Մենք դեռ մարսում ենք այն, ինչ կատարվեց. Տոման՝ Արցախում ստեղծագործելու եւ իր ապրումների մասին

Հումորային թոքշոուներից եւ սիթքոմներից հեռուստադիտողին հայտնի դերասանուհի Տոմա Պետրոսյանը նկարահանվում է հերթական նոր հումորային սիթքոմում:

Հայկական հեռուստասերիալներում չնկարվելու, իր թեթեւ եւ հումորային կերպարը չփոխելու եւ այլ մանրամասների շուրջ «Հայկական ժամանակը» զրուցել է Տոմա  Պետրոսյանի հետ:

- Տոմա, հեռուստադիտողը Ձեզ կրկին հումորային պրոյեկտում կտեսնի. «Ազիզյանների» հայտնի ընտանիքին գալիս են փոխարինելու «Բլբուլյանները»: Ի՞նչ կերպարով եք հանդես գալիս նոր սիթքոմում: Եվ ինչ եք կարծում՝ լիաթոք ծիծաղ ու զվարճալի ժամանց կարողանալո՞ւ եք ապահովել հեռուստադիտողների համար:

- Նոր սիթքոմի սյուժեն մոտավորապես հետեւյալն է՝ Ազիզյանները տունը վաճառել են, գնորդը գնել է եւ չհասցնելով կտակել այն՝ մահացել է: Կոնֆլիկտ է սկսվել երկու եղբայրների միջեւ, որոնցից ամեն մեկն ուզում է, որ տունն իրենը լինի: Տան մեջ ապրում են երկու եղբոր ընտանիքները, որոնք ունեն տարբեր մոտեցումներ, տարբեր ապրելակերպ ու գաղափարներ: Մարմնավորում եմ Պոնչի կնոջ կերպարը: Կերպարս ապրել է Մոսկվայում, սովոր է շքեղ կյանքի եւ հայտնվում է միեւնույն տանն ամուսնու եղբոր ընտանիքի հետ, որն էլ սկիզբ է դառնում հետաքրքիր ու զավեշտալի զարգացումների: Ինչ վերաբերում է հեռուստադիտողների հավանելուն, ապա պիտի ասեմ, որ ստեղծագործական անձնակազմն ամեն ինչ անում է այդ ուղղությամբ:

- Հեռուստադիտողին Դուք ավելի շատ հայտի եք հումորային հաղորդաշարերից: Մոտ ապագայում հնարավո՞ր է՝ Ձեզ տեսնենք ավելի լուրջ կամ դրամատիկ կերպարներում, թե՞ մշտապես թեթև և հումորով կերպարներ եք մարմանավորելու:

- Գիտեք, այնպես չէ, որ ես հրաժարվում եմ լուրջ դերերից, նախկինում այլ ժանրի ֆիլմերում էլ եմ հանդես եկել: Պարզապես վերջերս այնպես է ստացվում, որ միշտ կոմեդիայի ժանրերում եմ հանդես գալիս: Երեւի պայմաններն են են այդպես դասավորվում: Չեմ բացառում առաջիկայում այլ կերպարում հանդես գալ, բայց դեռ՝ ոչ, ժամանակը չէ:

- Դուք հայկական սերիալներում էլ գրեթե չկաք, չեք էլ եղել: Կարծում եմ՝ առաջարկներ շատ եղած կլինեն: Որո՞նք են եղել չհամաձայնվելու պատճառները:

- Այո, այնպես չէ, որ առաջարկներ չեմ ստացել, ժամանակին բավականին շատ են եղել, իսկ հրաժարվելուս հիմնական պատճառը երեւի այն է եղել, որ ես ինձ այնտեղ չեմ տեսել: Երբ որ մտնում ես մի պրոյեկտ, առաջնայինն այն է, որ հավատաս այն ամենին, ինչը անում ես: Եթե հավատդ թերանում է, ուրեմն ավելի լավ է չգնալ: Իսկ սերիալների պարագայում ես ինձ չէի հավատում, չէի տեսնում այդտեղ: Մեր սերիալներում հիմնականում կենցաղային դրվագներ պարունակող կյանք է ներկայացվում, որտեղ ես ինձ հարմարավետ չեմ զգում: Եթե աշխատելու ներքին կոմֆորտը չունես, ուրեմն ավելի լավ է՝ չգնաս: Երեւի ամենագլխավոր պատճառը դա է եղել այսքան ժամանակ: Ամեն դեպքում, մեր սերիալների դրական կողմն այն է, որ կատարվում է աշխատանք, դերասանները գործ ունեն, զբաղվածություն:

- 2019-ին մոնոներկայացում արեցիք՝ «Տանը մնացին», որտեղ հայ հանրության կողմից բավականին քննարկված ու տիրաժավորված հարցի մասին խոսում էիք հումորով, սարկազմով: Առաջիկայում հնարավո՞ր է կրկին որոշեք վերցնել մի արդիական կամ լուրջ թեմա և խոսեք դրա շուրջ ավելի թեթեւ, ինչու ոչ՝ նաեւ սարկազմով:

- Ես դեռ շարունակում եմ «Տանը մնացի» ներկայացումը խաղալ, որովհետեւ այն մի քիչ վատ շրջանի մեջ եղավ: Սկսել էի խաղալ՝ կորոնավիրուսը տարածվեց, հետո պատերազմ սկսվեց: Մոտ մեկ տարի եւ ավելի չէի խաղացել, հիմա կրկին սկսել եմ, որովհետեւ ինձ համար այդ ներկայացումը դեռ թարմ է: Ինչ վերաբերում է հետագա սթենդափերին, մոնոներկայացումներին, այո, անպայման կլինեն, բայց թե կոնկրետ ինչ, դեռ չեմ կարող ասել:

- Դուք «Արցախի ձայներ» խմբի անդամ եք. Արցախյան պատերազմից հետո առաջին անգամ մայիսի 5-ին խումբը բեմ բարձրացավ. բարեգործական համերգ էր կազմակերպել: Ե՞րբ սպասենք նոր զարգացումների:

- Պրոյեկտը կա, կան նոր երեխաներ, որոնց հետ աշխատում ենք, նոր սերունդ պատրաստում Արցախի ձայնը հնչեցնելու համար: Նոր տեսահոլովակներ պատրաստել էինք մինչեւ պատերազմը, բայց պատերազմից հետո մի տեսակ անորոշ վիճակ էր մի պարզ պատճառով՝ չգիտես ինչի մասին երգել: Ինքս պատերազմից հետո չէի հասկանում՝ ինչ երգեմ, ինչի մասին երգեմ, երգե՞մ, թե՞ չերգեմ: Բայց դե փորձում եմ հոգեպես տեղավորվել այս իրավիճակի մեջ:

Իսկ ինչպե՞ս հաջողվեց հաղթահարել:

- Իրականում ոչ մեկս էլ չենք կարողացել հաղթահարել: Մենք մեզ ենք փորձում խաբել, թե կարողանում ենք: Մենք դեռ մարսում ենք, այն ինչ կատարվեց: Լավագույն փրկությունն ինձ համար այս ամեն ինչի միջից դուրս գալու աշխատելն է: Միակ բանը, որ հիմա մտածում եմ, ավելի եռանդով աշխատել, ինչ որ մի բան ստեղծել, որը օգտակար կլինի երկրիս ու ժողովրդիս բարօրության համար: Թեկուզ ամենաէլեմենտար բանը՝ կարողանալ մարդկանց ծիծաղ պարգեւել, արդեն մեծ բան է: Այս ամառ «Տանը մնացի» ներկայացումը խաղացի նաեւ Ստեփանակերտում, որի ողջ հասույթը գնաց Ասկերանի շրջանի մանկապարտեզի վերանորոգմանը: Իմ ներկայացման երեւի ամենամեծ ձեռքբերումն այն նամակն էր, որը գրել էր Արցախի հանդիսատեսներից մեկը: Գրել էր՝ չէր պատկերացնի, որ մեզ հետ կատարվածից հետո կարող էր այդքան ծիծաղել: Շարունակական են լինելու իմ բարեգործական հիմունքներով ներկայացումները: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի հնարավորություններիս սահմաններում օգտակար լինեմ:

Տպել
2600 դիտում

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին