Գյումրիում Անկախության 30-րդ տարեդարձը նշվեց խոնարհումի շեշտադրումներով. պարգևատրվեցին 44-օրյա պատերազմի մասնակիցները

21/09/2021 schedule18:26

Անկախության 30-րդ տարեդարձը Գյումրիում անաղմուկ նշվեց՝ խոնարհումի և հարգանքի շեշտադրումներով:

Վաղ առավոտյան մարզային ու քաղաքային կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչներն այցելեցին «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն: Ծաղկեպսակ դրվեց, ծաղիկներ խոնարհվեցին հայրենիքի ու Անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հուշակոթողին։

242576946_2985746888351176_1013138950199960116_n.jpg (220 KB)

«Այսօրը պանթեոնի այցով մեկնարկելը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի: Մենք ապրում ենք ազատ ու անկախ երկրում այս հերոս հայորդիների շնորհիվ: Նրանց արյան ու անձնազոհության շնորհիվ կա Հայաստանի Հանրապետությունը։ Անկախությունը բացառիկ արժեք է, և մենք պարտավոր ենք պահել ու պահպանել այն, աշխատել, արարել ու հզորացնել մեր երկիրը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

242375031_2985746728351192_8304866283839959818_n.jpg (184 KB)

Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ Անկախության տոնի առթիվ պարգևատրվեցին 44-օրյա պատերազմի մասնակիցներն ու պատերազմի օրերին նշանակալի ներդրում ունեցած անձինք:

Ձիթողցյանների բակում «Անկախ հայրենիքիս հետ» խորագրով միջոցառման ժամանակ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը 44-օրյա պատերազմին մասնակցության, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի, զորահավաքային զորակոչի միջոցառումների ընթացքում ցուցաբերած բարեխիղճ վերաբերմունքի և արդյունավետ համագործակցության համար պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց համայնքապետերի, կրթության ոլորտի և ուժային կառույցների մի շարք ներկայացուցիչների։

«Մեր երկիրը շատ բարդ ու փորձություններով լի ճանապարհ է անցել անցած 30 տարիների ընթացքում, բայց այդ փորձությունները մեզ կոփել են, վստահություն են ներշնչել, որ անկախ ու ազատ երկրում ապրելն այլընտրանք չունի։ Ես խոնարհվում եմ Անկախության ու հայրենիքի պաշտպանության համար կյանքերը զոհաբերած բոլոր հերոսների հիշատակի առջև: Վերջին պատերազմը ևս բացառություն չէր. Անկախությունը կարողացանք պահել կյանքերի գնով, արյան գնով։ Եվ հիմա, առավել, քան երբևէ, մենք պետք է հավատարիմ մնանք նրանց հիշատակի, նրանց անգնահատելի գործի առաջ: Պետք է ապրենք նրանց հիշելով, ու համոզված եմ՝ մեր սերունդներն էլ են գիտակցելու այդ անգնահատելի զոհաբերությունը, որի շնորհիվ կա մեր երկիրը: Իսկ այդ զոհաբերությանն արժանի լինելու համար պետք է ապրել ու լուսավոր ապագայի համար արարել անտրտունջ ու միասնական»,- ելույթի իր խոսքում ասաց մարզպետը։

Սամվել Ավետիսյանն Աշոցքի դպրոցի տնօրենն է: Պատերազմի առաջին օրն արդեն մարտի դաշտում է եղել: Ասում է՝ մեկ վայրկյան անգամ չի հապաղել: «Պարտավոր էի, հանուն հայրենիքի պետք է գնայի: Սա սուրբ գործ է: Ես իմ քայլով լավագույն օրինակ պետք է լինեմ նախ՝ իմ 3 որդիների, նաև՝ մատաղ սերնդի համար: Խոնարհումս անմահ հերոսներին, որոնց շնորհիվ կյանքը շարունակվում է»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանը:

Լուսակերտի դպրոցի զինղեկը ևս ծանուցագիրն ստանալուն պես հրաժեշտ է տվել ընտանիքին ու մեկնել: «Որքան շուտ տեղ հասներ, այնքան լավ»: Մեզ հետ զրույցում նշեց Սամվել Ոսկանյանը: «Յուրաքանչյուրն է պարտավոր մասնակցել իր երկրի ու սահմանների պաշտպանությանը: Սա թող վերջին պատերազմը լինի: Բայց եթե պետք եղավ, ես էլի առաջինը կմեկնեմ սահման, դա անխոս, քննարկման անգամ ենթակա չէ»,- վստահեցրեց Սամվել Ոսկանյանը:

Գյումրու քաղաքապետարանի կողմից հուշանվերներով ու պատվոգրերով պարգևատրվեցին 44-օրյա պատերազմի մասնակից զորացրված տղաները: 

«Պետք է հիշենք ու շնորհակալ լինենք պատերազմի մասնակից բոլոր տղաներին: Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի պետք է այնպես աշխատի ու արարի, որ ձեր ու ձեր արածի նկատմամբ կարողանանք մեր պարտքը տալ»,- մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով՝ իր խոսքում ասաց փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը։

Լուսանկարները «Հայկական ժամանակի

Սամսոն Մատինյան

Տպել
1011 դիտում

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի