Ֆրանսիական Շամոնիից՝ հայկական Դիլիջան. հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի «Մտքերի հայկական գագաթնաժողովը» (տեսանյութ)

Օրերս ֆրանսիական Շամոնիում անցկացված հերթական «Մտքերի գագաթնաժողովը» համախմբել էր տարբեր երկրների ներկա ու նախկին պաշտոնյաների, քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային և գործարար շրջանակների հայտնի դեմքերի, միջազգային վերլուծական կենտրոնների ղեկավարների: Գագաթնաժողովին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, որում ասված է.

«Մտքերի գագաթնաժողովը» գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման յուրատեսակ հարթակ է, որի հիմնական նպատակներն են կարևորագույն հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը, անմիջական քննարկումների միջոցով փոխվստահելի գործընկերային կապերի հաստատումը:

Ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող միջազգային հեղինակավոր այս համաժողովը 2019թ. հունիսին հյուրընկալվել էր Հայաստանում՝ Դիլիջանում: Իր պատմության ընթացքում գագաթնաժողովն առաջին անգամ անցկացվեց Շամոնիից դուրս: Դրա կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր «Մտքերի գագաթնաժողովին»:

Դիլիջանում անցկացված համաժողովը ստացավ «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը և այսօր արդեն հայկական յուրօրինակ բրենդ է դարձել:

Դեռևս 2019-ին Շամոնին ցանկություն է հայտնել բարեկամական ավելի խորը հարաբերություններ հաստատել Դիլիջանի հետ: Շամոնին դասական օրինակ է, թե ինչպես կարող է փոքր քաղաքը մեծ հաջողություն ունենալ: Լինելով Դիլիջանից փոքր, ունենալով 10 հազարից պակաս բնակչություն՝ Շամոնին տարեկան 5 մլն զբոսաշրջիկ է ընդունում՝ դահուկային սպորտի սիրահարներից մինչև մշակութային ու համաժողովային այցելություններ:

Ե՛վ Շամոնին, և՛ Դիլիջանը ունեն հիանալի բնություն, մաքուր օդ, էկոլոգիապես մաքուր միջավայր: Զարգացման հստակ տեսլականի, ռազմավարության ու ծրագրի ձևակերպման պարագայում Դիլիջանը նույնպես ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու տուրիստական կենտրոն, մշակութային, ինտելեկտուալ, զբոսաշրջային քաղաք: Շամոնիի և Դիլիջանի բարեկամությունը Հայաստան կբերի ոչ միայն մտքեր ու գաղափարներ, այլև փորձ, գործարար կապեր, միջազգային գործընկերություն:

Նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիի քննարկումների մասնակիցներին հրավիրել է արդեն հաջորդ ամիս՝ հոկտեմբեր 23-ից 24-ը Դիլիջանում նախատեսված «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողով»-ին, որը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման տեսանկյունից»:

Տպել
376 դիտում

Սյունիքի մարզի Տեղ և Տաթև համայնքներում հաղթել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները

Դիլիջանում 57% ձայնով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն

Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները 61 ընտրատեղամասերից (թարմացվող)

ՏԻՄ ընտրություններում արձանագրված խնդիրները ՄԻՊ-ը կամփոփի և կուղարկի իրավասու մարմիններին

Հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը (թարմացվող)

ՏԻՄ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 33,23 տոկոսը

Հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը

Գյումրիում 109.453 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացուց այսօր ընտրատեղամաս է գնացել 26.417 մարդ

Ոստիկանությունն առաջարկում է 10 տարվա փոխարեն անձնագրերը տրամադրել ընդամենը 2 տարվա վավերականության ժամկետով

Ժաննա Անդրեասյանը՝ տարակարգի և կամավոր ատեստավորման նկատմամբ ուսուցիչների հետաքրքրությունների մասին

ՔՊ աջակիցը գումար չի բաժանում ընտրատեղամասերի մոտ․ Ալեքսանյանը մեկնաբանում է տարածվող տեսանյութը

ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին. բոլոր տեղամասերը փակվել են

Կազմվել է 1 արձանագրություն՝ դիմակ չդնելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու հիմքով

10.000-20.000 դրամի շնորհիվ էին գալիս, հիմա չկա, չեն գալիս. 17:00-ի դրությամբ Գյումրիում ընտրական ցուցանիշը 18.31% է

ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 17:00-ի դրությամբ կազմել է 25.51 տոկոս․ ԿԸՀ

Հրդեհ է բռնկվել Արևադաշտ գյուղի տներից մեկի տանիքում

Չկա ահազանգ, հրապարակում, որը մեր աչքին ընկնի, ենթադրյալ հանցագործության տարրեր պարունակի և արձագանք չստանա. ՇՄ դատախազ

Մոտ ապագայում մեր քաղաքացիները կունենան ժամանցի համար լավագույն հարմարություններով հագեցած քաղաքային զբոսայգի. ՇՄՆ

Հրդեհ Նոր Երզնկա գյուղում. այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Վլադիմիր Պուտինը ժամացույց է նվիրել Նիկիտա Սիմոնյանին

Գորիսում իրավապահները շրջափակել են «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը. կա դատարանի որոշում՝ խուզարկություն կատարելու

Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի 20 քաղաքներում և 42 մեծամասնական ընտրատարածքներում

Մահացել է փաստաբան Ռուբեն Սահակյանը

News.am-ի, YerevanToday-ի և Antifake.am-ի ներկայացուցիչները առանց հավատարմագրման այցելում են ընտրատեղամասեր. Իոաննիսյան

Տեղի է ունեցել աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված համաժողով (տեսանյութ)

ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրություններում քաղաքացիների մասնակցության ցուցանիշը ժամը 14։00-ի դրությամբ

Թուրքիան հավելյալ 11 միլիարդ խորանարդ մետր գազ կգնի Ադրբեջանից

Տարադրամի փոխարժեքները մնացել են անփոփոխ

Գորիսում մասնակցող ուժերից երկուսի նախընտրական պաստառները փակցված են օրենքի խախտումով. Իոաննիսյան

Կըսեն Գյումրի իրոք ապագա կա, ու էդ ապագան էս էրեխեքինն է. Արսեն Թորոսյանը Գյումրիում ֆուտբոլ է խաղացել (տեսանյութ)

Իրանը նոր զորավարժությունների մասին է ազդարարում, այս անգամ՝ Պակիստանի հետ

Ասել՝ մասնակցությունը պասիվ է, ներկա պահին ճիշտ չի լինի. Ժամը 14:00-ի դրությամբ Գյումրիում 11,21 տոկոսն է քվեարկել

Երասխում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 4000 հակ անասնակեր

3 երեխա է զոհվել, ևս 3-ը՝ վիրավորում ստացել Սիրիայի հյուսիսում ականի պայթյունի հետևանքով

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կժամանի Կովկաս. այցելելու է նաև Հայաստան

Երևանում միմյանց բախվելուց հետո 2 մեքենաներից մեկը հարվածել է գովազդային վահանակին. կան վիրավորներ

Առաջիկա օրերին ցրտելու է. ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև ու ամպրոպ

Գեղարքունիքի մարզպետարանում պատրաստվում են հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին

«Հյուսիսային հոսք 2»-ը պատրաստ է գործարկման. սպասում են Գերմանիայի թույլտվությանը

Գնացինք կուտակման ահազանգով, պարզվեց՝ հավատացյալների հավաք է. 11:00-ի դրությամբ Գյումրիում 3.92 տոկոս մասնակցություն կա