Մոսկվայում վերջին հրաժեշտ են տվել ԱԻ նախարար Զինիչևին. հուզվել է նաև Պուտինը (լուսանկարներ, տեսանյութ)

Մոսկվայում հրաժեշտ են տալիս Ռուսաստանի հերոս Եվգենի Զինիչևին: Հուղարկավորության արարողությունը տեղի է ունենում ճգնաժամային կառավարման կենտրոնում: Նախագահ Վլադիմիր Պուտինը ևս մասնակցել է հրաժեշտի արարողությանը:

Նախագահը դրել է կարմիր վարդերի փունջ և գլուխը խոնարհել արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարի դագաղի մոտ: Այնուհետ Պուտինը ցավակցություններ է հայտնել Զինիչև ընտանիքին և որոշ ժամանակ անցկացրել մահացածի հարազատների հետ: Պուտինն արարողության ժամանակ չի կարողացել թաքցնել հուզմունքը, ինչն արձանագրել են նկարահանող տեսախցիկները: Հետո նա նորից մոտեցել է դագաղին, գլուխ խոնարհել, խաչակնքվել և դուրս եկել թաղման սրահից:

Երեկ ՌԴ ղեկավարը Եվգենի Զինիչևին հետմահու շնորհել է Ռուսաստանի հերոսի կոչում: Վլադիմիր Պուտինը Զինիչևի մահը համարել է անձնական կորուստ:

Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարին այսօր կհուղարկավորեն Սանկտ Պետերբուրգում, որտեղ նա ծնվել է, և որտեղ հուղարկավորված են նրա ծնողները: Դին հյուսիսային մայրաքաղաք կհասցվի արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ կոլեգիայի կողմից:

Հոգեհանգստի արարողությունը մեկնարկել է առավոտյան 7-ից և բաժանված է մի քանի մասի: Գործընկերների, ընկերների և համածառայակիցների համար հրաժեշտը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 09:00-10:30-ը:

Վարչապետ Միխայիլ Միշուստինը ևս ժամանել է ՃԿԿ՝ հրաժեշտ տալու Ռուսաստանի հերոս Եվգենի Զինիչևին: Կառավարությունում նրանք միասին աշխատել են մոտ մեկուկես տարի: ՌԴ հերոսին հրաժեշտ են տվել նաև փոխվարչապետները, բոլոր նախարարներն ու կառավարության մյուս անդամները:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ին ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում կյանքի 56-րդ տարում ողբերգական կերպով մահացել էր ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար, բանակի գեներալ Եվգենի Զինիչևը հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկի հետ միասին, ում կյանքը նա փորձել էր փրկել:

Զինիչևը մոտակայքում է եղել, երբ կինոռեժիսորը, պատահաբար սայթաքելով, ժայռից ընկել է ջուրը:

Նախարարը թռել է նրա հետևից՝ փրկելու համար վերջինիս: Ականատեսների վկայությամբ,  թռիչքի պահին նա հարվածել է ժայռի եզրոտ քարին: Նրանց երկուսին վիրավորներ տեղափոխող ուղղաթիռով տարհանել են հիվանդանոց: Օդանավում անձնակազմը խնդրել է երկու վերակենդանացման մեքենա, արհեստական շնչառության սարք և փոխներարկման համար արյուն պատրաստել: Սակայն Զինիչևն ու Մելնիկը մահացել են՝ նախքան ուղղաթիռը կհասցներ վայրէջք կատարել:

Տպել
13890 դիտում

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան