Ավարտվել է Գորիսի համայնքապետարանում կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գորիսի համայնքապետարանում կատարված չարաշահումների, ինչպես նաև՝ համայնքի բյուջեի միջոցների վատնման, համայնքի բնակիչներին նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից․ 

ՔԿ հաղորդագրությունը՝ ստորև․

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանը, պաշտոնավարման ընթացքում, 2021թ. հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախաշեմին, ընտրություններում առաջադրված «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հեղինակությունը բնակչության շրջանում բարձր պահելու, բնակչությանը հաճոյանալու և ընտրություններին Ա.Առուշանյանի օգտին դրական արդյունքներ ապահովելու անձնական և խմբային շահերից ելնելով, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել համայնքի ղեկավարի տեղակալ, «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի նախագահ Մենուա Հովսեփյանի, նույն հանձնաժողովի անդամներ, համայնքապետարանի երկու աշխատակիցների հետ՝ համայնքի բյուջեի միջոցները սահմանված կարգի խախտմամբ տնօրինելու և դրանք իբրև թե Գորիս համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին ուղղելու հարցի շուրջ:

Առուշ Առուշանյանի և Մենուա Հովսեփյանի կողմից բնակիչների հետ ունեցած հանդիպումներից հետո՝ 2021թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում, Գորիսի համայնքապետարանում տարբեր եղանակներով, այդ թվում՝ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների օգնությամբ, համայնքի թվով 115 բնակիչներից ընդունվել են տարբեր պատճառաբանություններով, շատ դեպքերում նաև՝ բովանդակային առումով ուղղորդված, տարբեր գումարային չափերով դրամական աջակցություն խնդրելու վերաբերյալ դիմումներ, որոնք ներկայացվել են հանձնաժողովի քննարկմանը:

Քննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանի, ինչպես նաև «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի կազմում ընդգրկված Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարի և համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի տեղակալի հետ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ համայնքապետարանի աշխատակիցները, գործելով համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Իրինա Յոլյանի հետ ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, ներկայացված վերոհիշյալ 115 դիմումները Գորիս համայնքի ավագանու կողմից 2019թ. օգոստոսի 20-ին ընդունված որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն չեն ենթարկել պատշաճ ուսումնասիրության և ստուգման:

Մասնավորապես՝ համաձայն նշված կարգի՝ սոցիալական օգնության տրամադրման համար դիմումատուն պետք է լինի համայնքի բնակիչ, ունենա սոցիալապես անապահով ընտանիք հանդիսանալու վերաբերյալ սոցիալական օգնության տրամադրման մշտական գործող հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն, բարեխիղճ կատարի համայնքի բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունները և սոցիալական օգնության տրամադրման դիմումի ներկայացման ժամանակ տեղական հարկերի, տուրքերի, վարձավճարների վերաբերյալ պարտքեր պետք է չունենա:

Հանձնաժողովի անդամները, սակայն, չեն կատարել իրենց պարտավորությունները և կամայական ձևով, անձնական և խմբային շահերից ելնելով, ներկայացված դիմումներն ամեն կերպ բավարարելու միտումով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմել են «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի նիստի՝ սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու մասին արձանագրությունը, որի հիման վրա թվով 115 բնակիչների դիմումներին տրվել է դրական եզրակացություն:

Քննությամբ պարզվել է, որ ներկայացված 115 դիմումներից 54-ն ակնհայտ չեն համապատասխանել սահմանված կարգի պահանջներին և ենթակա չեն եղել բավարարման:

Նշված 54 դիմումների թվում է եղել նաև Իրինա Յոլյանի կողմից Գորիսի համայնքապետարանի օպերատորի թափուր հաստիքին նշանակվելու նպատակով փորձաշրջան անցնող անձին որպես ճանապարհածախս փոխանցված 100.000 ՀՀ դրամը, որի վճարման հանգամանքն օրինականացնելու համար այն ևս ձևակերպվել է որպես իբրև թե սոցիալապես անապահով ընտանիքին վճարվող գումար՝ հիմք ընդունելով ներկայացված նույնաբովանդակ դիմումը:

Արդյունքում՝ Իրինա Յոլյանը, հակառակ իր պաշտոնեական լիազորություններից բխող նպատակների, ընտրությունների հետ կապված անձնական և խմբային նպատակներն իրագործելու և դրանք կանխամտածված ձևով քողարկելու համար, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ընտրություններին ընդառաջ՝ 2021թ. հունիսի 9-ին, հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած Գորիս համայնքի թվով 115 բնակչի դրամական աջակցություն տրամադրելու մասին որոշում է կայացրել, որի հիման վրա՝ համայնքի բյուջեից ելքագրվել է 6.130.000 ՀՀ դրամ գումար, որից 3.200.000 ՀՀ դրամի չափով դրամական աջակցություն է ցուցաբերվել 54 այն բնակիչներին, ովքեր, ըստ Գորիս համայնքի ավագանու կողմից 2019թ. օգոստոսի 20-ին ընդունված որոշման, չեն հանդիսացել դրամական աջակցության շահառուներ՝ Գորիս համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափի՝ 3.200.000 ՀՀ դրամի էական վնաս:

Բացի այդ, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայողական կախվածությունը և պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող նույն համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարից պահանջել է «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 8-ին Գորիս քաղաքում կազմակերպված նախընտրական քարոզչությանը մասնակցելու համար ապահովել 80 անձի ներկայություն՝ այդ կերպ հարկադրելով նախընտրական քարոզչությանը մասնակցելուն:

Բացի այդ, Մենուա Հովսեփյանը Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին հանձնարարել է, որպեսզի «Հայաստան» դաշինքի համար Քարահունջ բնակավայրում նախընտրական շտաբի համար տարածք վարձակալի:

Այդ նպատակով վարչական ղեկավարը, Մենուա Հովսեփյանի հանձնարարությամբ և իմացությամբ, Քարահունջ բնակավայրում 100.000 ՀՀ դրամ գումարով տարածք է վարձակալել: Ընտրություններից հետո, երբ վարձակալության հանձնված տարածքի սեփականատերը պահանջել է վճարել վարձակալության գումարը, բնակավայրի վարչական ղեկավարն  այդ մասին հայտնել է Մենուա Հովսեփյանին, ով նշված գումարի վճարումը կատարելու համար առաջարկել է սոցիալական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել համայնքի ղեկավարի անվամբ:

Մենուա Հովսեփյանի պահանջով Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարի միջոցով հիշյալ տարածքի սեփականատիրոջից 2021թ. հուլիսի 2-ին վերցվել է դրամական աջակցություն ստանալու վերաբերյալ դիմում, որից հետո Մենուա Հովսեփյանը ստորագրել է որոշում՝ 100.000 ՀՀ դրամ դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ՝ Գորիս համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին վճարման ենթակա բյուջետային միջոցներից գումարներ տրամադրելով «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի տարածքի վարձավճարի համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իրինա Յոլյանին և համայնքապետարանի երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Մենուա Հովսեփյանին՝ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մենուա Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ Իրինա Յոլյանի և համայնքապետարանի երկու աշխատակիցների նկատմամբ՝ գրավը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկել է հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
1683 դիտում

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ