Կոտայքի մարզում ավտոպատահարներն ավելացել են. մարզի դատախազը կոնկրետ միջոցառումների ձեռնարկման միջնորդագիր է ներկայացրել

Կոտայքի մարզի վարչական տարածքում կատարվող ավտովթարներին, վրաերթերին նպաստող հանգամանքները պարզելու և դրանք վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով Կոտայքի մարզի դատախազությունում ամփոփվել է 2020թ. և 2021թ. ընթացիկ ժամանակահատվածում ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հետևանքով արձանագրված դեպքերը:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարզում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 72 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 54 դեպքի դիմաց, այսինքն՝ դեպքերն աճել են 18-ով, կամ 33.3%-ով: Մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը ևս աճել են 5-ով կամ 55,6%-ով՝ կազմելով 14 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9-ի դիմաց:

Պատահարները պայմանավորված են եղել ինչպես տրանսպորտային միջոցների և հետիոտների կողմից ՃԵ կանոնները խախտելով, այնպես էլ այլ գործոններով՝ ճանապարհների շինարարական, ինժեներատեխնիկական և կառուցապատման աշխատանքներում առկա թերություններով, ճանապարհներին երթևեկության նշանների, հետիոտնային նշագծումների, լուսավորության, ինչպես նաև՝ լուսանկարահանող (արագաչափ) սարքերի բացակայությամբ:

մարզի տարածքում առավել խնդրահարույց հատվածներից են Հրազդան-Հանքավան H28 ավտոճանապարհի Աղավնաձոր գյուղի հատվածը, որտեղ 2020թ. ապրիլից հետո արձանագրվել է ավտոմեքենաների բախման երեք դեպք, որոնց հետևանքով մահացել է 3 անձ, ինչպես նաև՝ H6 ավտոճանապարհի Նոր Գեղի-Եղվարդ հատվածը, որտեղ 2020թ. սեպտեմբերից արձանագրվել է ավտովթարի և վրաերթի 3 դեպք՝ 3 անձի մահվան և 6 անձի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու ելքով: Նշված հատվածներում առկա է ճանապարհներին երթևեկության նշանների կահավորմամբ երթևեկության արագությունը սահմանափակելու, Աղավնաձոր գյուղի, Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 1-ից 3-րդ կիլոմետր հատվածներն արագաչափ սարքերով, վերջինում՝ նաև  վտանգավոր շրջադարձի մասին նախազգուշացնող համապատասխան նշաններով կահավորելու անհրաժեշտություն:

Խնդրահարույց է նաև M4 ավտոճանապարհը՝ Վերին Պտղնի բնակավայրի 10-16-րդ կիլոմետր հատվածում, որտեղ միայն 2020թ. դեկտեմբերից 2021թ. օգոստոս ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 5 ավտոպատահար՝ 5 անձի մահվան և 5 անձի մարմնական վնասվածներ ստանալու ելքով:  

Ուսումնասիրությունը վկայում է նաև, որ Աբովյանի վարչական տարածքում արձանագրված վթարներն ու վրաերթերն առավել հաճախակի տեղի են ունենում «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմացի և Արծվի արձանին հարող ճանապարհահատվածներում, որտեղ կա ՃՈ աշխատակիցների ավելի ուժեղացված ծառայության, լուսացուցային կարգավորման, հետիոտնային անցումով ապահովելու, իսկ Երևան-Սևան ուղղության վրա, Վերին Պտղնիի հատվածում, բնակավայրի սկիզբը և վերջն ազդարարող նշանների տեղափոխման, դրանով պայմանավորված՝ նաև այդ հատվածում առավելագույն արագությունը մինչև 60կմ/ժ-ի սահմանափակելու անհրաժեշտություն:

Ելնելով կատարված ուսումնասիրության և վերլուծության արդյունքներից՝ ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ փոխոստիկանապետին՝ միջոցներ ձեռնարկելու Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհին, քաղաքային բնակավայրերում Ոստիկանության ՃՈ ծառայության ուժեղացման, ավտոճանապարհային պատահարների համար առավել ռիսկային նշված հատվածներում ճանապարհային նշանների, արագաչափ սարքերի տեղադրման, երթևեկությունը կանոնավորող այլ անհրաժեշտ միջոցներով ապահովելու գործընթացի նկատմամբ հսկողություն սահմանելու ուղղությամբ:

Տպել
702 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)