Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր Վրաստանի ամբողջ տարածքում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընրատեղամասերը 08:00-ից բաց են ընտրողների առաջ:

Ընտրություններին մասնակցում է 50 քաղաքական ուժ:

ALIQ-ի փոխանցմամբ, մասնակցում են հետևյալ ուժերը․

1. «Երրորդ ուժ» — նախկին «Սրտատեգիա Աղմաշենեբելի»
2. «Եվրոպական Վրաստան. Շարժում հանուն Ազատության»
3. Նինո Բուրջանաձե. «Միացյալ Վրաստան – ժողովրդավարական շարժում»
4. «Շարժում պետությունը ժողովրդի համար»
5. «Միացյալ ազգային շարժում»
6. «Եվրոպական դեմոկրատներ»
7. Ալեկո Էլիսաշվիլի. «Քաղաքացիներ»
8. Դավիթ Թարխան-Մուրավի, Իրմա Ինաշվիլի. «Վրաստանի հայրենասերների դաշինք»
9. «Լելոն հանուն Վրաստանի»
10. Շալվա Նաթելաշվիլի – «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն»
11. «Վրաստանի հանրապետական կուսակցություն»
12. «Օրենք և արդարություն»
13. «Վրաստան»
14. Գոգի Ծուլաիա. «Նոր քրիստոնեա-դեմոկրատներ»
15. «Մամուլի»
16. «Կանաչ Երկիր»
17. «Բարեփոխիչ»
18. Ջոնդի Բաղաթուրիա. «Քարթուլի դասի»
19. «Եվրոպացի սոցիալիստներ»
20. Գիորգի Լաղիձե. «Ապագա Վրաստան»
22. «Վրաստանի զարգացման կուսակցություն»
23. «Մեր միասնական Վրաստանը»
24. «Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն»
25.  Գախարիա. «Վրաստանի համար»
26. «Ազատ ընտրություն. Նոր այլընտրանք»
27. «Սպիտակներ»
28. «Ազգային-ժողովրդավարական կուսակցություն»
29. Մամուկա Տուսկաձե. «Հանուն սոցիալական արդարության»
30. «Սոցիալիստական աշխատանքային կուսակցություն»
31. «ԷՌԻ»
32. Էլենե Խոշտարիա. «Դրոա»
33. Էկա Բեսելիա «Հանուն արդարության»
34. «Ձախ դաշինք»
35. Դավիթ Ճիճինաձե. «Տրիբունա»
36. «Գիրչի»
37. «Ազատ Վրաստան». Զազա Խատիաշվիլի, Կախա Կուկավա, Գրիգոլ Ջոջուա
38. Թամազ Մեճիաուրի. «Միասնական Վրաստանի համար»
39. «Ազատություն. Զվիադ Գամսախուրդիայի ուղին»
40. «Սախե +»
41. «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»
42. «Դեմոկրատների դաշինք»
43. «Երրորդ ուղի»
44. Ժողովրդական կուսակցություն (գրանցման փուլում է)
45. Զուրաբ Գիրչի Ջափարիձե. «Գիրչի՝ ավելի շատ ազատություն»
46. «Վրաստանի եվրատլանտյան ուղին»
47. «Ազատ դեմոկրատներ»
48. Անա Դոլիձե. «Ժողովրդի համար»
49. «Բարեփոխիչներ»
50. Գաչեչիլաձե. «Կանաչների կուսակցություն»

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկացնելու մասին հրամանագիրը Վրաստանի նախագահը ստորագրել էր օգոստոսի 3-ին: «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ սակրեբուլոների (ավագանի) և քաղաքապետերի հերթական ընտրությունները նախագահը՝ վարչապետի ստորագրությամբ նշանակում է ընտրություններից 60 օր առաջ:

Օգոստոսի 3-ից  մեկնարկել էր նաև նախընտրական քարոզարշավը։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անց են կացվում փոփոխված ընտրական օրենսդրությամբ, ինչը նշանակում է, որ որոշ ընթացակարգեր տարբերվելու են նախորդ ընտրություններից:

Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո շուրջ կես տարվա ներքաղաքական ճգնաժամն ավարտվեց Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից մշակված համաձայնագրով: Միշելի միջնորդությամբ Վրաստանի ընդդիմության և իշխանության միջև ձեռք բերված համաձայնագրում խոսվում էր երկրում առաջիկայում մի շարք ուղղություններով բարեփոխումներ անելու մասին, որոնցից մեկն ընտրական օրենսգրքի հավակնոտ բարեփոխումն էր:

Հունիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաստատեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Ընտրական բարեփոխումներին աջակցեց 86 պատգամավոր, դեմ էին երկուսը, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» ու «Լելո» կուսակցությունների պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը:

Այդ փոփոխություններով սահմանվում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մեծամասնական անդամների ընտրության համար կսահմանվի 40%-անոց շեմ: Օրենսդրական փաթեթում հիմնական նորությունը վերաբերում է ՏԻՄ ընտրություններին: Մասնավորապես, ի տարբերություն գործող օրենքի, 2021-ին ընտրված տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի համամասնական կլինեն:

Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո, Վրաստանի խորհրդարանն ընթացիկ շաբաթվանից կսկսի սահմանադրական փոփոխությունները: 91 պատգամավորների կողմից նախաձեռնած սահմանադրական օրենքի փոփոխության նախագծի համաձայն՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրական շեմը 5 տոկոսի փոխարեն կլինի 2 տոկոս:

Ինչպես նաև, խորհրդարանում խմբակցություն կազմելու իրավունք կունենա նվազագույնը 4 պատգամավոր` նախկին 7-ի փոխարեն: Հաջորդ երկու գումարման խորհրդարանները գլխավոր դատախազին պետք է ընտրեն՝ խորհրդարանի լրիվ կազմի 3/5-ի աջակցությամբ: Սահմանադրական օրենքի փոփոխությունները վերաբերելու են միայն առաջիկա երկու գումարման խորհրդարաններին:

Հարկ է նշել, որ այս ՏԻՄ ընտրությունները Վրաստանի համար սովորական ընտրություններ չեն լինելու, քանի, որ ըստ վերոնշյալ «Միշելի փաստաթղթի», եթե իշխող կուսակցությունը չկարողանա ընտրություններին 43 տոկոսից ավելի աջակցություն ստանալ, 2022 թվականին երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կնշանակվեն:

Ավելի ուշ «Վրացական երազանքը» հայտարարեց «Միշելի փաստաթղթի»-ից դուրս գալու մասին:

Տպել
737 դիտում

«Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ»․ Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Գլոբալ ինովացիոն ֆորումին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Կիպրոսում հանդիպել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Պրահայում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը (լուսանկարներ)

Շառլ Միշելը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Պրահայում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ

Երևանում քննարկվել են Հայաստան-ԵՄ օրակարգային կարևոր հարցեր՝ ԵՄ-ում չեխական նախագահության համատեքստում

Տեղի է ունեցել «Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» ծրագրի պաշտոնական բացումը

Երևանը քաղաք է մարդկա՛նց համար, և քաղաքը պետք է ծառայի այդ թվում՝ երեխաներին․ Տիգրան Ավինյան

Խաղաղություն հաստատելու Մոսկվայի համապարփակ առաջարկները փոխանցվել են Բաքվին և Երևանին. Զախարովա

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին (լուսանկարներ)

Արթուր Ղազինյանը դադարեցնում է քաղաքական գործունեությունը

Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է հայ ժողովրդին զորակցության հայտարարություն (տեսանյութ)

Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանին ամրաշինական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ (տեսանյութ)

Դոլարն ու եվրոն էժանացել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Նիկոլ Փաշինյանը Պրահայում կարճ զրույցներ է ունեցել Մակրոնի, Էրդողանի, Ալիևի հետ (լուսանկարներ)

Օհան Դուրյանի 100-ամյակի հանդիսությունների շարքում ներկայացվել են նրա անունը կրող նամականիշը և արծաթե հուշադրամը

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

ՀՀ ՄԻՊ-ը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն այցելել են Սյունիքի մարզ (լուսանկարներ)

Վահրամ Դումանյանը «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» իններորդ նախարարական համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցով

Լոռու երեք բուժհաստատությունում հայտնաբերվել են պետությունից գումարներ հափշտակելու դեպքեր. Դատախազություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՔՏՀԱ տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել. ՀՀ ՊՆ

Կարեն Անդրեասյանը և Երանուհի Թումանյանցն ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամներ

Պարզվել է 41-ամյա կնոջ սպանությունը կատարած անձի ինքնությունը, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ (տեսանյութ)

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը

Փորձում ենք Արցախին վերադարձնել բանակցությունների սեղան. ԱԺ նախագահ

Գնում եմ այս պատասխանատվությանը՝ առանց մտահոգվելու, որ իշխանությունը կարող է ճնշում գործադրել ինձ վրա. Անդրեասյան

Բարեփոխումներ Արցախից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրում

Խոշոր ավտովթար Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհին․ կա երկու զոհ, 2 տուժած

Պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը՝ Արա Մկրտչյանը, 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Ինձ կուսակցական չեմ զգում եւ որեւէ պարտավորություն չունեմ այն թիմի հանդեպ, որի անդամը եղել եմ. Անդրեասյան

Տեսչական մարմինը կասեցրել է ավելի քան 2,2 տոննա մսի վաճառքը

Տավուշում 17-ամյա պատանուն դանակահարած հասակակիցն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Պրահայում հանդիպել են Շառլ Միշելն ու Իլհամ Ալիևը

Սահմանը չի փոխվելու, Իրանն ու Հայաստանը անհիշելի ժամանակներից սահմանակից հարևաններ եղել են և մնալու են. Սերգեյ Բագրատյան

ՀՀ-ի՝ ՄԱԿ-ի ճանաչած սահմանները փոխելու փորձերը միջազգային իրավունքի խախտում են. Մոնպելիեյի փաստաբանների միություն

Ջերմուկը վերադառնում է բնականոն կյանքին, աշխատում են առողջարանները, բանկերն ու մանկապարտեզները. քաղաքապետ

Թաղավարդում հեծանիվից ընկնելու հետևանքով 16-ամյա դեռահաս է մահացել