«Երևանի ոսկերչական գործարանի» գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել են 80% պետական բաժնեմասով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերությանն գույքի օտարմանն առնչվող առերևույթ հանցավոր չարաշահումների հանգամանքներ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Դատախազության հանրային կապերի բաժինը, որում ասված է.

«Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ դատական ակտերի հակադիր կատարման ծառայությունից պահանջված և ստացված փաստաթղթերի ներառմամբ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ  «N» քաղաքացիական գործի շրջանակներում Ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ քաղաքացիական դատարանների դատական ակտերով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձվեր ընդհանուր շուրջ 56մլն ՀՀ դրամ պետական տուրքի գումար:

Բռնագանձումն իրականացնելու նպատակով դատարանը 2019թ. մարտի 6-ին տվել է կատարողական թերթ, որի հիմքով 2019թ. մարտի 7-ին ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողի որոշմամբ հարուցվել է կատարողական վարույթ, արգելանք է դրվել ԲԲԸ-ի գույքի վրա: Իսկ հարկադիր ծառայողի 2020թ. փետրվարի 24-ի որոշմամբ մի ՍՊԸ նշանակվել է փորձագետ և վերջինիս առաջադրվել է գնահատել Երևանի ոսկերչական գործարանին պատկանող՝ ոսկերչական և ադամադյա մի քանի թանկարժեք իրերից կազմված գույքի արժեքը:

Պարզվել է, որ վկայակոչած գույքի հաշվեկշռային արժեքը կազմում է մոտ 83.5մլն ՀՀ դրամ:

Ուսումնասիրությամբ ստացված տվյալներով ընդհանուր 83.5մլն դրամ հաշվեկշռային արժեքով այդ իրերը նշված ՍՊԸ ոսկերիչ-փորձագետի կողմից գնահատվել է շուրջ 2.5 անգամ ցածր գնով՝ ընդամենը՝ 38.3 մլն ՀՀ դրամով:

Հետագայում՝ այդքան գնահատված գույքը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, որի արդյունքում մի քաղաքացի այն ձեռք է բերել հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով, ընդամենը՝ 21.5 մլն ՀՀ դրամով:

Այսինքն, նշված ՍՊԸ ծառայողները, իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, պատրաստել են իրականությանը չհամապատասխանող հաշվարկ, այն ներկայացրել ԴԱՀԿ ծառայություն, ինչի արդյունքում Գույքն էլեկտրոնային աճուրդով իրացվել է իրական (հաշվեկշռային) արժեքից անհամեմատ ցածր գնով՝ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի համար առաջացնելով ծանր հետևանքներ, պատճառելով շուրջ 50մլն ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել  առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, էական վնաս պատճառելու, ծանր հետևանքներ առաջացնելու հանցավոր արարքների հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ավել վաղ տեղեկացվել էր, որ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից հայցի հիմք հանդիսացող փաստաթղթերի առկայության պայմաններում դրանք դատարան չներկայացնելու, հետագայում, նույն գործի շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված վճռաբեկ բողոքի թերությունները չվերացնելու արդյունքում ավելի քան 1մլրդ ՀՀ դրամ դեբիտորական պարտքը ստանալու հնարավորությունից ԲԲԸ-ի զրկվելու, նաև շուրջ 56 մլն ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտավորությամբ ծանրաբեռնվելու փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր մեկ այլ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»:

Տպել
2892 դիտում

Սյունիքի մարզի Տեղ և Տաթև համայնքներում հաղթել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները

Դիլիջանում 57% ձայնով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն

Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները 61 ընտրատեղամասերից (թարմացվող)

ՏԻՄ ընտրություններում արձանագրված խնդիրները ՄԻՊ-ը կամփոփի և կուղարկի իրավասու մարմիններին

Հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը (թարմացվող)

ՏԻՄ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 33,23 տոկոսը

Հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը

Գյումրիում 109.453 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացուց այսօր ընտրատեղամաս է գնացել 26.417 մարդ

Ոստիկանությունն առաջարկում է 10 տարվա փոխարեն անձնագրերը տրամադրել ընդամենը 2 տարվա վավերականության ժամկետով

Ժաննա Անդրեասյանը՝ տարակարգի և կամավոր ատեստավորման նկատմամբ ուսուցիչների հետաքրքրությունների մասին

ՔՊ աջակիցը գումար չի բաժանում ընտրատեղամասերի մոտ․ Ալեքսանյանը մեկնաբանում է տարածվող տեսանյութը

ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին. բոլոր տեղամասերը փակվել են

Կազմվել է 1 արձանագրություն՝ դիմակ չդնելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու հիմքով

10.000-20.000 դրամի շնորհիվ էին գալիս, հիմա չկա, չեն գալիս. 17:00-ի դրությամբ Գյումրիում ընտրական ցուցանիշը 18.31% է

ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 17:00-ի դրությամբ կազմել է 25.51 տոկոս․ ԿԸՀ

Հրդեհ է բռնկվել Արևադաշտ գյուղի տներից մեկի տանիքում

Չկա ահազանգ, հրապարակում, որը մեր աչքին ընկնի, ենթադրյալ հանցագործության տարրեր պարունակի և արձագանք չստանա. ՇՄ դատախազ

Մոտ ապագայում մեր քաղաքացիները կունենան ժամանցի համար լավագույն հարմարություններով հագեցած քաղաքային զբոսայգի. ՇՄՆ

Հրդեհ Նոր Երզնկա գյուղում. այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Վլադիմիր Պուտինը ժամացույց է նվիրել Նիկիտա Սիմոնյանին

Գորիսում իրավապահները շրջափակել են «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը. կա դատարանի որոշում՝ խուզարկություն կատարելու

Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի 20 քաղաքներում և 42 մեծամասնական ընտրատարածքներում

Մահացել է փաստաբան Ռուբեն Սահակյանը

News.am-ի, YerevanToday-ի և Antifake.am-ի ներկայացուցիչները առանց հավատարմագրման այցելում են ընտրատեղամասեր. Իոաննիսյան

Տեղի է ունեցել աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված համաժողով (տեսանյութ)

ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրություններում քաղաքացիների մասնակցության ցուցանիշը ժամը 14։00-ի դրությամբ

Թուրքիան հավելյալ 11 միլիարդ խորանարդ մետր գազ կգնի Ադրբեջանից

Տարադրամի փոխարժեքները մնացել են անփոփոխ

Գորիսում մասնակցող ուժերից երկուսի նախընտրական պաստառները փակցված են օրենքի խախտումով. Իոաննիսյան

Կըսեն Գյումրի իրոք ապագա կա, ու էդ ապագան էս էրեխեքինն է. Արսեն Թորոսյանը Գյումրիում ֆուտբոլ է խաղացել (տեսանյութ)

Իրանը նոր զորավարժությունների մասին է ազդարարում, այս անգամ՝ Պակիստանի հետ

Ասել՝ մասնակցությունը պասիվ է, ներկա պահին ճիշտ չի լինի. Ժամը 14:00-ի դրությամբ Գյումրիում 11,21 տոկոսն է քվեարկել

Երասխում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 4000 հակ անասնակեր

3 երեխա է զոհվել, ևս 3-ը՝ վիրավորում ստացել Սիրիայի հյուսիսում ականի պայթյունի հետևանքով

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կժամանի Կովկաս. այցելելու է նաև Հայաստան

Երևանում միմյանց բախվելուց հետո 2 մեքենաներից մեկը հարվածել է գովազդային վահանակին. կան վիրավորներ

Առաջիկա օրերին ցրտելու է. ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև ու ամպրոպ

Գեղարքունիքի մարզպետարանում պատրաստվում են հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին

«Հյուսիսային հոսք 2»-ը պատրաստ է գործարկման. սպասում են Գերմանիայի թույլտվությանը

Գնացինք կուտակման ահազանգով, պարզվեց՝ հավատացյալների հավաք է. 11:00-ի դրությամբ Գյումրիում 3.92 տոկոս մասնակցություն կա