Պայմաններ կստեղծվեն «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի բնականոն ընթացքի համար

ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել 2021 թվականի պեբյուջեի մասին օրենքում, որը բխում է «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» դրամաշնորհային ծրագրի իրականացման պահանջներից: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող ծրագրի նպատակն է ուղղակի օժանդակություն տրամադրել դրամաշնորհառուին (ԿԳՄՍՆ)` ներառական կրթության համակարգի հզորացման համար: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության շրջանակում: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ծախսերի փոխհատուցումը կազմում է 825 000.0 ԱՄՆ դոլար, դրամաշնորհառուի ներդրումը` 82 500.0 ԱՄՆ դոլար: 

Ներառական կրթության համակարգի հզորացման ծրագիրը կաջակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ ընդարձակել ներառական կրթությունը բոլոր երեխաների համար: Ակնկալվում է, որ տվյալ բարեփոխման արդյունքում կդադարեցվի երեխաների հոսքը խնամքի և հատուկ կրթական կենտրոնացված շուրջօրյա հաստատություններ, երեխաները կվերաինտեգրվեն ընտանեկան միջավայրում, և կձևավորվեն այլընտրանքային ընտանեկան ու համայնքահեն սոցիալական և կրթական ծառայություններ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված  երեխաների համար:

Երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների ներքո ՀՀ կառավարությանը տրամադրվող աջակցության շրջանակում ծրագիրը կապահովի հետևյալը՝

1) այլընտրանքային համայնքային ծառայությունները հասանելի են թիրախային հաստատություններից ընտանեկան միջավայր վերադարձած երեխաների համար,

2) հանրակրթությունը հասանելի է թիրախային համայնքներում բոլոր երեխաների համար,

3) թիրախային հատուկ կրթական և խնամքի հաստատությունների երեխաները վերամիավորվում են իրենց կենսաբանական ընտանիքների հետ կամ ինտեգրվում են ընտանեկան միջավայր (խնամակալական կամ խնամատար ընտանիք, կամ որդեգրում): 

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է առնվազն հինգ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերանորոգում (ներառյալ թեքահարթակներ, հասանելի սանհանգույցներ, յուրաքանչյուր կենտրոնում ռեսուրս սենյակների վերանորոգում, կահույքի ու սարքավորումների տրամադրում), փոքրածավալ ենթակառուցվածքների հարմարեցում առավելագույնը 100 ընդունող հանրակրթական դպրոցներում (ներառյալ թեքահարթակներ, հասանելի սանհանգույցներ, յուրաքանչյուր դպրոցում մեկ ռեսուրս սենյակի վերանորոգում և սարքավորումների տրամադրում) և ծրագրի տարեկան աուդիտ: 

2021 թվականի ընթացքում 174198.5 հազար դրամի շրջանակում նախատեսվում է իրականացնել՝

- ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում ներառական կրթություն իրականացնող 37 հանրակրթական դպրոցների և 2 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերանորոգում (ներառյալ թեքահարթակներ, հասանելի սանհանգույցներ, յուրաքանչյուր դպրոցում մեկ ռեսուրս սենյակի վերանորոգում),

- ՀՀ Սյունիքի մարզի ներառական կրթություն իրականացնող 9 հանրակրթական դպրոցներին և 1 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին կահույքի և ուսումնական պարագաների տրամադրում, 

Դրամաշնորհառուն ծրագրում կունենա ֆինանսական և բնաիրային ներդրում. տվյալ գործունեության համար ԱՄՆ ՄԶԳ տրամադրված ֆինանսավորման լրացման նպատակով դրամաշնորհառուն կտրամադրի հետևյալ ներդրումները՝ ըստ ծրագրի նպատակների`

ա. պետական ֆինանսավորում՝ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատակազմի աշխատավարձերի, ստեղծված կենտրոնների էլեկտրաէներգիայի և այլ վարձավճարների համար,

բ. ՀՀ ԿԳՄՍՆ և նրա ենթակա կառույցների փորձագետների ծառայությունների ֆինանսավորում ծրագրի իրականացման ընթացքում,

գ. ՀՀ ԿԳՄՍՆ և նրա ենթակա կառույցների տարածքների տրամադրում՝ գրասենյակային աշխատանքի և համակարգող հանդիպումների համար: 

Որոշմամբ նախատեսված են ՀՀ պետական 2021 բյուջեով հաստատված «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» դրամաշնորհային ծրագրի միջոցառումների և հոդվածների համապատասխան փոփոխություններ:

Տպել
1111 դիտում

Ադրբեջանի և Հայաստանի միջև առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը