Քովիդով հիվանդանալը մեծ ռիսկ է պարունակում կյանքի համար. որոնք են պատվաստանյութերի միֆերը՝ պարզաբանում է մասնագետը

Կորոնավիրուսային հիվանդության և դրա դեմ մարդկանց պայքարը դեռևս շարունակվում է: Չնայած նրան, որ արդեն առկա են ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի միջոցները, պատվաստանյութերը, այնուամենայնիվ, վիրուսը կարծես չի շտապում նահանջել: Սեպտեմբերի 7-ի դրությամբ 222 միլիոն 31 հազար 833 մարդ ամբողջ աշխարհում վարակվել է վիրուսով, 198 միլիոն 649 հազար 390 մարդ այն հաղթահարել է, մահացել է 4 միլիոն 589 հազար 467-ը:

Հիվանդության դեմ ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների ընդհանուր թիվն էլ մեր երկրում կազմում է 1712-ը: 679 քաղաքացու վիճակը ծանր է: Սա սեպտեմբերի 6-ի տվյալների համաձայն: Հայաստանը գրանցվել է նաև կարմիր գոտում՝ ըստ մեր մոտ առկա համաճարակային իրավիճակի: Հիմա մեզ մոտ վիրուսի 4-րդ ալիքն է:

Քովիդի դեմ ամբողջ աշխարհում իրականացվել է արդեն 5.49 միլիարդ դեղաչափի ներարկում, այսինքն՝ մոտ 3 միլիարդ մարդ աշխարհում պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

Իսկ ինչո՞ւ ունենալով պատվաստանյութերը, պատվաստվելով քովիդի դեմ՝ այն ոչ միայն չի նահանջում, այլ մուտացվում է և առաջ բերում նորանոր շտամներ: Հանրային առողջապահության մասնագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանի խոսքով՝ երկրագնդի վրա համաճարակային առումով իրավիճակը համեմատաբար կկայունանա, եթե պատվաստումային գործընթացը հավասար ընթանա բոլոր երկրներում, քանի որ շտամները հատկապես առաջանում են այն երկրներում, որտեղ պատվաստումային գործընթաց չկա կամ դանդաղ է ընթանում, սակայն այդ նոր շտամը կարող է շատ արագ տարածվել երկրագնդով մեկ:

«Դեռ ոչ մի երկրում 100 տոկոսով պատավաստում չկա, բայց, օրինակ, դելտա շտամի  համար շատ հեշտ թիրախ են չպատավաստված անձինք, հնարավոր է պատվաստված մարդիկ նույնպես վարակվեն, բայց շատ ավելի մեղմ տանեն վիրուսը: Դրա հանդեպ նաև ամենաուժեղ իմունիտետը ունեն այն մարդիկ, ովքեր պատվաստված են ու հիվանդացել են վիրուսով: Հիվանդանալը ահավոր մեծ ռիսկ է պարունակում առողջության և կյանքի համար, չես կարող առաջարկել, որ հիվանդանան և լավանան, որպեսզի իմունիտետ ձեռք բերեն, բայց պատվաստված անձը, եթե նույնիսկ հիվանդանա, չի մահանա»,- մեզ հետ զրույցում ասաց մասնագետը:

Ըստ Պետրոսյանի՝ դեռևս պարզ չէ, թե պատվաստանյութերը որքան ժամանակ են մարդկանց ապահովագրում վիրուսից, սակայն Իսրայելում, որտեղ քովիդի դեմ օգտագործվում է «Պֆայզր» պատվաստանյութը, նախնական տվյալների համաձայն՝ պատվաստվելուց մոտ 6 ամիս հետո իմունիտետը կարող է թուլանալ: Նրա խոսքերով, սակայն, պետք է զգուշորեն մոտենալ այս արդյունքներին, քանի որ բոլոր երկրներում նախնական պատավաստումային գործընթացը սկսվել է բարձր տարիքի և ուղեկցող հիվանդություններ ունեցող ռիսկի խմբերի մոտ, իսկ ավելի ուշ մյուս քաղաքացիներին է առաջարկվել պատվաստվել: Այս տարբերությունը կարող է նաև ազդեցություն ունենալ հետազոտության արդյունքների վրա: «Հնարավոր է՝ տարբեր ռիսկի գործոններ ունեցող մարդկանց մոտ ուժեղ կամ թույլ իմունիտետ է առաջանում»,- ասում է հանրային առողջապահության մասնագետը՝ շեշտելով՝ եթե անձը պատվաստված է, ավելի թեթև և կարճ ժամանակում կարող է հաղթահարել հիվանդությունը, քան այն մարդը, ով պատվաստված չէ:

Պետրոսյանն ասում է՝ ծանր կողմնակի էֆեկտները քովիդի դեմ պատվաստվելուց հետո հազվադեպ են, իսկ ահա կորոնավիրուսով վարակվելուց և առողջանալուց հետո էլ հիվանդացածների մեկ երրորդը կարող է ունենալ «երկարատև քովիդ», որը նշանակում է առողջական երկարատև բացասական հետևանքներ: Քովիդից առողջանալուց հետո հնարավոր է՝ մարդը մինչև իր կյանքի վերջ ունենա առողջական հետևանքներ, օրինակ՝ նյարդային համակարգի խանգարումներ: Ըստ մասնագետի՝ մարդիկ պետք է դադարեն հետևել ապատեղեկատվությանն ու սկսեն վստահել առողջապահական համակարգին, գիտնականներին, հեղինակավոր միջազգային առողջապահական կառույցներին:

«Պատվաստանյութերի վերաբերյալ մի քանի միֆեր են տարածված, օրինակ, եթե պատվաստված ես, չես կարող լինել արյան դոնոր: Դա միֆ է: Եթե պատվաստանյութը պարունակում է կենդանի հարուցիչ, այդ դեպքում առաջարկվում է 2 շաբաթ սպասել, նոր լինել արյան դոնոր, սակայն մեր երկրում կիրառվող պատվաստանյութերի դեպքում այդ երկու շաբաթն էլ սպասելու կարիք չկա: Միֆ է նաև, որ պատվաստվելուց հետո չես կարող հղիանալ: Գիտական գրականության մեջ արդեն նկարագրված են դեպքեր, որ պատվաստված կանայք հղիացել են և ոչ մի խնդիր չեն ունեցել: Առկա գիտական տվյալները հեշտությամբ հերքում են պատվաստանյութերի և քովիդի վերաբերյալ ապատեղեկատվությունը»,- հավելեց նա:

Նշենք՝ ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) հարցումների՝ Հայաստանում հասարակության 68%-ը բավարարված է ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ Կառավարության տրամադրած տեղեկատվության բովանդակությամբ: 84%-ը նշել է, որ պատվաստվելու որոշում է կայացրել` առողջության մասին մտահոգվելով, 9%-ը` արտերկիր մեկնելու համար: Շուրջ 62%-ը նշել է, որ ՔՈՎԻԴ-19-ի դեմ իր նախընտրած պատվաստանյութը հասանելի է: 68%-ի կարծիքով` պատվաստումը կարող է կանխել նոր շտամների տարածումը: Տվյալները հավաքվել են Հայաստանի ամբողջ տարածքում 2021 թվականի հուլիսի 21-ից հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, հեռախոսային հարցազրույցներով:

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ սեպտեմբերի 5-ի դրությամբ, կատարվել է 303.325 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 195.290, երկրորդ դեղաչափ՝ 108.035։ Մեր երկրում ՔՈՎԻԴ-19-ի դեմ կիրառվող պատվաստանյութերն են՝ «Աստրազենեկա», «Սպուտնիկ Վ», «Սինոֆարմ», «Կորոնավակ» (2-րդ դեղաչափով):

 

Տպել
4769 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում