Երևան
24 °C
Պետական ապարատի աշխատակիցները, առաջին հերթին՝ քաղաքական պաշտոն զբաղեցնողները, առանց սպասելու հոկտեմբերի 1-ին, ակտիվ պատվաստվում են, և այս պահին էլ մենք պետական ապարատում ունենք պատվաստման 70 տոկոսից բարձր ցուցանիշ:
Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հարցին, թե, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանի համաձայն, հանրային աշխատողները պետք է ամիսը 2 անգամ «ՔՈՎԻԴ-19»-ի թեստ հանձնեն, սակայն հասարակությունը չի հավատում, որ այս կարգը վերաբերում է նաև պետական պաշտոնյաններին:
«Կանոնը հավասարապես գործելու է բոլորի համար՝ թե՛ հանրային ծառայողների, թե՛ պետական համակարգի աշխատակիցների: Բոլորը նույն կանոնի հետևանքները պետք է կրեն: Պետական ապարատը, առանց հարկադրանքի սպասելու, իր պատասխանատվության մասը իրականացրել է: Կարգը չի ազդելու բացառությամբ պատվաստվածների, հղի կանանց, հակացուցում ունեցող քաղաքացիների վրա: Հակացուցումների առկայությունը պետք է տրամադրվի բժշկական տեղեկանքի միջոցով: Եթե քաղաքացին ունի խրոնիկ հիվանդություն կամ այդ հիվանդության փուլում է, բժիշկը նրան պետք է տա համապատասխան եզրակացություն, և նա կարող է չպատվաստվել և թեստ չհանձնել, սակայն հիվանդության սրացման փուլը հաղթահարելուց հետո անպայման պետք է պատվաստվի»,- ասել է Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ եթե ամփոփենք պետական ապարատի աշխատողների պատվաստման վերաբերյալ տեղեկատվությունը, մինչև հոկտեմբերի մեկը այդ ցուցանիշը 80 տոկոսից ավելին է լինելու: Ըստ նրա՝ նոր կարգը համավարկի տարածումը Հայաստանում զսպելու ֆիլտր է, և քաղաքացիները պետք է պարտադիր հավաստեն իրենց վարակակիր չլինելու փաստը:
«Համաճարակաբանական բոլոր միջոցառումներն ինքնին չեն կարող երաշխավորել վարակի տարածման բացառումը, բայց երբ որ մենք ստեղծում ենք մի շարք ֆիլտրեր, զսպում ենք դրա տարածումը: Օրինակ՝ Հայաստանում մուտք գործող ՊՇՌ թեստի բացասական պատասխանը 100 տոկոսով չի բացառում հիվանդ անձի մուտքը Հայաստան, որովհետև 72 ժամվա ընթացքում էլ մարդը կարող վարակը ընդունել: Բայց մենք, իհարկե, շատ մեծ տոկոսով նվազեցնում ենք Հայաստանում վարակի տարածման դեպքերը: Դրանում համոզվեցինք 2-3 ամիս առաջ, երբ որ «դելտա» շտամի վարակը ուժգնացավ Հնդկաստանում, այդ ֆիլտրը օգնեց մեզ զսպել վարակի կտրուկ տարածումը»,- ասաց նա:
Գերատեսչության պատասխանատուն շեշտել է՝ նոր կարգը նախ և առաջ նպատակ ունի փրկել քաղաքացիների կյանքը և առողջությունը: Սա կօգնի խուսափել քովիդի հետևանքով օրական 19 մահվան դեպքից:
Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել
Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ
Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել
Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել
Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը
Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ
Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին
Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել
ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է
Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները
Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը
ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին
«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա
Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն
ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները
Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան
Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից
Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց
Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը
Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ
Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է
Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի
Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան
Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր
Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան
Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան
Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»
Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան
© 2024 Հայկական ժամանակ