատ էին ցանկանում, որ Ախպրաձորն ունենա արդի չափորոշիչներին համապատասխան դպրոցական շենք։ Մեր դպրոցն այժմ ունի 58 աշակերտ, որոնցից տաս առաջին դասարանցիներին ընդունել ենք այս սեպտեմբերին։
Այլ խոսքով՝ աշակերտների թվի աճ էլ ունենք։ Մեզ մնում է հավատով լցվել ապագայի հանդեպ ու ավելի ոգեւորված շարունակել մեր աշխատանքը բարձրադիր ու արդեն սահմանապահ մեր գյուղում։ Անսահման երախտապարտ ենք նախաձեռնող ու հովանավոր կազմակերպություններին՝ նման հույժ կարեւոր ծրագիրը կյանքի կոչելու համար»,-նշել է դպրոցի տնօրենը։
«Մեր կազմակերպությունն այսօր իրականություն դարձրեց իր կարեւոր ծրագրերից ու առաքելություններից մեկը՝ սահմանամերձ այս համայնքին պարգեւելով արդի չափորոշիչներին համապատասխան դպրոց։ Այն իրականացավ մայր հայրենիքի ու Սփյուռքի կազմակերպությունների ու բարի կամքի տեր մարդկանց համագործակցության արդյունքում, շուրջ 52 միլիոն դրամի ներդրմամբ, ու համոզված ենք, որ սահմանապահ այս գյուղում մարդիկ այս ծրագրից շատ ավելի կոգեւորվեն, ավելի կամրանան իրենց հողի վրա, իսկ այս դպրոցում լավագույն պայմաններում կկրթվեն մեր ապագա զինվորները, շինարարները, գիտնականները, գյուղատնտեսները։ Շնորհավորում եմ բոլորիս այս երջանիկ ու գեղեցիկ օրվա առիթով»,-ներկաներին դիմել է «ԱՄՆ հայ կրթական հիմնարկություն» կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արմինե Հարոյանը։
Ախպրաձոր համայնքի ղեկավար Լավրենդիկ Ղազարյանը, համայնքի անունից շնորհակալություն հայտնելով բարերարներին, ընթերցեց Ախպրաձոր համայնքի ավագանու որոշումն առ այն, որ համայնքի միջնակարգ դպրոցի շենքի արդիականացման ծրագիրն իրականացնելու եւ հայրենանվեր գործուներության համար «ԱՄՆ հայ կրթական հիմնարկություն» կազմակերպության շինարարական աշխատանքների պատասխանատու Նշան Փիրումյանն արժանացել է «Ախպրաձոր համայնքի պատվավոր քաղաքացի» կոչմանը։
«Մեր երախտագիտությունն ենք հայտնում այս կենսական ծրագրի նախաձեռնողներին ու բարերարներին։Այս ձեռնարկը եւս մեկ անգամ ապացուցեց, թե որքան ուժեղ ենք մենք, երբ հանդես ենք գալիս միասնական, մեկ նպատակի՝ հայրենաշինության շուրջ։ Ախպրաձորի համար պետական մի կարեւոր ճանապարհաշինական ծրագիր է կյանքի կոչվել, որին մարդիկ տասնամյակներով են սպասել։Այս ձեռքբերումների համար շնորհավորելով համայնքի բնակիչներին՝ միաժամանակ ուզում ենք հավատացնել նրանց, որ սահմանապահ այս համայնքում իրենք միշտ կզգան հայրենի կառավարության եւ սփյուռքահայ մեր հայրենակիցների աջակցությունը»,-նշել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։
Այնուհետ ներկաները մասնակցեցին Ախպրաձորի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակի բացման եւ անվանակոչության արարողությանը։ Դասասենյակն այսուհետ կրում է դպրոցի նախկին սան, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Համլետ Աղաբեկյանի անունը։
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ