Սյունիքի հինգ համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ. որ քաղաքական ուժերն են մասնակցելու ընտրություններին

2021-ի աշնանը ՀՀ-ի մի շարք մարզերում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկը Սյունիքի մարզն է: Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում տեղի կունենան հերթական ՏԻՄ ընտրություններ, որոնք այս տարի առաջին անգամ կանցկացվեն համամասնական ընտրակարգով. քաղաքացիները կընտրեն կուսակցություններ, կուսակցությունը կձևավորի ավագանու թիմ ըստ ցուցակի, և ավագանու անդամներն արդեն կընտրեն համայնքի ղեկավարին:

Սյունիքի մարզկենտրոն Կապանում նույնպես կանցկացվեն ընտրություններ, սակայն դրանք արտահերթ են, ինչը կապված է Կապանի 15 ավագանիներից 8-ի հրաժարականով: Կապանի ընտրությունների օրը դեռևս հայտնի չէ:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ հայտարարեց՝ Սյունիքի մարզում ովքեր են գլխավորելու իրենց քաղաքական ուժի համամասնական ցուցակները:

Այսպիսով՝ Տեղ համայնքում՝ ՔՊԿ անդամ Դավիթ Ղուլունցը, Տաթև համայնքում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արթուր Մաթևոսյանը, Մեղրիում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արարատ Թումանյանը, Գորիսում՝ ՔՊԿ անդամ Վլադիմիր Աբունցը։

Կապան համայնքի մասին դեռևս ՔՊ-ն պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն մամուլը բազմիցս գրել է, որ ՔՊ թեկնածուն այժմ պատգամավոր, նախկինում ՊՎԾ ղեկավարի օգնական Դավիթ Դանիելյանն է: Վերջինս ՀԺ-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այս լուրերը. «Քննարկումների փուլում է»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ՔՊ-ն Սյունիքում թույլ է, մանավանդ պատերազմից հետո սյունեցիները հավատ չունեն իշխանությունների նկատմամբ, հարցին՝ վախ ունե՞ն Սյունիքում, մասնավորապես՝ Կապանում պարտվելու մասով՝ Դանիելյանն ասաց. «Ընտրություններից հետո Սյունիքում մենք արձանագրել ենք բավականին բարձր ցուցանիշ: Մենք բոլորս էլ ունենք մտահոգություններ սահմանի հետ կապված, հնարավորինս փորձում ենք խնդիրները կարգավորել, բայց դա պետք է ոչ թե դժգոհություն անվանել մեզանից, այլ դրանք խնդիրներ են, որոնք բարձրաձայնում են քաղաքացիները: Իշխանությունները կանգնած են սյունեցիների կողքին»,- վստահեցրեց Դանիելյանը:

Խոսելով համամասնական ընտրակարգի մասին, որով առաջին անգամ են անցկացվելու ՏԻՄ ընտրություններ՝ պատգամավորը նշեց, որ կողմ է այս համակարգին, քանի որ այսպիսով քաղաքացին ընտրում է ոչ թե անհատին, այլ թիմին և նրա գաղափարները:

Կապանի ներկայիս քաղաքապետ Գևորգ Փարսյանը, որը անցած ընտրություններին հաղթանակ տարավ իշխող կուսակցության թեկնածու, ներկայիս Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանի նկատմամբ, նույնպես պատրաստվում է մասնակցել Կապանի ընտրություններին: ՀԺ-ին Փարսյանը վստահեցրեց, որ մասնակցելու է, սակայն, թե ո՞ր քաղաքական ուժի հետ, դեռևս փակագծերը չի բացում:

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որը հիմա կալանավորված է, նույնպես պատրաստվում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին:

Նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Առուշանյանը մասնակցելու է «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների դաշինքով: Հարցին՝ ովքե՞ր են լինելու այս դաշինքի ցուցակում՝ պաշտպանն ասաց, որ կոնկրետ անունների չի տիրապետում. «Առուշանյանը մասնակցում է իր թիմով և գնում է դեպի հաղթանակ»: Հարցին՝ հաղթանակի դեպքում ինչպե՞ս է պատկերացնում քաղաքի կառավարումը, Մելքոնյանը նշեց՝ պետք չէ լինել վատատես. «Ինչո՞ւ եք մտածում, որ նա մնալու է կալանքի տակ: Առուշանյանը կարող է ազատ արձակվել: Կալանքի տակ մնալու դեպքում էլ այդպես է ղեկավարելու քաղաքը»,- եզրափակեց Գորիսի քաղաքապետի պաշտպանը:

Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, որը նույնպես այժմ կալանավորված է, հնարավորություն ունի մասնակցելու Մեղրիի ավագանու ընտրություններին, սակայն մեզ չհաջողվեց կապ հաստատել նրա պաշտպանի հետ՝ պարզելու՝ արդյոք նա նույնպե՞ս Առուշանյանի նման, թեկուզ կալանավայրից փորձելու է իր ուժերը, թե՞ ոչ: Ի դեպ, Մեղրիի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև Սամվել Բաբայանի ստեղծած «Ազատական» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Սյունիքի մարզի ԵԿՄ նախկին պատասխանատու Խաչատուր Անդրեասյանն է:

Մեղրիի ավագանու ընտրություններին իր մասնակցությունն է ունենալու նաև «Հանրապետություն» կուսակցությունը: Կուսակցության անդամ Անի Խաչատրյանը մեզ փոխանցեց, որ Մեղրիում իրենց թեկնածուն «Հանրապետության» կուսակցության անդամ Բագրատ Զաքարյանն է: Հարցին՝ այլ համայնքներում է՞լ են ունենալու թեկնածուներ, Խաչատրյանը նշեց, որ հնարավոր է՝ Գորիսում նույնպես ունենան թեկնածու, սակայն դեռ վերջնական որոշում չունեն:

Տպել
4002 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան