Կարգը խախտում ենք և առաջարկում, որ ավագանին էլ իր ընդունած կարգը խախտի. պարգևատրվեցին գյումրեցի մարզիկ-մարզիչները

14/09/2021 schedule23:05

Օլիմպիական խաղերում, Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկներն ու նրանց մարզիչները դրամական պարգևներ կստանան: Այսօր Գյումրու ավագանին հավանություն է տվել օրակարգային հարցին:

Մինչ հարցի զեկուցումը՝ փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը մեկ նկատառում է արել՝ նշելով, որ տարբերակել են մարզիկներին:

«Արթուր Ալեքսանյանին, Բաչկովին ու մեր Չալյանին առանձնացրել ենք: Մենք էդպես ենք գտել: Կուզենանք՝ դուք էլ ձեր կարծիքն ասեիք, որովհետև մենք տեսանք, որ մրցավարությունը բարձր մակարդակի վրա չէր: Մեկ է, իրենք մեր չեմպիոններն են: Չալյանը լավ անձնավորություն է, լավ մարզիկ, չենք ուզում, որ վիրավորված մնա: Դուխից չընկնի»,- ասել է Սանոյանը:

Գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն էլ մանրամասնել է, թե ինչի մասին է խոսքը:

«Պարոն Սանոյանի ասածն այն է, որ մենք ավագանու կողմից հաստատված կարգ ենք խախտում: Մեր ունեցած որոշմամբ՝ ոսկե մեդալ ստացած մարզիկը կստանա 5 մլն դրամ, հիմա էդ կարգը խախտում ենք և ավագանուն ներկայացնում, որ իրենք էլ խախտեն իրենց հաստատած կարգը: Որովհետև մեր տղերքը ոսկե մեդալի պայքար տարան: Բայց կյանքն անարդար է, մրցումներն էլ՝ հետը: Դրա համար չկոտրենք մեր տղերքին, համարենք, որ մեդալները ոսկի են»:

Կարգը չխախտելու առաջարկ Է արել ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը՝ ասելով՝ փստաթղթային մասում պետք է առանձին նշել նախ՝ հաստատված գումարի չափը, այնուհետ՝ ավելացվածը:

Ավագանու անդամ Արմենուհի Վարդանյանի դիտարկմամբ էլ՝ հասել են հարցի քննարկմանը, և ակամա հետհայացք է գցել զինվորների պարգևատրման համար հատկացված 700.000 դրամին: Իհարկե, համեմատելի չեն ոլորտները, սակայն տարբերությունն աչքի զարնող է: Վարդանյանն առաջարկել է զինվորների գումարն ավելացնել:

Փոխքաղաապետն էլ նեշել է, որ զինվորներին ոչ թե գումար են տալու, այլ հուշանվերներ: Բայց եթե ավագանին ցանկություն ունի, կարող են վերադառնալ զինվորներին, հարցը վերանայել:

«Մեր զինվորներին ինչ էլ անենք, քիչ է»,- նշել է Սանոյանը:

Գյումրեցի մարզիկներին ու մարզիչներին տրված գումարը՝ ստորև.

Մարզիկներ՝

Ալեքսանյան Արթուր - հունահռոմեական ըմբշամարտ, Օլիմպիական խաղեր 2-րդ, 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ:

Բաչկով Հովհաննես - բռնցքամարտ, Օլիմպիական խաղեր 3-րդ, 4.000.000 (չորս միլիոն) ՀՀ դրամ:

Չալյան Կարապետ - հունահռոմեական ըմբշամարտ, Օլիմպիական խաղեր 4-րդ, 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ:

Գևորգյան Լյովա - ազատ ոճի ըմբշամարտ, Եվրոպայի մինչև 21 տար. 1-ին, աշխարհի երիտասարդներ 2-րդ, 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ:

Խաչատրյան Կարեն - հունահռոմեական ըմբշամարտ, աշխարհի երիտասարդներ 2-րդ, 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ:

Ավետիսյան Անդրանիկ - ազատ ոճի ըմբշամարտ, Եվրոպայի պատանիների 1-ին, 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:

Նահապետյան Սպարտակ - բռնցքամարտ, Եվրոպայի դեռահասների 1-ին, 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:

Կիրակոսյան Լյովա - բռնցքամարտ, Եվրոպայի դեռահասների 3-րդ, 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:

Հակոբյան Համբարձում - բռնցքամարտ, Եվրոպայի մինչև 22 տար. 2-րդ, 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:

Մկրտչյան Երվանդ - աթլետիկա, Եվրոպայի թիմային 1-ին, Բալկանյան խաղեր 3-րդ, 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:

Մինասյան Ռաֆիկ - ծանրամարտ, Եվրոպայի պատանիների 1-ին, 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:

Եղոյան Մերուժան - ծանրամարտ, Եվրոպայի պատանիների 2-րդ, 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:

Պողոսյան Էմմա - ծանրամարտ, Եվրոպայի պատանիների 2-րդ, 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:

Մարզիչներ՝

Ալեքսանյան Գևորգ - հունահռոմեական ըմբշամարտ, 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:

Ղազարյան Կարեն - բռնցքամարտ, 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ:

Պետրոսյան Արթուր - հունահռոմեական ըմբշամարտ, 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:

Ավետիսյան Հակոբ - ազատ ոճի ըմբշամարտ, 550.000 (հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

Գևորգյան Տիգրան - հունահռոմեական ըմբշամարտ, 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:

Բաղդասարյան Արմեն - բռնցքամարտ, 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

Պողոսյան Գառնիկ - բռնցքամարտ, 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:

Գևորգյան Արտավազդ - բռնցքամարտ, 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

Բարսեղյան Գրիգոր - աթլետիկա, 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

Շահնազարյան Հովհաննես - ծանրամարտ, 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

Եղոյան Պետրոս - ծանրամարտ, 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:

Ներսիսյան Արտաշես - ծանրամարտ, 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:

Սամսոն Մատինյան

Տպել
1614 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին