Օկուպացված Հադրութը Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ ատելության, էթնիկ զտման քաղաքականության ապացույցն է. ԱՀ ՄԻՊ

11/10/2021 schedule17:31

Օկուպացված Հադրութը Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ ատելության և էթնիկ զտման քաղաքականության անհերքելի ապացույցն է:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Արդեն մեկ տարի է Ադրբեջանը օկուպացիայի տակ է պահում Արցախի Հանրապետության ողջ Հադրութի շրջանը, որը մշտական հայկական բնակչություն ունեցող կարևորագույն բնակավայրերից է։

Այն, որ մինչև Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռակցելը Հադրութը բնակեցված էր բացառապես հայկական բնակչությամբ, փաստագրված է բազմաթիվ պատմական աղբյուրներում և նյութերում։

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանը կազմող բնակավայրերը խորհրդային տարիներին կազմում էին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանը, որի 15․000 բնակչության  90 տոկոսից ավելին 1979 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էին հայերը։

2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Հադրութ քաղաքի ու համանուն շրջանի հայ բնակչությունն ամբողջությամբ ենթարկվել է էթնիկ զտման։

Հադրութի խաղաղ բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հումանիտար նշանակության կառույցները ադրբեջանական զինված ուժերի կողմից դիտավորյալ և ոչ խտրական հարվածների են ենթարկվել ագրեսիայի հենց առաջին օրից։

Հադրութի շրջանից 32 քաղաքացիական անձինք զոհվել են ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետանային հարվածների, խոշտանգումների և կտտանքների հետևանքով, այդ թվում 73-ամյա Բենիկ Հակոբյանն ու 25-ամյա Յուրի Ադամյանը, որոնք գերեվարվելուց հետո ցուցադրաբար սպանվել են Հադրութ քաղաքի հրապարակում։

Այսօր էլ շարունակվող օկուպացիայի հետևանքով շրջանի 14000 բնակիչները տեղահանվել են իրենց տներից, կորցրել իրենց պատկանող շարժական ու անշարժ գույքը, աշխատանքն ու ողջ ունեցվածքը։

Հադրութի շրջանի 48 հայկական բնակավայրերն էթնիկապես «մաքվել» են հայկական ներկայությունից, իսկ հայերին պատկանող տներն ու ունեցվածքը ադրբեջանցիների կողմից ենթարակվել են վանդալիզմի ու թալանի։

Մինչև ադրբեջանական օկուպացիան շրջանում գործում էր 6 մանկապարտեզ և 26 դպրոց, որոնցում կրթություն ստացող 2030 աշակերտները տեղահանության հետևանքով զրկվել են նաև այդ իրավունքից։

Հադրութի հայկական բնակչության էթնիկ զտման հետևանքով ոչնչացման և վերացման վտանգի տակ են հայտնվել հայերի ստեղծած նյութական և ոչ նյութական մշակութային արժեքները։ 500-ից ավելի նշանակալի պատմամշակութային կոթողներ՝ եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, սրբավայրեր գտնվում են ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ։

Ադրբեջանական իշխանություններն ամենաբարձր մակարդակով պղծում են շրջանի բնիկ հայկական բնակչության ստեղծած հոգևոր-մշակութային արժեքները, որի մասին է վկայում նաև սոցիալական ցանցերում լայնորեն տարածված տեսանյութը, որում Ադրբեջանի նախագահը ցուցադրաբար հրահանգում է Ծակուռի գյուղի եկեղեցուց հեռացնել հայկական գրությունները։

Մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվող հայկական և միջազգային կազմակերպությունների հետազոտությունները վկայում են, որ Հադրութի բոլոր բնակավայրերում հայկական գերեզմանատները քանդվում և ոչնչացավում են, իսկ գերեզմանաքարերն օգտագործվում են որպես շինանյութ ճանապարհներ կառուցելու համար։

Հայկական բնակչության էթնիկ զտման հետևանքով շրջանի բոլոր բնակավայրերում խաթարվել են համայնքային կյանքն ու ավանդույթները, տեղահանված բնակչության ցրվածության պատճառով վտանգված է հայերենի բարբառների մեջ ինքնատիպ և եզակի պահպանված Հադրութի բարբառը։

Ցավոք, Հադրութի և Արցախի այլ օկուպացված բնակավայրերի հայկական բնակչության իրավունքների լայնածավալ խախտումների վերաբերյալ արձանագրումներն ու բազմաթիվ ահազանգերն օկուպացիայից մեկ տարի անց էլ դեռևս չեն արժանացել միջազգային կառույցների, առանձին պետությունների և իրավապաշտպան կազմակերպությունների պատշաճ ուշադրությանն ու գնահատականին։

Միջազգային հանրությունն ուղիղ պարտավորություն և պատասխանատվություն ունի ապահովելու շարունակվող օկուպացիայի տակ գտնվող հայկական բնակավայրերի բնակչության իրավունքների պաշտպանությունն ու նրանց վերադարձը հայրենի բնակավայրեր»։

Տպել
912 դիտում

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել