Դպրոցներում բարելավել դասապրոցեսը. աշակերտները ԿԳՄՍՆ-ին առաջարկներ են ներկայացրել

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի առցանց նիստին քննարկվել են դպրոցների միջև համագործակցային կապերի խթանմանը վերաբերող հարցեր: Օրակարգը ձևավորվել էր խորհրդի կազմում ներկայացված աշակերտների առաջարկներից:  

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ:

Քննարկման նպատակով հարցեր և առաջարկներ էին ներկայացրել խորհրդի անդամներից Մարինե Վարդանյանը, Անահիտ Մինասյանը, Գեղամ  Հայրապետյանը, Վալերի Մուշեղյանը: «Մ. Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտուհի Իլոնա Սահակյանն էլ առաջարկել է կրթական հեղափոխության իր նախագիծը:

Առաջարկներից մեկը վերաբերել է դպրոցում դասաժամերն ավելի հետաքրքիր անցկացնելուն, աշակերտների շրջանում հետաքրքրասիրություն առաջացնելուն, օրինակ՝ օրվա թեմային առնչվող խաղերի կազմակերպմանը, դասերը դասարանից դուրս շրջագայությամբ կազմակերպելուն և այլն: Առաջարկ է եղել մշակել դպրոցների միջև համագործակցային կապերի խթանմանը միտված նոր մոդելներ:

Խորհրդի անդամները բարձրացրել են նաև կրեդիտային համակարգի փորձնական ծրագիրը քննարկելու հարցը` հասկանալու համար փորձնական նպատակով  մշակվող համակարգի առավելությունները, հնարավոր ռիսկերը: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև Տավուշի մարզում սեպտեմբերի 1-ից  փորձարկվող Հանրակրթության նոր չափորոշչին, մասնավորապես գնահատման նոր համակարգին, ըստ որի՝ միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից: Փոխարենը տարրական դպրոցում ներդրվում է բնութագրային գնահատում: Խորհրդի անդամները բարձրացրել են աշակերտական խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման հարցը` այդ համատեքստում անդրադառնալով նաև խորհրդի ձևավորման սկզբունքներին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է սահմանել աշխատանքի ձևաչափ. «Առաջարկում եմ ունենալ աշակերտական խորհրդի ծրագիր, որտեղ հստակ կնշենք որոշակի աշխատանքներ, դրանց իրականացման ժամկետներ և այլն: Օրինակ՝ դուք կարող եք իրազեկման աշխատանքներ կատարել` դրանցում ներգրավելով մյուս աշակերտներին ևս: Որպես նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներ՝ դուք ավելի տեղեկացված եք կրթական պետական քաղաքականության մասին և կարող եք այն ներկայացնել նաև մյուս աշակերտներին` նրանց ևս համախմբելով  կոնկրետ ծրագրերի կամ գաղափարի շուրջ: Մեկ այլ դեպքում, եթե դուք առաջարկում եք քննարկման թեմաներ, միգուցե մենք նախապես պետք է այդ քննարկմանը հրավիրենք նաև ուսուցիչների, որովհետև երբ դուք խոսում եք դասավանդման ձևերի մասին, ապա այս կամ այն առարկան դասավանդող ուսուցիչը ևս պետք է իր մասնագիտական կարծիքը ներկայացնի, որպեսզի քննարկումը առարկայական և արդյունավետ լինի»:

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է պայմանավորվել աշխատանքի ձևաչափի մասին` ընդգծելով, որ կազմակերպչական հարցերում նախարարությունը կաջակցի աշակերտական խորհրդի անդամներին:

Առաջիկայում տեղի կունենա աշակերտական խորհրդի կազմի փոփոխություն, քանի որ որոշ անդամներ արդեն ավարտել են դպրոցը, և խորհրդի կազմն ունի համալրման անհրաժեշտություն:

Հավելենք, որ աշակերտական խորհրդում ներգրավված է ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների 43 աշակերտ:

Տպել
1185 դիտում

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա