ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային պատասխանատուների հետ

07/09/2021 schedule12:00

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի և ՀԲ-ի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատի հետ: 

ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը: 

Ողջունելով հյուրերին՝ նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է, որ ԿԳՄՍ նախարարությունը ՀԲ-ի հետ տարիներ շարունակ իրականացրել է ոլորտային և բովանդակային բազմաթիվ ծրագրեր, որոնք ունեցել են բարձր արդյունավետություն: Այդ համատեքստում նախարարը մասնավորապես շեշտել է կրթության ոլորտի՝ ՀԲ աջակցությամբ իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը: 

Շնորհավորելով Կարոլին Գեգինատին ՀԲ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավարի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի համագործակցության արդյունավետության առավել բարելավմանը: 

Իր հերթին ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է Վահրամ Դումանյանին նոր Կառավարության կազմում ընդգրկվելու համար՝ շեշտելով, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում համագործակցության շարունակականության ապահովումն արդյունավետ գործակցության համար կարևոր նախապայման է: ՀԲ ներկայացուցիչները որպես կարևոր նախադրյալ ընդգծել են այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության ծրագրում որպես մարդկային կապիտալի զարգացման հիմնական ուղղություն առանցքային տեղ է հատկացված կրթությանը․ դա համահունչ է ՀԲ հիմնական հանձնառություններին: 

«Մեզ համար կարևոր է ամրապնդել գործընկերությունը ՀԲ-ի և ԿԳՄՍ նախարարության միջև»,- շեշտել է ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարը: 

Քննարկման ընթացքում կողմերը կարևորել են աջակցությունը մասնագիտական հմտությունների զարգացման ծրագրերին, որոնք կնպաստեն աշխատաշուկայի պահանջներին համահունչ մրցունակ մասնագետների պատրաստմանը և արտադրողականության խթանմանը: Այդ համատեքստում կարևորվել է նաև միջգերատեսչական համագործակցությունը: 

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, բարձր գնահատելով ՀԲ ոլորտային աջակցությունը, նշել է, որ այժմ մշակվում է Կառավարության գործողությունների ծրագիրը, որտեղ առավել մանրամասն կնշվեն ոլորտային համագործակցության թիրախները: Նախարարի ընդգծմամբ՝ շատ կարևոր է իմանալ, թե ինչ պատվեր և ինչպիսի պահանջներ են դրվում կրթության համակարգի առջև: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ Էկոնոմիկայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի և այլ նախարարությունների հետ համատեղ: 

Հանդիպման ընթացքում կողմերն արծարծել են նաև ոլորտային բարեփոխումների թեման՝ մասնավորապես քննարկելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով և Հանրակրթության պետական նոր չափորոշչով ամրագրված ինստիտուցիոնալ փոփոխությունները: Անդրադարձ է կատարվել նաև դպրոցաշինության ծրագրերին, և շեշտվել է, որ սեպտեմբերի 3-ին տեղի է  ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կրթության ծրագրերի ղեկավար Հարրի Պատրինոսի և նրա ղեկավարած կրթության թիմի հետ առցանց հանդիպում, որի շրջանակում առավել մանրամասն քննարկվել են իրականացված ծրագրերը:  

Նշենք, որ ՀԲ աջակցության ծրագրերով հիմնվել են 136 նախակրթարաններ, որոնց թվում՝ 127 նախակրթարան ՀՀ մարզերում, 9-ը՝ Երևան քաղաքում, հիմնանորոգվել են 13 ավագ դպրոցներ (10՝ մարզերում, 3-ը՝ Երևանում): 107 ավագ դպրոցներում բացվել են բնագիտական առարկաների  (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն) լաբորատորիաներ: Իրականացվել է նորարարական 18 դրամաշնորհային ծրագիր՝ բուհերի կարողությունների հզորացման ուղղությամբ, կատարվել են ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր:

Տպել
712 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին