Չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ, որովհետև մենք մի համայնքից ենք. Մեղրիում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու

13/10/2021 schedule10:00

Սույն թվականի հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Մեղրի համայնքում կայանալու են հերթական ՏԻՄ ընտրություններ:

Համայնքապետի ընտրություններին մասնակցում է 4 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Ազատական» և «Ապրելու երկիր» կուսակցությունները:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Բագրատ Զաքարյանը հայտնեց, որ քարոզարշավի ընթացքում բազում հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին:

«Առաջնային լուծման կարիք ունի անվտանգության հարցը. մեր աջակցությունը բանակին մշտապես լինելու է: Հրատապ հարցերից են նաև ոռոգման և խմելու ջրի խնդիրը, ինչպես նաև՝ ճանապարհների բարեկարգման հարցը»:

Ըստ Զաքարյանի՝ չնայած Սյունիքի մարզում մի շարք անվտանգային խնդիրների առկայությանը, միևնույն է, սյունեցիներն իրենց հողից ոչ մի տեղ գնալ չեն շտապում:

«Վախը նորմալ երևույթ է: Վախը միշտ էլ եղել է, քանի որ մենք գտնվում ենք հակառակորդի կողքին, բայց դա դեռ չի նշանակում, որ մենք այնքան ենք վախենում, որ կթողնենք մեր հողն ու ջուրը և կգնանք այստեղից: Մեզ պետք է օգնություն Կառավարության կողմից, ու մենք պատրաստ ենք մինչև վերջ՝ մինչև վերջին վայրկյանը մնալ մեր հողում»,- շեշտեց «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն և հավելեց՝ թողել է իր հանգիստ ծառայությունը և ընտանիքի հետ միասին եկել է Մեղրի, և իր նման այդպիսի շատ մարդիկ կան:

Հարցին՝ ինչո՞ւ որոշում կայացվեց, որ հենց ինքը պետք է լինի «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն Մեղրիում, Բագրատ Զաքարյանը նշեց՝ այս մասին Արամ Սարգսյանն արդեն խոսել է:

Նշենք, որ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ իրենք կարևորում են Մեղրի համայնքի պարագայում զինվորականի փորձով և ճշտապահությամբ, փրկարարի անխուճապությամբ և ինքնազոհությամբ, հայրենի երկրին և ծննդավայրին նվիրված հուսալի թեկնածու ունենալը։

Հարցին՝ ինչո՞ւ քաղաքացին հենց իրեն պետք է ընտրի հոկտեմբերի 17-ի ընտրություններում, Զաքարյանը նշեց. «Մեր քաղաքական ուժը երբեք կոռուպցիայի մեջ չի թաթախվել, չի թաթախվել որևէ քաղաքական առևտրի մեջ: Մեր ուժն անընդհատ պայքարի մեջ է, մեր կուսակցությունը ծնունդ է առել ժողովրդի միջից: Քարոզարշավի ժամանակ էլ ես միշտ շեշտը դնում եմ Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան անհատականությունների վրա, որոնց գաղափարները եղել են հայրենիքի պաշտպանությունն ու անվտանգությունը»:

Խոսելով այն քննարկումների մասին, թե մարզերում ֆավորիտ թեկնածուն ՔՊ-ն է, և հենց այդ ուժն է հաղթելու՝ Զաքարյանն ասաց. «Մեր խոսակցականից պետք է հանենք հաղթանակ բառը: Չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ, որովհետև մենք մի համայնքից ենք, իրար ծանոթ ենք: Հաղթող ուժը պետք է լինի պատրաստակամ, որպեսզի կատարի իր առջև դրված բոլոր խնդիրները, կատարի իր տված խոստումները: Իսկ ինչ վերաբերում է «հաղթանակին», դրա պատասխանը կտա ժողովուրդը»:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ պարտության դեպքում պատրա՞ստ է համագործակցել հաղթող ուժի հետ, Զաքարյանը դրական պատասխան տվեց. «Մենք պատրաստ ենք լինելու 5 տարի անընդմեջ կանգնել յուրաքանչյուր ուժի կողքին՝ և՛ որպես գործընկեր, և՛ որպես քաղաքացի: Բոլորս միասին քարը քարի վրա ենք դնելու»,- եզրափակեց Մեղրիի համայնքապետի թեկնածուն:

Անյուտա Աթանեսյան

Տպել
2356 դիտում

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ