Վարչատարածքային փոփոխություններով նախատեսվում է ունենալ 78 համայնք, որոնցից 71-ը՝ միավորված. ԱԺ-ում հանրային լսումներ են

Այսօր խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ են:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն իր ելույթում հայտնեց, որ Հայաստանում վարչատարածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվում է ունենալ 78 համայնք, որոնցից 71-ը՝ միավորված:

«Մենք այս փոփոխություններով կունենանք վարչատարածքային բաժանման մի սխեմա, երբ կլինեն 78 համայնքներ, որոնցից 71-ը՝ միավորված, մեկը Երևանն է դրանցից՝ առանձին, 6 չմիավորված համայնքներ կունենանք, որոնցից մեկը կլինի Գյումրին և ևս 5-ը՝ ազգային փոքրամասնությունների հետ խառը բնակեցված համայնքները, որոնց այս պահին չենք անդրադարձել»,- ասաց Տերտերյանը:

Նիստը նախագահող Վահե Ղալումյանն էլ իր ելույթում հիշեցրեց, որ համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորներ ստեղծելու հայեցակարգն ընդունվել է 2011-ին, և, ըստ Ղալումյանի, խոշորացումը բավականին դրական պրոցես է:

«Համայնքների խոշորացման նպատակը ռեսուրսների կենտրոնացումն ու դրանց առավել արդյունավետ օգտագործումն է: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն ֆինանսական, այլ նաև մարդկային ռեսուրսներին»,- ասաց նա:

Խոսելով ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներից՝ Ղալումյանը հայտնեց, որ դրանք դուրս են մնացել խոշորացման գործընթացից:

«Բազմիցս անդրադարձել և ուսումնասիրել ենք ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների ճակատագիրը: Այս փուլում ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքները դուրս են մնացել խոշորացման գործընթացից, որին անձնապես ես բացասական եմ վերաբերվում: Իմ կարծիքով՝ մենք ազգային փոքրամասնություններին լիարժեք ուշադրություն ենք դարձնում, և այդ համայնքները զարգանալու ավելի մեծ հնարավորություն կունենան խոշորանալու դեպքում»:

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ազգությամբ քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովի կարծիքով էլ՝ այն գյուղերը, որոնց բնակչության ճնշող մեծամասնությունը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են, խոշորացման գործընթացի մեջ չպետք է ներառվեն:

«Գտնում եմ՝ ճիշտ է, որ գյուղը մնա իր մշակույթով, իր լեզվի պահպանման հարցերով: Բայց այն գյուղերը, որտեղ մեծամասնությունը տվյալ ազգի ճնշող մեծամասնությունն է, ինձ թվում է՝ ճիշտ կլինի, որ չխոշորացվեն: Իսկ այն գյուղերում, որտեղ հավասար բնակչություն է, պետք է դա հաշվի առնել»:

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ նշեց՝ բոլորովին կարևոր չէ, թե որ գյուղում քանի տոկոս ինչ մշակույթ, ինչ ազգային պատկանելիություն կրող հայրենակիցներ են ապրում. եթե անգամ նրանք քիչ են, ապա պետք է լինեն պետության ամենամեծ հոգածության առարկան:

Տպել
783 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա