Կոռուպցիոն բնույթի հանցագործության 50 քրեական գործ է հարուցվել Շիրակի մարզում. դատախազն ամփոփել է 9 ամիսների աշխատանքը

11/10/2021 schedule20:35

2021 թվականին 9 ամսում Շիրակի մարզում արձանագրվել է հանցագործության 970 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանք 1019 են եղել: Դեպքերը նվազել են 49-ով: Հարուցվել է 623 քրեական գործ:

Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը:

Նշված ժամանակահատվածում սպանության դեպքերն աճել են 1-ով: Արձանագրվել է սպանություն 3 դեպք: 3-ն էլ բացահայտված է: 2 դեպքի նախաքննությունն ավարտված է, գործերը ՇՄ ընդհանուր իրավասության դատարանում են, 1-ի նախաքննությունն  ավարտական փուլում է:

Անցնող 9 ամիսներին արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 2 դեպք է եղել գրանցված:

Շիրակում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 13 դեպք է արձանագրվել՝ նախորդ տարվանից 4 դեպքով պակաս: 13 դեպքից 10-ը բացահայտվել է:

Ըստ ՇՄ դատախազի՝ հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության 51 դեպք է արձանագրվել մարզում: Թիվն աճել է 20-ով:

«Սա հիմնականում պայմանավորված է հետաքննության մարմնի, դատախազության կողմից տարված բացատրական աշխատանքով»,- ասաց դատախազը:

2021-ին ավազակության 2 դեպք է արձանագրվել. 2-ն էլ դեռ բացահայտված չեն:

Շիրակի մարզում էականորեն նվազել են գողության դեպքերը: Այս տարի 164 դեպք է արձանագրվել՝ 35-ով պակաս 2020 թվականից:

Բնակարանային գողության դեպքերն են 17-ով նվազել: 164-ից 31-ն են այս հանցատեսակի խմբում: Չնայած դեպքերը նվազել են, սակայն, ըստ Շիրակի մարզի դատախազի, բացահայտման ցուցանիշը չի փոխվել:

«Մտահոգիչ համարելով դեպքերի չբացահայտված լինելը, նաև ավտոմեքենաներից կատարված գողությունների բացահայտված չլինելը՝ իմ կողմից միջնորդագրեր են ուղարկվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին, որով անհրաժեշտություն է համարվել նախ քարտեզագրել թիրախային այն տարածքները, որտեղ առավել հաճախ են կատարվել դեպքերը: Ինչպես նաև վերակարգերն են տեղաբաշխվել ըստ այդ տարածքների, ինչն իր դրական ազդեցությունն ունեցել է: Վերջին շրջանում նվազել են մեքենաներից կատարվող գողությունների դեպքերը»,- ներկայացրեց Գուրգեն Գրիգորյանը:

Այս տարի կողոպուտի 6 դեպք է արձանագրվել Շիրակի մարզում:

Աճել է մարմնական վնասվածքներով ՃՏՊ-ների դեպքերը: Անցնող 9 ամիսներին 167 դեպք է արձանագրվել՝ նախորդ տարվա 134-ի դիմաց: Զոհվել է 17 մարդ. 10-ով ավելի, քան 2020-ին է արձանագրվել:

«ՃՏՊ-ների աճը հիմնականում պայմանավորված է երթևեկության կանոնները կոպտորեն խախտելով, արագություն գերազանցելով, փակ փողոց մտնելով, չնախատեսված վայրում մեքենա կայանելով, պատասխանատու օղակի թերի աշխատանքով, կարգազանց վարորդների նկատմամբ խիստ միջոցներ չձեռնարկելով, գիշերային ժամերին խիստ հսկողություն չիրականացնելով, նաև նախականխիչ գործողություններ կարող են լինել ճանապարհների տեսախցիկներով կահավորումը: Նաև հասարակությունը պետք է բարձրաձայնի իրավախախտ վարորդի արարքի մասին»,- կարծում է դատախազը:

Ըստ դատախազի՝ եղել են դեպքեր, երբ երթուղայինների վարորդները չեն ունեցել վարորդական վկայականներ, կամ դրանք չեն եղել պահանջվող կարգին համապատասխան: Երթուղայինների և տաքսի մեքենաների վարորդները պարբերաբար կոպտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոններն ու վտանգում և՛ իրենց, և՛ հետիոտների կյանքը:

Ներկայացվող վիճակագրության համաձայն՝ նախորդ 9 ամսում կոռուպցիոն բնույթի հանցագործության 50 քրեական գործ է հարուցվել: Նախորդ տարի թիվն ավելի մեծ է եղել՝ 87: Քննվել է նմանաբնույթ 95 հանցագործության վերաբերյալ քրեական գործ, որից 12-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՇՄ ընդհանուր իրավասության դատարան:

Դատախազն առանձնակի կարևորեց Շիրակի մարզի գյուղական համայնքներում բջջային օպերատորների կողմից հողեր վարձակալելու և ալեհավաքներ տեղադրելու գործընթացներում համայնքների ղեկավարների կողմից կատարված չարաշահումները:

Առկա խիստ նախնական հաշվարկներով՝ պետությանն ու համայնքներին պատճառվել է 80 մլն դրամի վնաս: Այս պահին 11 մլն դրամը վերականգնվել է:

Շիրակի մարզի դատախազության կողմից ներկա պահին իրականացվում են մի քանի ուղղություններով պետական շահերի ուսումնասիրություններ: Մասնավորապես՝ Գյումրու Սև բերդ ամրոցի հարակից հողատարածքների օտարման իրավաչափությունը, «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքը Համաշխարհային բանկի՝ առավել մեծ միջոցներով վերանորոգելու և համեմատաբար ցածր գնով օտարելու հարցը:

Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ստացված 69 ահազանգից 31-ով նյութեր են նախապատրաստել, հարուցվել է 3 քրեական գործ, 2-ը կառչվել են:

Առաջիկա ընտրությունների հետ կապված որևէ ահազանգ մինչ այս պահը դատախազությունը չի ստացել:

Ապօրինի գույքի բռնագանձման մեկ փաթեթ է Շիրակի մարզի դատախազությունը ներկայացրել Գլխավոր դատախազություն:

Սամսոն Մատինյան

Տպել
781 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)