COVID-19 համավարակի ներկա իրավիճակը. առցանց քննարկման օրակարգում 2 հարց է եղել

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի առցանց հանդիպում-քննարկումը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարույթունը:

Հանդիպմանը մասնակցել են խորհրդատվական խմբի անդամներ, հանրային առողջապահության ոլորտի հրավիրված մասնագետներ, համաճարակաբաններ, առողջապահության նախարարության ներկայացուցիչներ:

Օրակարգում 2 հարց է եղել ներառված. ՀՀ-ում COVID-19 համավարակի ներկա իրավիճակը և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող աշխատողների համար ՊՇՌ թեստի հանձնման պահանջների վերաբերյալ նոր կարգավորումները:

Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-փորձագետ Գենադի Պալոզյանը զեկույցով ներկայացրել է աշխարհում և Հայաստանում COVID-19 համավարակի ներկա իրավիճակը, անդրադարձել վարակվածների և մահվան սեռատարիքային բաշխվածությանը, մանկապատանեկան տարիքային խմբերում դեպքայնության շարժընթացին, պատվաստումներին` ըստ մարզերի ու ռիսկային խմբերի:

Կարևորելով հանդիպումը՝ Լենա Նանուշյանը նշել է. «Այս հանդիպում-քննարկման նպատակն է ամփոփ տեղեկատվության միջոցով հասկանալ Հայաստանում COVID-19 համավարակի ներկա իրավիճակն ու գնահատել ռիսկերը: Միաժամանակ, առանցքային քննարկման թեմա է նաև հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող աշխատողների համար ՊՇՌ թեստի հանձնման պահանջների վերաբերյալ նոր կարգավորումները»:

Փոխնախարարը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի թիվ 17-Ն և թիվ 24-Ն հրամաններում ներառված կարգավորումները, մասնավորապես` յուրաքանչյուր 14 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ներկայացման պահանջի վերաբերյալ և առաջարկել քննարկել բացառությունների ցանկը վերանայելու անհրաժեշտությունը:

Քննարկման մասնակիցները շեշտադրել են այդ սահմանափակումների անհրաժեշտությունը և  կարևորությունը: Բացառությունների ցանկի վերաբերյալ հնչեցրել հետևյալ առաջարկությունները.

  • Հղիությունը չի հանդիսանում հակացուցում պատվաստման իրականացման համար և ընդհակառակը` խրախուսվում է, քանի որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ հղիության ընթացքում պատվաստված մայրերից ծնված երեխաների մոտ նույնպես հայտնաբերվում են COVID-19 դեմ հակամարմիններ: Սակայն խմբի անդամների կողմից առաջարկվել է, այնուամենայնիվ, հղիության առկայությունը դեռևս թողնել բացառությունների ցանկում:
  • Ինչ վերաբերում է հեռավար աշխատողներին, հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են, որ հանրային առողջության և համաճարակաբանության տեսանկյունից հեռավար աշխատողներին բացառությունների ցանկում ներառելը նպատակահարմար չէ:
  • 17 տարեկան աշխատող անձանց վերաբերյալ խմբի անդամները նպատակահարմար են համարել այս բացառության ներառումը` հաշվի առնելով, որ ներկայումս Հայաստանում COVID-19 դեմ պատվաստումների ենթակա են 18 տարեկանից բարձր անձինք:
  • Մասնակիցները քննարկել են COVID-19 հիվանդությունից հետո առողջացած անձանց բացառելու նպատակահարմարությունը: Նշվել է, որ համաձայն միջազգային փորձի` առողջացած անձինք հիվանդության տարածող չեն հանդիսանում հիվանդության ախտանիշների ի հայտ գալուց սկսած 10-րդ օրից հետո, սակայն կարող են դրական ՊՇՌ արդյունքներ ունենալ 90 օրվա ընթացքում: Հետևաբար, նպատակահարմար է նման դեպքերը (COVID-19-ից ապաքինվածներին` մինչև 90-րդ օրը) ներառել բացառությունների ցանկում:

Խմբի անդամները բարձրաձայնել են մի շարք հարցեր քննարկվող թեմաների շուրջ, լսել պարզաբանումներ՝ համեմատականներ անցկացնելով այլ երկրներում կիրառվող քաղաքականության և փորձի վերաբերյալ, հնչեցրել առաջարկներ, մտքեր փոխանակել համավարակի զսպմանն ուղղված ներկայումս կիրառվող միջոցառումների արդյունավետության և հետագա անելիքների անհրաժեշտության վերաբերյալ:

Տպել
1012 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն