Հերիք է նստեք ու բողոքեք, ես ձեր առաջ խնդիր եմ դրել. վարչապետը՝ պաշտոնյաներին

Կառավարությունն այսօր իր հերթական նիստում որոշում կայացրեց 2 մլն 365 հազար դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը՝ կորոնավիրուսային վարակի («ՔՈՎԻԴ-19») արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման համար անհրաժեշտ միջոցառումների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ ՀՀ-ում պատվաստման տենդենցն ավելանում է. «Բայց սա բավարար տեմպ չէ: Ցավոք սրտի, կան անձինք, որոնք չարամտորեն վնասարարությամբ են զբաղվում և անընդհատ խաթարում ինֆորմացիոն դաշտը՝ մեր քաղաքացիներին շփոթության մեջ գցելով: Ես ուզում եմ հայտարարել՝ նման գործունեություն ծավալողները պատասխանատվության մեծ բաժին ունեն: Օրինակ՝ երեկ գրանցված 26 մահերի համար: Ի՜նչ շահեր ունեն այդ մարդիկ՝ հետապնդելով պատվաստման պրոցեսի դանդաղեցմանը»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց՝ կարող է ասել, թե ինչ շահ են հետապնդում:

«Այդ մարդիկ կորոնավիրուսի մահերը վերցնում էին և քաղաքական շահարկման առարկա դարձնում: Նրանց պետք էր, որ հնարավորինս շատ մարդ մահանար, որ ասեին՝ Կառավարությունը չի կարողանում պայքարել կորոնավիրուսի դեմ: Սա է նրանց ուզածը: Մենք չպետք է մտածենք, թե ով ինչ է ասել: Ես ձեր առաջ խնդիր եմ դրել: Ինձ մի ասեք՝ ով է խանգարում: Գնացեք, լուծեք այդ հարցը: Մենք հո չենք հավաքվել այստեղ, որ ասենք՝ որոշ մարդիկ խանգարում են մեզ: Շատ վատ են պատվաստման թվերը, և ուրիշ ոչ ոքից չբողոքեք: Դահլիճում նստած բոլոր մարդկանց է սա վերաբերում, որ գալիս եք ու ասում՝ այս աշխատողը վախենում է պատվաստվելուց: Պետական ապարատում աշխատող ոչ մի անձ չպետք է չպատվաստված լինի: Առաջին դեմքերը դրա համար պատասխանատու են: Հերիք է նստեք բողոքեք. ամբողջ աշխարհում դա կա: Չլսեմ մյուս անգամ այսպիսի խոսակցություն: Կզեկուցեք ինձ միայն այն, որ խնդիրը լուծված է: Մեզ ոչ ոք չի կարող խանգարել»,- եզրափակեց Փաշինյանը:

Վարչապետը ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգեց շատ խիստ միջոցներով պայքարել Հայաստանում առկա կեղծ պատվաստումների դեմ:

«ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ կեղծ պատվաստումների մասին ահազանգ էլ չլսեմ։ Ձերբակալե՛ք, կալանավորե՛ք: Այն բժիշկների նկատմամբ, որոնք օգտվում են առիթից՝ չպատվաստելու մարդկանց և պատվաստանյութը փչացնում, շատ խիստ միջոցներ է պետք ձեռնարկել»,- ասաց Փաշինյանը:

Տպել
2086 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին