Սուրենավան գյուղի մոտ տեղի ունեցած պատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է

Արարատի մարզի քննչական վարչությունում Սուրենավան գյուղի մոտ տեղի ունեցած ավտոպատահարի դեպքի առթիվ քննված քրեական գործով պարզվել են պատահարի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ պարզվել է՝ վարորդը պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ մանրամասնելով.

2021թ. հունիսի 16-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ավտոճանապարհի 320 կմ-ին՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի հատվածում, բախվել էր «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով «Toyota Land Cruiser»-ի վարորդը և ուղևորը, ինչպես նաև «Վազ 2121»-ի անչափահաս վարորդը՝ ծնված 2007թ., ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ 2021թ. հունիսի 16-ին ՀՀ ոստիկանության ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման խմբում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր Արարատի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, ինչպես նաև՝ կատարված դատաավտոտեխնիկական փորձաքննությամբ պարզվել է, որ «Վազ 2121» ավտոմեքենան, մանևրելով մուտք գործելով երթևեկելի ուղեմաս, տեխնիկական տեսակետից խոչընդոտել է «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի վարորդի երթևեկությանը, ինչի հետևանքով էլ բախվել են միմյանց: Ըստ փորձագետի՝ «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը թույլ է տվել գործողություններ, որոնք տեխնիկական տեսակետից հակասել են ՃԵԿ-ի 36-րդ և 39-րդ կետերի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, որոնցով էլ պայմանավորվել է տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:

Ձեռք բերված տվյալների վրելուծության արդյունքները հիմք են տալիս եզրակացնել, որ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի վարորդը պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել և նրա կողմից թույլ տրված այնպիսի գործողություններ, որպիսիք տեխնիկական տեսակետից հակասեին ՃԵԿ-ի պահանջներին ու պայմանավորված լինեին տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացմամբ, չեն դիտվում:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 9-րդ կետերով, ինչպես նաև՝ 55-րդ, 261-րդ, 262-րդ հոդվածներով՝ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Հիշեցնենք՝ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ վթարը եղել էր այդ ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին սպասարկող մեքենայի մասնակցությամբ: 14-ամյա երեխան, որը գտնվել էր «ՎԱԶ-2121» մեքենայի ղեկին, բախվել էր «Տոյոտա Լանդ Քրուիզերին»: Ավելի ուշ պարզաբանվել էր, որ նախարարի պաշտոնակատարը մեքենայում չէր եղել, այլ ներսում եղել էր միայն վարորդը:

Տպել
1099 դիտում

Փայտանյութ տեղափոխած հաղարծինցիները փաստաթուղթ չեն ունեցել

Հոսանքազրկմամբ պայմանավորված տևական ժամանակով կդադարեցվի Արմավիրի, Նորավան և Լուկաշին գյուղերի ջրամատակարարումը

Քիշնևի օդանավակայանում մոտ հարյուր ուղևորի մասնակցությամբ սկանդալ է տեղի ունեցել

ԱՀ նախագահը հանրության տարբեր շրջանակների հետ հանդիպումներին ներկայացրել է Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողն ինքնասպան է եղել

Կրեմլն արձագանքել է Շոլցի՝ մոտ ժամանակներս Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու հայտարարությանը

Ավտովթար Շիրակի մարզում․ «ՎԱԶ 2114»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում

Քաղաքացին որոնվում է քրեական վարույթի շրջանակներում

Սյունիքում մեկնարկել է «Ոչխարների խուզման» փառատոնը

Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն. Մուստաֆաև

Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները. ՀՀ նախագահ

«Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը նոր կացարան կունենա (լուսանկարներ)

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չնախատեսված այցով ժամանել է Կիև

Ադրբեջանի ԶՈՒ-ն 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Հրդեհ է բռնկվել Ապարանի տներից մեկում

Հայտնի է «Ոսկե գնդակի» հանձնման օրը

Օդի ջերմաստիճանը կնվազի, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Աշտարակ-Փարպի ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Ուսուցումը դարձնել կենսակերպ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը Կազանի միջազգային ֆորումի ժամանակ

Խաչատրյանի բալետային հանճարեղ ստեղծագործությունները զարդարեցին անցնող 3 երեկոները. Տիգրան Ավինյան

Փարիզի քաղաքային խորհուրդը Արցախի և ՀՀ-ում ապաստանած արցախցիների վերաբերյալ բանաձև է ընդունել (տեսանյութ)

1 օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ բնակավայրերում

15-ամյա գյումրեցին իր վրա ջուր լցնելու համար դանակահարել է 14 տարեկան տղային

Տոկիոյի օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել. որոշ միջազգային չվերթներ հետաձգվել են

Անկարայում հրթիռների արտադրամասի պայթյունի հետևանքով հինգ մարդ է մնացել փլատակների տակ

Մահվան ելքով վրաերթ Այնթափում․ 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Գլխավոր դատախազն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուս

Պայթյուն է որոտացել Անկարայի հրթիռների գործարանում. կան զոհեր

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ բախվել են մոտոցիկլն ու «Նիսսան»-ը. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է

Երևանի բազմաթիվ հասցեներում և 7 մարզի տարբեր բնակավայրերում տևական ժամանակ լույս չի լինի

Քուչակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և բռնկվել. կան տուժածներ

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում երթևեկության սահմանափակումները պահպանվում են

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հայկական դիրքերի ուղղությամբ

Բելառուսի տարածքում միջուկային մարտավարական զենքի տեղակայումը կսկսվի հուլիսի 7-8-ը․ Պուտին

Գայանե Հակոբյանը գրառում է արել

Վորոնեժի մարզում անօդաչու է ընկել. կան տուժածներ

Երևանում Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշար կանցկացվի. 15 երկրի մասնակցություն է ակնկալվում

Թուրքիան ՄԻԵԴ-ից զգուշացում է ստացել

Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը