Տարաձայնություն ընտանեկան ունեցվածքի բաժանման շուրջ. տղամարդը, վրեժի շարժառիթով պայմանավորված, սպանել է զարմիկին

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է վրեժի շարժառիթով կատարված սպանության, սպանության նախապատրաստության և սպանության սպառնալիք տալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզված դեպքերի հանգամանքները, շարժառիթները ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեն:

Հաղորդագրությունն ամբողջությամբ՝ ստորև.

«Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Եղեգնաձոր քաղաքի 51-ամյա բնակիչն ընտանեկան կարողությունը բաժանելու հարցի շուրջ տարաձայնություններ է ունեցել հոր, քրոջ և վերջինիս որդու հետ, ինչի պատճառով ձևավորվել են լարված հարաբերություններ:

Մինչդատական վարույթում ձեռնարկված միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սպանությանը նախորդող ժամանակահատվածում՝ 2021թ. ապրիլի 28-ին՝ 51-ամյա տղամարդու մոր հոգեհանգստյան արարողության ժամանակ, միջադեպ է տեղի ունեցել. տղամարդու քրոջ որդին մորեղբորը թույլ չի տվել մասնակցել սգո արարողություններին, բազմաթիվ ներկաների մոտ վիրավորել է նրան՝ պահանջելով հեռանալ:

Չպատասխանելով իր հասցեին հնչեցված վիրավորանքներին՝ տղամարդը հեռացել է՝ որոշելով սպանել զարմիկին՝ մոր մահվան կապակցությամբ կազմակերպված արարողություններին մասնակցելու արգելքից առաջացած վրեժի շարժառիթով պայմանավորված:

Այդ նպատակով 2021թ. մայիսի 1-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, նա գնացել է իր ընտանիքին պատկանող ընկերություն և տեսնելով բակում կայանված, քրոջ որդուն պատկանող ավտոմեքենան, վերհիշելով տեղի ունեցածը, վրեժի շարժառիթով, քրոջ որդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր անվամբ հաշվառված երկփողանի «Տոզ-34Ռ» տիպի, 12մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրազենով կրակել է նրա ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Սպանության դեպքից անմիջապես հետո 51-ամյա տղամարդու տարեց հայրը, որդու կողմից թոռանն սպանելու շարժառիթով, որոշել է վրեժխնդիր լինել որդուց. դիտավորությամբ պայմաններ ստեղծելով առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն կատարելու համար, վերցրել է իր անվամբ հաշվառված «ՄՑ-21-12» տիպի մեկփողանի 12մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրազենն ու փամփուշտներ և նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, գնացել է որդու տուն, որտեղ գտնվել են որդու կինը և անչափահաս տղան:

Հարսի եղբայրը, տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին, շտապել է քրոջ տուն և խոչընդոտել է՝ թույլ չտալով, որ քրոջ սկեսրայրը տուն մտնի:

Սակայն վերջինս, սպանության սպառնալիքներ հնչեցնելով, ձեռքին եղած հրազենը պահել է հարսի եղբոր ուղղությամբ, որը, բռնելով հրազենի փողից, թեքել է դրա ուղղությունը, որի ընթացքում տարեց տղամարդը, ստեղծելով իր տված սպառնալիքներն իրագործելու իրական վտանգ, կրակոց է արձակել:

51-ամյա տղամարդու տարեց հայրը իր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով փորձել է լիցքավորել հրազենը, սակայն տան բակ ժամանած որդուն և վերջինիս ընկերոջը հաջողվել է նրա ձեռքից վերցնել հրացանը, ինչի արդյունքում, իր կամքից անկախ հանգամանքներով, որդու կնոջ և անչափահաս թոռան սպանությունն ավարտին չի հասցրել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վերջինիս հորը՝ 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 137-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին»:

Տպել
5170 դիտում

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև