Մենակ իրան բնորոշ խնդալու հոտի մեջ կկլորնան իր պոլոզ պատմությունները. Գյումրիում կայացավ «Մայլից մայլա» գրքի շնորհանդեսը

27/09/2021 schedule22:49

Կյանքը գյումրեցի արձակագիր Լիլիթին Արցախ տարավ յոթ տարի առաջ: Շուշիի թատրոնի կողմից աշխատանքի առաջարկն ստանալուն պես վայրկյան անգամ չէր կորցրել, տեղափոխվել էր հայոց բերդաքաղաք: Հենց Շուշիում ապրած տարիներին էլ գրեց հայրենի քաղաքի՝ Գյումրու մասին:

Լիլիթն Արցախ գնաց սեփական կամքով ու սրտի թելադրանքով: Պատերազամը, սակայն, նրան կրկին Գյումրի ուղեկցեց: Շուշին այսօր հայերի վերահսկողության ներքո չէ, սակայն այնտեղ ծնված «Մայլից-մայլա» գիրքը Լիլիթը կարողացավ դնել ընթեցողի սեղանին:

«Լեննագանի հոտն ուրիշ է, ամեն մայլա մտնելով՝ կզգաս, թե ըդտեղ ինչ արհեստավոր կապրի: Լեննագանիս հոտն էլ հիշողություն ունի. շերտ-շերտ իրար վրա շարված՝ մեզի կպատմե, թե ինչ է ապրել քաղաքը՝ թոզի, մանած բրդի, ցեխ ու չամուռի, մատղաշ ծառի ճյուղի, թազա թխած հացի, նոր պոկած խոտի, լվացած ասֆալտի ու մենակ իրան բնորոշ խնդալու հոտի մեջ կկլորնան իրա պոլոզ պատմությունները»: Սա «Մայլից մայլա» գրքից մի փոքրիկ հատված է:

Լիլիթ Մկրտչյանը Գյումրու մասին այս պատմվածքների ժողովածուն գրեց ու ավարտեց Շուշիում, շնորհանդեսն էլ էր այնտեղ կայանալու: Պատերազմը, սակայն, այլ ուղիով տարավ Լիլիթին էլ, նրա ստեղծագործական միտքն էլ, գիրքն էլ:

«Մայլից-մայլա» գրքի շնորհանդեսը կայացավ Գյումրիում՝ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում: Լիլիթը կենտրոնի համար անծանոթ մեկը չէր: Դեռ 2014-ին էր այստեղ հյուրընկալվել Շուշիի պետական տիկնիկային թատրոնի հետ. «Երեկ խոզուկներն» էին ներկայացնում:

Երկրորդ այցը եղավ 44-օրյա պատերազմից հետո: Շուշիում կորցնելով տունն ու աշխատանքը՝ Լիլիթը վերադարձել էր Գյումրի և քայլերն ուղղել իրեն ծանոթ հաստատություններ:

«Լիլիթը մեր մոտ դասընթացի էր մասնակցում, և շատ պատահական իմացա, որ գիրքն արդեն ավարտուն տեսքի է ու պետք է Շուշիում շնորհանդեսը կայացած լիներ: Առաջարկեցի, որ հենց սոցիալ-կրթական կենտրոնում կազմակերպենք իր համար այդ կարևոր միջոցառումը: Համաձայնեց: Նաև մի խորհրդանշական ակնարկ եմ ուզում անել: Մեր կենտրոնի շենքը Գյումրու նախկին բաղնիքի շենքն է եղել: Լիլիթն իր գրքում այս բաղնիքի մասին ևս պատմում է: Դա էլ էր մի առիթ, որ շնորհանդեսն այստեղ անեինք ու հյուրերին ընդունեինք»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի կառավարիչ Կարինե Գյադուկյանը:

«Գիրքը ներառում է երկու հատված՝ «Մայլից մայլա» և «10.950 օր երկրաշարժ»: Մեր պատմությունն է, մեր ապրածն է: Ոչ մի չափազանցություն չկա: Բայց շատերը զուտ հումորն են հասկանում, ցավը չեն նկատում: Երևի պիտի ապրած, անցած լիեն, որ հասկանան»,- նկատում է Լիլիթը:

Գյումրվա բարբառով գրված պատմությունները շատերն ամբողջովին չեն ընկալում, իմաստ կա, որ չեն կարողանում հասկանալ, Գյումրու հանգն ու երանգը որսալ:

Բայց Լիբանանում լավ են հասկանում Լիլիթի լեզուն: Այս մասին վկայում է շնորհանդեսին ներկա Լիբանանի պետական կոնսերվատորիայի դասախոս, Շուշիի պատվավոր քաղաքացի, Արցախի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Զաքար Քեշիշյանը:

«Լիլիթին ծանոթ եմ իբրև շուշեցի դարձած գյումրեցու, Գյումրիի դեսպանը Շուշիում»,- կարճ իր և Լիլիթի ծանոթությունն է ձևակերպում:

«Իր առաջին գրքի շնորհանդեսը մենք կազմակերպել ենք Լիբանանում, և ուրախ եմ, որ երկրորդին ներկա եղա: Բարձր եմ գնահատում նրա կոլորիտով լի հուշագրությունները, մանավանդ որ գրված է գյումրվա բարբառով:

Այս բարբառը շատ մոտ է արևմտահայերենին, թերևս դա իր դրական ազդակն ունեցավ, որ մտավորականները կարողացան քիչ թե շատ ընկալել:

Սփյուռքը ընկալեց, ժաշկեն տեսարան կար անկե, բաղնիքի մասին կըպատմվիր, կամ պատեն կախված տեր բաբայի նկարի: Այն բոլոր սփյուռքահայերը, որոնք այդ օրերուն հետևած են և՛ արցախյան շարժմանը, և՛ Գյումրիի վիճակին, պիտի հոգիի կանչով կարողանան ճախրիլ և ընկալիլ»,- ասում է Զաքարը:

Գիրքը ձևավորել է Աշոտ Հակոբյանը: Ասում է, պարքտի պես բան էր, երկրաշարժը տեսնել, ապրելուց հետո ցանկացել է ինքն էլ իր լուման ունենալ: «Եթե էդ ամեն ինչի միջով չանցած մեկն ուզենար անել, չէր ստացվի»,-վստահ է Աշոտը:

Շնորհանդեսին ներկա արվեստագետները ևս գիրքն արժեքավոր են համարում՝ Գյումրու կենսագրության մի մասնիկը:

 

Սամսոն Մատինյան

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակի»

Տպել
1655 դիտում

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա