Հայ-հնդկական հարաբերությունները և բազմոլորտ համագործակցությունը դինամիկ զարգանում են. ԱԳՆ

12/10/2021 schedule18:38

Հոկտեմբերի 12-ից 13-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:

Ավանդական դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունները և բազմոլորտ համագործակցությունը դինամիկ զարգանում են, և կան համապատասխան հիմքեր՝ փոխշահավետ և ընդհանուր մոտեցումների վրա հիմնված փոխգործակցության առավել առաջմղման համար:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը, որում ասված է.

«Հնդկաստանի քաղաքներում գործում է հայկական համայնք, առկա են նշանավոր հայկական եկեղեցիներ ու կրթամշակութային կենտրոններ։ Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված են մշակութային և գիտակրթական համագործակցության ամուր կապեր։

Երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև հաստատված է քաղաքական խորհրդակցությունների արդյունավետ շարունակական փորձ։ Գործում է նաև հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովը։

1992թ. օգոստոսի 31-ին Հայաստանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է արձանագրություն` դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ:

Երկու երկրների ռեզիդենտ դեսպանությունները սկսել են աշխատել 1999 թվականից: Հնդկաստանում ՀՀ դեսպանն է Յուրի Բաբախանյանը (2021թ. մարտի 15-ից): Հայաստանում Հնդկաստանի դեսպանն է Քիշան Դան Դեվալը (2019թ. օգոստոս):

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է 34 փաստաթուղթ: Եվս 7-ը գտնվում են քննարկման փուլում:

Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամության և համագործակցության պայմանագիրը ստորագրվել է 1995թ. դեկտեմբերի 14-ին Նյու-Դելիում:

2003թ. մայիսի 23-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:

Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության և բարձր մակարդակում շփումների ու փոխայցելությունների արդյունավետ փորձ։

2021թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում հայ-հնդկական առևտրաշրջանառությունը, ըստ արտահանող երկրի հատկանիշի, կազմել է շուրջ 105.3 մլն. ԱՄՆ դոլար: Հայաստանի արտահանումը կազմել է 72.4 մլն. ԱՄՆ դոլար:

Հնդկաստանը հանդիսանում է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» (International North-South Corridor (INSTC)) Համաձայնագրի երեք հիմնադիր երկրներից մեկը (ԻԻՀ, ՌԴ, Հնդկաստան), որի նպատակն է բարելավել և զարգացնել անդամ-պետությունների միջև իրականացվող փոխադրումները: Հայաստանը «Հյուսիս-Հարավ Միջազգային Տրանսպորտային Միջանցքի» (ՄՀՀՏՄ) վերաբերյալ միջկառավարական Համաձայնագրին միացել է 2006թ. ապրիլի 13-ին:

Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև փոխօգնության և համատեղ աշխատանքների արդյունավետ փորձ է ձևավորվել COVID-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում:

Հնդկաստանը համահեղինակել է ՀՀ կողմից հեղինակած և 2015 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին առաջադրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու» բանաձևը»:

Հիշեցնենք, որ սա լինելու է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած՝ պատմության մեջ առաջին այցը:

Տպել
800 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի