Խստացված ստուգումներ հասարակական տրանսպորտում. այսուհետ դիմակ չդնելու համար կտուգանվեն նաև ուղևորներն ու վարորդը

Հոկտեմբերի 8-ից Երեւանում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱ) խստացված մշտադիտարկումներ է իրականացնում հասարակական տրանսպորտի գործունեության նկատմամբ: Օրը երկու անգամ ստուգվում են հանրային տրանսպորտում եւ մարդատար տաքսի ավտոմոբիլներում ուղեւորների դիմակներն ու ախտահանիչ նյութերի առկայությունը:  

Եթե նախկինում հասարակական տրանսպորտում ուղեւորների դիմակ չդնելու դեպքում պատասխանատվության էր ենթարկվում տվյալ երթուղին սպասարկող կազմակերուպությունը, ապա հոկտեմբերի 8-ից մոտեցումն այլ է՝ դիմակ չդնելու համար տուգանվում են ուղեւորն առանձին, վարորդն ու տվյալ երթուղին սպասարկող կազմակերպությունն էլ՝ առանձին: 

ՔՏՀԱ Երեւանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժնի պետ Արթուր Արաբաչյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց՝ հակահամաճարակային կանոնների պահպանման ընդհանուր պատկերն այնքան էլ գոհացուցիչ չէ: «Մեր խնդիրներն ուղեւորներն են, նրանք առհասարակ դիմակ չեն դնում: Գրեթե բոլորն իրենց մոտ դիմակ ունեն, բայց չեն դնում»,- ասաց նա:

Տարածքային բաժնի պետի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 8-12-ը մշտադիտարկվել է 663 հանրային տրանսպորտ, կազմվել՝ 106 արձանագրություն:

Արաբաչյանը նկատեց, որ չնչին դրական տեղաշարժ է նկատվել միայն հոկտեմբերի 8-12-ն ընկած ժամանակահատվածում. ուղեւորներին որոշակիորեն զգոնացրել են իրենց նկատմամբ կազմվող վարչական վարույթները: Դիմակ չդնելու դեպքում ուղեւորի նկատմամբ արձանագրություն է կազմում ոստիկանությունը, գումարի չափն է 10 հազար դրամ, նույնն է նաեւ վարորդների դեպքում: Իսկ հասարակական տրանսպորտը շահագործող կազմակերպության նկատմամբ արձանագրությունը կազմում է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը: Վարչական վարույթ ընդունվելու դեպքում հետեւանքը կարող է լինել նախազգուշացումից մինչեւ 300 հազար դրամ տուգանք, կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամ:

Ի դեպ, այսօր առավոտից որոշ ավտոբուսների վարորդներ իրենց մոտ տոպրակով դիմակներ են պահում եւ դրանք տրամադրում դիմակ չունեցող ուղեւորներին: Արաբաչյանը հայտնեց, որ դա վարորդների բարի կամքի դրսեւորումն է:

«Մենք բոլոր կանոնավոր երթուղիները շահագործող կազմակերպությունների տնօրեններին հրավիրել եւ խիստ նախազգուշացրել ենք, որ իրենց վարորդների շրջանակներում իրազեկման-բացատրական աշխատանքներ իրականացնեն: Կարծում եմ՝ իրենք, շատ լավ իմանալով, որ վարչական վարույթն առաջին հերթին կազմվում է իրենց նկատմամբ, տրամադրում են վարորդներին, որ նրանք էլ, ըստ անհրաժեշտության, բաժանեն»,- եզրափակեց նա:

Տպել
1526 դիտում

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի