Ինչու քովիդի բացասական թեստը չներկայացնելիս քաղաքացին կազատվի աշխատանքից, իսկ պաշտոնյան՝ ոչ. պարզաբանում է նախարարը

Եթե աշխատակիցն աշխատանքի գնալիս չներկայացնի կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ քովիդի դեմ պատվաստված լինելը հաստատելու սերտիֆիկատ, ապա գործատուն իրավունք ունի նրան ազատել աշխատանքից:

Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց առողջապահության նախարար ԱՆահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով, թե ի՞նչ է լինելու այն քաղաքացիների հետ, որոնք հոկտեմբերի մեկից պետք է աշխատանքի ներկայանալիս յուրաքանչյուր 14 օրը մեկ հանձնեն ՔՈՎԻԴ-19-ի ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստված լինելը հաստատող սերտիֆիկատ:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ընդունված որոշումը վերաբերում է միայն քաղաքացիներին, այլ ոչ թե պաշտոնյաններին, այսինքն՝ եթե քաղաքացին պատվաստված կամ բացասական թեստի առկայությամբ չներկայանա աշխատանքի, ապա կազատվի աշխատանքից, իսկ պաշտոնյան ոչ, նախարարը նշեց. «Հանրային ծառայության օրենքները չեն կարող վերաբերել պաշտոնյաններին, բայց դա չի նշանակում, որ նրանք դուրս են մնում կարգավորման շրջանակից: Օրենքի մասնավոր հատվածը նույնպես ունի իր կարգավորումների շրջանակը, որը որևէ խտրականության դեպք բացառում է: Այս պահին կարող եմ ասել, որ 100 տոկոս պատվաստման ցուցանիշ ունենք, և վարչապետը, փոխնախարարները պատվաստվել են քովիդի դեմ, երբ որ մեզ մոտ նոր էր սկսվում պատվաստման գործընթացը»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ ամեն ինչ արվում է ՀՀ օրենքների շրջանակներում և Սահմանադրության համաձայն. «Հայաստանում գործում է բնակչության սանիտարական պաշտպանության օրենքը, ինչին հղում կատարելով՝ ընդունվել են ենթաօրենսդրական կետեր, և դրանք բխում են օրենքներից, այսինքն՝ այն նորմը, որը որ սահմանված է և ամբողջությամբ համապատասխանում է բոլոր պահանջներին, գործում է: Մարդու իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքի խախտման դեպքում»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ից բոլոր տնտեսվարողների համար ուժի մեջ է մտնում իրենց աշխատակիցների կողմից 2 շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը: Այսինքն՝ անձը աշխատանքի գնալիս պետք է 2 շաբաթը մեկ անգամ հավաստի իր քովիդ վարակակիր չլինելը: ՊՇՌ թեստի կարիք չկա, եթե անձը պատվաստված է: Բացառություն են կազմելու այն անձինք, որոնք պատվաստված են, հղի են և ունեն հստակ բժշկական հակացուցում պատվաստման համար: 

Տպել
5792 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ