Հստակ կանոններ բոլորի համար, չի լինի գծատեր, գիծ կառավարող. «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիում մեկնարկեց քարոզարշավը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում հայտարարեց քարոզարշավի մեկնարկի մասին: «Հոկտեմբեր» կինոթատրոնում կայացած միջոցառումն սկսվեց մեկ րոպե լռությամբ: ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկեց հոտնկայս հիշել 44-օրյա պատերազմի նահատակներին:

Կուսակցության ներկայացուցիչները Գյումրիում էին հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների՝ իրենց մասնակցության և առաջարկվող ծրագրի մասին խոսելու նպատակով:

Թորոսյանը հատուկ անդրադարձավ կուսակցության ընտրացուցակի առաջին համար, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին, որը հավակնում է դառնալ Գյումրու քաղաքապետ:

«Ճանաչելով իրեն՝ ես նրան համարում եմ լավագույնը բոլոր թեկնածուներից: Միշտ չէ, որ համայնքներում նման կարկառուն, լավ թեկնածուներ են լինում: Իսկ ավագանու ցուցակը ներառական է կազմված, պրոֆեսիոնալ գյումրեցիներ են կազմում: Ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը թե՛ ընտրությունների ժամանակ և թե՛ ընտրություններից հետո»,- ասաց Արսեն Թորոսյանն ու նշեց, որ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ այդ թիմն ունի վարչապետի լիակատար աջակցությունը: Ընտրություններից հետո, ըստ Թորոսյանի, է՛լ ավելի լավ աշխատանք է տարվելու:

«Մենք հետհեղափոխական Հայաստանում բազմաթիվ համայնքներում փոփոխություններ չենք ունեցել, քաղաքական փոփոխությունների մասին է խոսքը: Ուզում եմ հատուկ շեշտել, որ բոլորս, հատկապես՝ մեր կուսակից ընկերները, այս ընտրությունները չհամարեն լոկալ, կարծես թե՝ միայն մարդու կամ մարդկանց ընտրություններ: Սրանք խիստ քաղաքական ընտրություններ են: Եվ պատահական չէ, որ Գյումրին ու Վանաձորն ավելի վաղ, հետո արդեն գրեթե բոլոր համայնքներում ունենալու ենք քաղաքական ընտրություններ:

Խնդրում եմ այս ընտրություններին չվերաբերվել որպես Հովհաննես Հարությունյանի կամ մյուս թեկնածուների ընտրություններ: Դա շատ կարևոր է: Հանրային ընկալումներում պետք է ֆիքսել, որ սա պայքար չէ Հովհաննես Հարությունյանի և մյուս թեկնածուների միջև, այլ պայքար է քաղաքական թիմերի, նրանց կրած արժեքների, ցույց տված աշխատանքի, փորձառության, հաջողությունների և անհաջողությունների միջև:

Եթե այս տեսանկյունից ենք նայում ընտրություններին, ապա ինձ համար շատ պարզ է, թե ընտրությունների արդյունքն ինչպիսին պետք է լինի»,- ընդգծեց Թորոսյանը:

Այնուհետ Շիրակի մարզպետը ներկայացրեց իրենց ծրագիրը: Սկզբի համար ասաց՝ լինելու է այն երաշխավորը, որն ապահովելու է Գյումրու համաչափ զարգացումը:

Որպես առաջնահերթություն նշվեց, որ մշակվելու և հաստատվելու է Գյումրու նոր գլխավոր հատակագիծը, որը լինելու է քաղաքի շինարարական և ճարտարապետական ուղղության կառավարման ամենակարևոր հենասյունը:

«Այս դրույթը մեր ծրագրում հաստատելիս մենք ստացել ենք Կառավարության աջակցությունը: Այդ աշխատանքի շրջանակներում գույքագրելու ենք ապօրինի շինությունները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու երկրաշարժից հետո տեղադրված ոչ հիմնական շինությունների քանդման և տարածքների քաղաքաշինական միջավայրը վերականգնելու գործընթացին: Կառավարության հետ ուղիղ գիծ ենք քաշելու և այդ գծից այն կողմ հստակ կանոններ սահմանելու բոլորի համար: Վստահեցնում եմ, որ իմ ղեկավարությամբ քաղաքային իշխանությունը լինելու է այն երաշխավորը, որ այդ կանոններից ոչ ոք չշեղվի: Այս կերպ մենք Գյումրուն կտանք իրական դեմք և սերունդներին կփոխանցենք հենց այդպիսին»,- վստահեցրեց Շիրակի մարզպետը:

ՔՊ-ն Գյումրիում հազար ու մի խնդիր է լուծելու՝ սկսած տնակների տեղահանումից՝ մինչև նոր աղբավայրի կառուցում, քաղաքի երկրորդական փողոցների ասֆալտապատումից՝ մինչև թափառող շների համար ապաստարանների կառուցում:

Գյումրու ամենաթանկ ռեսուրսը՝ զբոսաշրջային հոսքերն են դարձնելու կառավարելի: Օդանավակայանից երկաթգիծ տանող տրանսպորտային հանգույցն են խոստանում վերանորոգել, նաև հանրային զուգարաններ, հեծանվային երթուղիներ, QR կոդով քարտեզներ, եռալեզու տեղեկատվական վահանակներ ստեղծել:

«Գյումրի եկող հյուրերի համար քաղաքում տեղաշարժվելը նման է լաբիրինթի միջով քայլելուն: Ավտոբուսը բերում, իջեցնում է հրապարակ, իրենք էլ մի ծանոթ փողոց են տեսել՝ Աբովյանը, ու էդ փողոցով սկսում են քայլել: Թե արդեն ուր են գնում կամ ինչ են ուզում տեսնել, անկառավարելի է: Ինքնուրույն ուր գնան, գնան: Սա այն հարցն է, որն անհապաղ պետք է կարգավորել սկզբի համար՝ մեծ ծախս չպահանջող լուծումներով»,-ընդգծեց Հովհաննես Հարությունյանը:

Նրա խոսքով՝ քաղաքի գիշերային լուսավորության խնդիրն են կարգավորելու: Կանեն այնպես, որ դրսում զբոսնելիս և ուշ ժամի քայլելիս խավարի մեջ չմնան մարդիկ:

«Գետնանցումները ևս դուրս չեն մնա ուշադրությունից: 6 գետնանցում կա, որոնցից մի քանիսը թափառող կենդանիների բնակության վայր են դարձել և բնակչության անվտանգության համար նախատեսված տարածքներն այդ նպատակին չեն ծառայում:

Շատ մեծ անելիք կա Գյումրու երթուղային ցանցի բարելավման ուղղությամբ: Քաղաքային  տրանսպորտը հասանելի է լինելու մինչ կեսգիշեր: Թարմացվելու և նորացվելու են կանգառները, փողոցներն ունենալու են հստակ գծանշումներ:

Այլևս գծեր, գծատերեր, գծեր կառավարողներ չեն լինելու: Դա իրականացվելու է քաղաքի կողմից. կլինի քաղաքապետարանի ենթակայությամբ աշխատող կազմակերպություն: 21-րդ դարում ունենալ այնպիսի երթուղային ցանց, ինչպիսին այսօր ունի Գյումրին, այլևս պատվաբեր չի լինի: Սմարթ կանգառ ասածը չի նշանակում սմարթֆոն լիցքավորելու բնիկ ունենալ կանգառում, այստեղ ևս թարմացում է լինելու»,- նշեց Հովհաննիսյանը:

Մշակույթն ու կրթությունն էլ իրենց կարևոր տեղն ունեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում: Նախաձեռնելու են աշխատանքներ քաղաքի պատկերասրահի, համերգասրահի հիմնադրման ուղղությամբ: Երաժշտական և նկարչական դպրոցները համալրելու են նոր գույքով:

Սպորտի բնագավառը ևս կլինի ուշադրության կենտրոնում: Խոսքի այս հատվածում մարզպետն ուրախ լուր ուներ, ասաց՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի շրջանակներում Գյումրու քաղաքային մարզադաշտի լուսավորության հարցը կկարգավորվի:

Սամսոն Մատինյան

Տպել
1528 դիտում

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին