«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար Շորժա-Սևանա լճի թերակղզի հատվածում

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 14,897.5 հազար դրամ` «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար անցկացնելու նպատակով։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի կազմակերպման հանձնաժողով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզում (Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատված՝ 40 կմ) 2021 թվականի սեպտեմբերի 19-ին նախատեսվում է կազմակերպել և անցկացնել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար, որի նպատակն է հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը, ինչպես նաև «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզումը։

Մրցաշարը նախատեսվում է անցկացնել երկու տարիքային խմբով` առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։

Նախարարի խոսքով՝ մրցաշարի անցկացման ընդհանուր ծախսերը կազմում են շուրջ 25․7 մլն դրամ։ Մրցաշարի անցկացման հետ կապված ծախսերը կազմում են 10․8 մլն դրամ, որի մեջ մտնում են՝ մասնակիցների սնունդ, ճանապարհածախս, ռադիոհանգույցի վարձակալում, մարզահագուստ (մարզաշապիկ, գլխարկ), գավաթներ, մեդալներ, հավաստագրեր, շնորհակալագրեր և կազմակերպչական այլ ծախսեր, որոնք նախատեսվում է հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կատարելու արդյունքում։ Երկու տարիքային խմբերի 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցներին տրվող դրամական մրցանակների ծախսերը կազմում են 14․9 մլն դրամ, որը կհատկացվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, ընդ որում՝ կանոնակարգում նշված են առձեռն ստացվող գումարները, որտեղ ներառված չեն ՀՀ օրենսդրությամբ պահվող հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները:

Ըստ Վահրամ Դումանյանի՝ ընդհանուր առմամբ կլինեն 80 մրցանակակիրներ․ 1-ն տեղ զբաղեցրած մասնակիցը կստանա 1 մլն, 2-րդը՝ 600 հազար, 3-րդը՝ 400 հազար, 4-րդը՝ 150 հազար, 5-րդը՝ 100 հազար, 6-10-րդ տեղերը՝ 75 հազար, իսկ 11-20-րդ տեղերը՝ յուրաքանչյուրը 50 հազար դրամ։

Ոչ մրցութային կարգով մրցաշարին կարող են մասնակցել 18 տարեկանից ցածր բոլոր ցանկացողները։ ԿԳՄՍ նախարարությունը ոչ մրցութային կարգով մրցաշարին մասնակցելու հրավերներ է ուղարկել իր գործընկերներին՝ դեսպանատների և միջազգային կառույցների ներկայացուցիչներին։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նաև նշել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով, որը հնչել է վարչապետի՝ օլիմպիական հավաքականի մարզիկների հետ հանդիպմանը, այսօրվա նիստում որոշում է կայացվել նաև 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 207,308.9 հազար դրամ։ Այն կհատկացվի Հայաստանի ծանրամարտի, ըմբշամարտի, մարմնամարզության և բռնցքամարտի ֆեդերացիաներին՝ վերոնշյալ մարզաձևերի տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին նախապատրաստվելու, մասնակցելու և ՀՀ առաջնություններ անցկացնելու նպատակով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրում, ինչպես նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ հստակ շեշտադրվել է, որ առողջ ապրելակերպը պետք է դարձնել համընդհանուր, և դրա համար անհրաժեշտ են կոնկրետ միջոցառումներ։ Նրա խոսքով՝ հիմնական գաղափարը զանգվածային մեկնարկով մրցաշարեր կազմակերպելն է, որը պետք է անցկացվի ամենաբարձր մակարդակով և պատշաճ կերպով։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր տարի նախատեսվում է անցկացնել նմանատիպ չորս ոչ պրոֆեսիոնալ մրցաշար՝ հեծանվավազք, վազք, սեղանի թենիս և լող։ Նրա խոսքով՝ պետք է անել հնարավորը, որպեսզի քաղաքացիների շրջանում հետաքրքրություն առաջանա այդ մրցաշարերի նկատմամբ, և պոտենցիալ շահառուները պատշաճ տեղեկացված լինեն՝ ինչ մրցաշար է, ովքեր կարող են մասնակցել և ինչ պայմաններով։ Նա կարևորել է նաև միջմարզային տարբեր մրցաշարերի, ինչպես նաև համապետական և մարզային մակարդակներում դպրոցական առաջնությունների անցկացումը։

Անդրադառնալով օլիմպիական հավաքականի հետ հանդիպմանը՝ վարչապետը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել ռազմավարական պլանավորում, այն է՝ հաջորդ Օլիմպիական խաղերին սկսել նախապատրաստվել նախորդի ավարտից անմիջապես հետո։ Այդ հարցում, ըստ Նիկոլ Փաշինյանի, կոնկրետ անելիքներ ունեն ՀՀ կառավարությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և ֆեդերացիաները։

Տպել
962 դիտում

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել