Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի է ունենում շատ կարևոր ժամանակահատվածում. քաղաքագետ

Պաշտոնական այցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ գտնվում էր Մոսկվայում, որտեղ հանդիպում ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը ՀԺ-ի հետ զրույցում նկատեց՝ հանդիպումը տեղի է ունենում շատ կարևոր ժամանակահատվածում. «Երբ մի կողմից տեղի են ունենում շատ ակտիվ տարածաշրջանային զարգացումներ, իսկ մյուս կողմից շարունակվում է արդիական մնալ եռակողմ պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, և այդ համատեքստում ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից այդ պայմանավորվածությունների բովանդակության խեղաթյուրմանը»:

Քաղաքագետի խոսքով՝ շատ կարևոր է, որ այս այցի ընթացքում այդ հարցերի հետ կապված հստակեցումներ արված լինեն:

«Կարևոր է, որ կողմերն ունենան միասնական և նույնական ընկալումներ թե՛ տարածաշրջանային գործընթացների, թե՛ եռակողմ պայմանավորվածության պայմանների իրագործման հարցում»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ Փաշինյան-Պուտին հանդիպմանը զուգընթաց տեղի ունեցավ Կարապետյան-Շոյգու, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումները, օրեր առաջ էլ ԱԺ նախագահը մեծ պատվիրակությամբ Ռուսաստանում էր, Մինասյանը նկատեց՝ այս այցերը տեղավորվում են իր նշած տրամաբանության մեջ. «Թե՛ պաշտպանության նախարարի այցը, թե՛ հոգևոր առաջնորդների հանդիպումը Մոսկվայում կրկին տեղավորվում են տարածաշրջանային զարգացումների և եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման շրջանակներում»:

Մինասյանի կարծիքով՝ հոգևոր առաջնորդները նույնպես մեծ դերակատարում կարող են ունենալ եռակողմ պայմանավորվածությունների հարցերում. «Ռուսական կողմը կարծես թե այդ դաշտն էլ է փորձում օգտագործել՝ հոգևոր առաջնորդներին ներգրավվելով հումանիտար խնդիրների կարգավորման գործընթացում»:

Հարցին՝ ռուսական կողմի հետ ակտիվ համագործակցությունը կարո՞ղ է, ըստ իրեն, բերել ռազմագերիների վերադարձի հարցի՝ ավելի արագ լուծման, քաղաքագետը համոզմունք հայտնեց՝ այդ հարցը եղել է քննարկումների օրակարգում:

«Հոգևոր առաջնորդների համատեղ հայտարարության մեջ այս խնդիրը նույնպես արձանագրված էր»,- ասաց Մինասյանը:

Նկատառմանը, որ այս օրերին մի շարք շրջանակների կողմից շրջանառվում են Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու մասին խոսակցությունները, Նարեկ Մինասյանը նշեց՝ այդ խոսակցությունները պայմանավորված են Բելառուսի և Ռուսաստանի միջև ճանապարհային քարտեզների համաձայնեցման հետ. «Ինչի արդյունքում երկու երկրների ինտեգրումն ավելի է խորանալու: Բնականաբար, զուգահեռաբար ակտիվացան նման խոսակցությունները, բայց ներկայումս նման գործընթաց տեսանելի չէ, և այդպիսի հարց օրակարգում չկա»:

Անդրադառնալով Սերգեյ Լավրովի առաջարկած «3+3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությանը՝ քաղաքագետը նշեց, որ դրա ռիսկերի և այլնի մասին խոսելը դեռ վաղ է:

«Ձևաչափն անորոշություն է պարունակում: Առկա տեղեկատվությունը նոր ձևաչափի մասին քիչ է, որպեսզի հնարավոր լինի առկա ռիսկերը քննարկել: Այնուամենայնիվ, եթե հիմք ընդունենք արդեն հնչած հայտարարությունները, կարող ենք համարել, որ այն ընդամենը դեռևս միայն դիրքորոշումները հստակեցնելու գործընթաց է, և ռեալ կոնկրետ քայլեր դեռևս չկան: Պարզ չէ, թե տվյալ ձևաչափն ինչ խնդիրներով է զբաղվելու, ինչ հարցերի շրջանակ է լինելու օրակարգում, արդյոք ստեղծվելո՞ւ են ֆորմալ կառույցներ՝ տարբեր հարցերի քվեարկության հետ կապված, արդյոք կողմերից մեկը կարողանալո՞ւ է մյուսի նկատմամբ վետո կիրառել: Անորոշությունը մեծ է, վաղ է հստակ գնահատական տալ»,- եզրափակեց Մինասյանը:

Անյուտա Աթանեսյան

Տպել
1133 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով