Առողջապահության նախարարը որոշում է ստորագրել. շարժական պատվաստումային նոր խմբեր կգործեն

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոր հրաման է ստորագրել՝ Երևանի պետական համալսարանի, «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի հարակից տարածքներում շարժական պատվաստումային խմբերի միջոցով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու մասին:

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2129-Ն որոշմամբ հաստատված «2021-2025 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և իմունականխարգելման ազգային ծրագրի գերակա միջոցառումների ցանկը» պետական ծրագրի 43-րդ կետի 8-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված հավելվածի 7-րդ կետը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով.

Հրամայում եմ՝

  1. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին՝ սահմանված կարգով ապահովել.

1) Երևանի պետական համալսարանի, «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի հարակից տարածքներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ շարժական պատվաստումային խմբերի միջոցով պատվաստումային գործընթացի կազմակերպման մեթոդագործնական աջակցությունը:

  1. Առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Վարդան Ավագյանին՝ սահմանված կարգով.

1) Ապահովել շարժական պատվաստումային խմբերի միջոցով Երևանի պետական համալսարանի հարակից տարածքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն և առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա հրամաններով սահմանված պահանջների:

  1. Առաջարկել «Թիվ 2 բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերության (համաձայնությամբ), «Արինտերլև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեններին (համաձայնությամբ)՝ սահմանված կարգով.

1) Ապահովել շարժական պատվաստումային խմբերի միջոցով հանրային վայրերում՝ «Մալիբու» սրճարանի («Թիվ 2 բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերություն), «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի («Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոն) հարակից տարածքներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն և առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա հրամաններով սահմանված պահանջների:

  1. Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին՝ ապահովել.

1) Հանրային վայրերում՝ Երևանի պետական համալսարանի, «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի հարակից տարածքներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումային գործընթացի կազմակերպումը:

  1. Առողջապահության նախարարության «Այրվածքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արթուր Բերբերյանին՝ սահմանված կարգով ապահովել.

1) Երևանի պետական համալսարանի, «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի հարակից տարածքներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար շտապ օգնության 3 մեքենայի տրամադրումը՝ շարժական պատվաստումային խմբերին:

  1. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին՝ ապահովել.

1) Սույն հրամանի տեղադրումն առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

  1. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին»:
Տպել
1505 դիտում

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ