Լոռու մարզի մի շարք համայնքներ չունեն ղեկավարներ. առաջիկայում նախատեսվում են ՏԻՄ ընտրություններ

Լոռու մարզի 11 համայնքներ տեւական ժամանակ է, ինչ չունեն համայնքի ղեկավարներ: Որոշ համայնքների ղեկավարներ աշխատանքից ազատվել էին հրաժարականի դիմումի հիման վրա, մյուսների դեպքում պաշտոնավարման ժամկետներն էին լրացել: Նշված համայնքներում շարունակում են պաշտոնավարել մարզպետի որոշմամբ նշանակված համայնքի ղեկավարի պաշտոնակատարները:

Լոռու մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Մհեր Խեչումյանը, ՀԺ-ի հետ զրույցում ներկայացնելով իրավիճակը, ասաց՝ նախօրեին լրացել է նաեւ Խնկոյան համայնքի ղեկավար Վարուժան Համբարձումյանի պաշտոնավարման ժամկետը: Այստեղ եւս կնշանակվի պաշտոնակատար:

Նշված համայնքներն են՝ Սպիտակ, Ստեփանավան, Թումանյան քաղաքային, Սարամեջ, Սարալանջ, Հարթագյուղ, Գյուլագարակ, Նոր Խաչակապ, Դարպաս, Մեծավան եւ Լեռնավան գյուղական համայնքները:

Սպիտակ եւ Թումանյան համայնքների դեպքում լրացել էր համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը, իսկ Ստեփանավանի դեպքում պաշտոնակատար նշանակելու հիմք էր հանդիսացել նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի անժամանակ մահը:

Բացի համայնքի ղեկավար չունենալուց, մարզում կան նաեւ համայնքներ, որոնք ավագանի չունեն: Հիմնական պատճառը ավագանու անդամների՝ տարբեր ժամանակներում ներկայացրած հրաժարականի դիմումներն են: Ավագանի չունեցող համայնքներն են Ստեփանավանը, Թումանյանը եւ Լեռնավանը:

Վարչության պետի փոխանցմամբ՝ առաջիկայում համայնքների ղեկավարների մեծ մասի պաշտոնավարման ժամկետները կլրանան, հետեւաբար մարզի բազմաթիվ համայնքներում նախատեսվում են ՏԻՄ ընտրություններ. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որտեղ նոյեմբերի 21-ին ավարտվում են թե՛ համայնքի ավագանու եւ թե՛ ղեկավարների պաշտոնավարման ժամկետները: Նախատեսվում էր 43 համայնքում իրականացնել ընտրություններ, բայց քանի որ ծրագրվում է խոշորացում, եւ վարչատարածքային բաժանման մասին օրենքը շրջանառության է դրված, դեռեւս հստակ ոչինչ ասել չենք կարող»:

Մարզպետ Արամ Խաչատրյանի որոշմամբ՝ ներկա դրությամբ համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրության օր նշանակված է միայն Ֆիոլետովո համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով: Կառավարության որոշմամբ էլ՝ ընտրության օր է նշանակված Ստեփանավան եւ Լերմոնտովո համայնքներում: Ստեփանավանում՝ համամասնական, Լերմոնտովոյում՝ մեծամասնական ընտրակարգով. «Մյուս համայնքներում, որտեղ նախատեսված է խոշորացում, ընտրության օր դեռ որոշված չէ»:

Նկատենք, որ հերթական ընտրության օրը որոշում է մարզպետը, իսկ արտահերթ ընտրությունն ու վարչատարածքային բաժանման տակ ընկնող համայնքինը՝ Կառավարությունը:

Վարչության պետի խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրության օր է սահմանել դեկտեմբերի 5-ը, ու եթե այդ ընթացքում որեւէ ֆորս մաժորային իրավիճակ տեղի չունենա, չի բացառվում, որ մյուս ընտրությունները տեղի կունենան հենց այդ օրը:

Մարզպետ Արամ Խաչատրյանի որոշմամբ՝ ընտրության օր էր նշանակվել նաեւ Թումանյան համայնքում, սակայն որոշումը չեղարկվեց՝ կապված Թումանյան համայնքը խոշորացնելու հետ:

Տպել
1434 դիտում

Նարեկ Մանթաշյանըն հրավիրվել է Քննչական կոմիտե

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին