Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին մեղավոր ճանաչվեց 2012-ին կատարած հանցանքների համար

Փարիզի ուղղիչ դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2012 թվականին քարոզարշավի անօրինական ֆինանսավորման համար: Այդ մասին հայտնում է BFM հեռուստաալիքը: Նա դատապարտվել է 1 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ՝ Սարկոզին պատիժը կկրի տնային կալանքի պայմաններում՝ էլեկտրոնային ապարանջանի ուղեկցությամբ:

Դատավճիռը կայացվել է Սարկոզիի բացակայությամբ. նա չէր ներկայացել եզրափակիչ նիստին:

Դատարանը համարում է, որ Սարկոզին շարունակել է իր նախընտրական հանրահավաքները՝ չնայած ծախսերի՝ օրենքով սահմանված սահմանաչափի գերազանցմանը: Քարոզարշավի վրա ծախսվել է ավելի քան 42 միլիոն եվրո՝ օրինական 22 միլիոն եվրոյի փոխարեն: 

Հիշեցնենք՝ նախորդ տարվա նոյեմբերին Ֆրանսիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահն անձամբ էր կանգնել դատարանի առաջ: Այդ օրերին Փարիզում սկսվել էր Նիկոլա Սարկոզիի գործով դատաքննությունը: Նա մեղադրվում է կոռուպցիայի եւ դատավորին կաշառելու փորձի համար:

Այս լսումները, սակայն, Ֆրանսիայի բնակչության մի ստվար խմբի համար նախկինում չափազանց սիրելի 65-ամյա Սարկոզիի միակ գլխացավանքը չէին: Կոռուպցիայի ծանրակշիռ մեղադրանքից բացի, նա ստիպված էր այլ դատարաններում պաշտպանվել իր նախընտրական շտաբի ֆինանսական միջոցների ոչ մաքուր լինելու մեղադրանքներից:

Սարկոզին այս բոլորը «վհուկների որս է» համարում: Նա համոզված է, որ լիբերալ դատական համակարգն իրեն վենդետա է հայտարարել հանցագործների նկատմամբ չափազանց մեղմ լինելու և դատավորների լիազորությունները սահմանափակելու իր փորձերի համար:

Կոռուպցիայի գործով Սարկոզիին սպառնում էր 10 տարվա ազատազրկում, միլիոնների հասնող տուգանք: Դատաքննությունը, սակայն, ընթանում է արդեն մի քանի տարի:

Մինչ այժմ Ֆրանսիայի նախագահներից միայն մեկն էր կանգնել դատարանի առջեւ իր լիազորությունների ավարտից հետո: Նա Սարկոզիի նախորդն է՝ Ժակ Շիրակը, որը մեղավոր է ճանաչվել Փարիզի քաղաքապետ եղած ժամանակ շինծու պաշտոններում իր ընկերներին նշանակելու համար: Սակայն Շիրակը, որի օրոք Սարկոզին բարձրացավ ֆրանսիական քաղաքական Օլիմպի գագաթ, հիվանդության պատճառով չմասնակցեց 2011 թվականի դատավարություններին: Նա հեռակա կարգով դատապարտվեց եւ երկու տարվա պայմանական պատիժ ստացավ:

Սա Սարկոզիին դարձնում է Ֆրանսիայի առաջին նախկին նախագահը, որն անձամբ է հայտնվել դատարանում՝ մեղադրյալի կարգավիճակում: Նա է նաեւ Ֆրանսիայի նախկին ղեկավարներից առաջինը, որը կալանավորվել է, սակայն հետո ազատ արձակվել: Սարկոզին վեց տարի առաջ էր դեռ կանչվել ոստիկանություն՝ հարցաքննության՝ կոռուպցիայի մասին գործի հետաքննության դեռ սկզբնական փուլում:

Քննիչները նախ հետաքրքրված էին ինչպես 2007, այնպես էլ 2012 թվականների նախընտրական արշավների ֆինանսական ծախսերով: Նրանք կասկածում էին, որ Սարկոզին ավելին է ծախսել, քան ենթադրվում էր եւ ընդունել է անօրինական նվիրատվություններ L'Oreal-ի միլիարդատեր սեփականատերերից՝ Լիլիան Բետանկուրից, ինչպես նաեւ ենթադրաբար նույնիսկ Լիբիայի առաջնորդ Քադաֆիից:

Քադաֆիից միլիոնավոր եվրոներ կանխիկ ստանալու մեղադրանքները վերջերս դիմումատուն հետ վերցրեց, իսկ Բետանկուրից տասնյակ հազարավոր եվրոներ ստանալու գործը փակվեց դատարանում:

Նախորդ գործից հետո Սարկոզիի նկատմամբ այլ մեղադրանքներ առաջադրվեցին, այս անգամ՝ կոռուպցիայի և պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Քննիչների կարծիքով, որպես նախագահ, նա փորձել է ազդել Բետանկուրի նվիրատվության գործի հետաքննության վրա և, իբր, առաջարկել է դատավոր Ժիլբերտ Ազիբերտին առաջխաղացում եւ սեփականություն Մոնակոյում՝ հետաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվության դիմաց:

Մեղադրանքի հիմքում ընկած են Սարկոզիի և նրա փաստաբան Թիերի Էրզոգի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, որը եւս ամբաստանյալի աթոռին է հայտնվել Սարկոզիի հետ միասին:

Դատական գործընթացների շարքն այսքանով չի ավարտվի: Սարկոզին և նրա 13 համախոհներն ստիպված են պատասխանել 2012 թվականի ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման մեղադրանքներին:

Սարկոզին մեղադրվում է նաև խարդախության մեջ ներգրավված լինելու համար, որի արդյունքում նա կարողացել է գրեթե կրկնապատկել ընտրարշավի համար ծախսերի օրինական սահմանը:

Տպել
1438 դիտում

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել