Բարեւ` եվրոպական թախիծ...

02/02/2011 schedule13:51

Եվրո` դե ինչպես չասես, յոնջաները Բելառուսում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո խորը հոգոց հանեցին, թե բա իզուր ենք մենք` յոնջաներս, էս ինչ եմ ասում` եվրոպացիներս, վստահությամբ վերաբերվել բարեփոխումներ անելուն ուղղված` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ձեւական քայլերին: Ողբում է, վնգստում է Եվրոպան Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Ինչ խոսք, Բելառուսում նախագահական ընտրությունները ապօրինի են եղել, բայց այստեղ, ի տարբերություն Հայաստանի, մարդ չեն սպանել: Բայց եվրովնգստոցը ինչ-որ շատ տպավորիչ է ստացվում: Պատճառը ամենեւին էլ ընտրությունների խայտառակ ընթացքը չէ, այլ այն պարզ իրողությունը, որ Լուկաշենկոն որոշել է փակել ԵԱՀԿ առաքելությունը Բելառուսում: Հայաստանյան ավազակապետությունը նման քայլ չարեց, այլ ընդհակառակը, 2008թ. նախագահական ընտրություններից առաջ գործարքի գնաց ԵԱՀԿ-ի հետ. ՀՀ-ն, ի հեճուկս Ռուսաստանի խորհրդի, ԵԱՀԿ-ին հրավիրում է դիտարկել ընտրությունները, ԵԱՀԿ-ն էլ` սրա փոխարեն համը չի հանում ընտրական գործընթացը գնահատելիս: Այդպես էլ եղավ. չնայած 2008թ. նախագահական ընտրությունները պսակվեցին սպանդով ու պետական հեղաշրջմամբ, ԵԱՀԿ դիտորդները մնացին եվրոյոնջային վայել դիրքերում: Հարկավոր է արձանագրել, ի վերջո, որ Արեւմուտքի համար ժողովրդավարությունը Հայաստանում ոչ մի նշանակություն չունի: Արեւմուտքը մեր տարածաշրջանում, այդ թվում եւ Հայաստանում մի խնդիր է հետապնդում. որ ՀՀ-ն վերջնականապես եւ անվերադարձ չդառնա Ռուսաստանի ֆորպոստը: Քանի դեռ ավազակապետությունը շարունակում է որոշակի կոնտակտների եւ համագործակցության գնալ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ` Արեւմուտքը թքած ունի ժողովրդավարության վրա էլ, օրինականության վրա էլ, Մարդու իրավունքների վրա էլ: Իսկ Սերժ Սարգսյանը Եվրոպայի հետ Արեւելյան գործընկերություն է անում, նախարարություններում կաբինետներ է տալիս ժորժիկներին, զորավարժություններ է անում ՆԱՏՕ-ի հետ եւ էլի, էլի այսպիսի բաներ: Հա, նաեւ ասում է արեւմտյան միսիոներներին, որ եթե իրեն շատ ճնշեն, ինքն անվերադարձ ու աներկբա կդառնա ռուսական գուբերնատոր: Արեւմուտքի ջերմացումն, ի դեպ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ սկսվեց այն ժամանակ, երբ վերջինս բացահայտ հակամարտության գնաց Ռուսաստանի հետ: Երկար չտեւեց: Շեյխիկ Իլհամն էլ Արեւմուտքին ձեռնտու է նույն պատճառով. դիմադրում է Ռուսաստանին, նաեւ իսլամիստներին: Ջայնամ, թե ամեն օր չի բռնաբարում ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, Մարդու իրավունքները: Քավ լիցի. որեւէ բանում չեմ մեղադրում Արեւմուտքին. սա ո՞վ է, որ մի բան էլ մեղադրեմ: Այն շարժվում է իր քաղաքական շահերին համապատասխան: Պարզապես ցավալի է, որ ժողովրդավարություն, խոսքի ազատություն, Մարդու իրավունքներ կոչվող բարձր արժեքները վեր են ածում մի մեծ կապիկության: Հ.Գ. Հիշո՞ւմ եք, չէ՞, որ ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնը 2010-ի երեւանյան այցի ժամանակ մտահոգություն արտահայտեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի վերափոխված տարբերակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանն էլ խոստացավ, որ էլի կբարեփոխեն օրենքը: Մեր վատագույն կանխատեսումներն իրականացան: «Ա1+»-ի եւ ԱԼՄ-ի հարցը լուծեցին, հիմա կբարեփոխեն օրենքը, որը հաճախականությունների բաշխման մասով առաջիկա 10 տարիներին չի օգտագործվի: Շուտով կփոփոխեն նաեւ Ընտրական օրենսգիրքը, եւ ընտրությունները կկեղծեն ոչ թե հին, այլ նոր Ընտրական օրենսգիրքը բռնաբարելով: Կարեւորը` վենետիկյանները գոհ կմնան: Նիկոլ Փաշինյան «Արթիկ» ՔԿՀ մենախուց, 12.01.2011թ.

Տպել
462 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ