ՄԻՊ-ն առաջարկներ է ուղարկել ԱԺ պաշտպանության հանձնաժողով և ՊՆ՝ զորակոչիկների առողջության վերաբերյալ

Զորակոչիկի մեկից ավելի հիվանդությունները պետք է գնահատվեն ոչ թե առանձին-առանձին, այլ առողջության վրա ընդհանուր ազդեցությամբ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս առաջարկներն ուղարկել է ԱԺ Պաշտպանության հանձնաժողով և Պաշտպանության նախարարություն: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը:

«Օրենքի պատճառով զորակոչիկի մի քանի հիվանդությունները բժշկական հանձնաժողովը դիտարկում է առանձին-առանձին, չի գնահատում հիվանդությունների համակցված ազդեցությունն իրենց առողջության վրա: Արդյունքում, զորակոչիկները ճանաչվում են զինվորական ծառայության համար պիտանի՝ սահմանափակումով:

Խնդիրն այն է, որ գործող օրենսդրության համաձայն՝ եթե զորակոչիկն ունի 5 և ավելի հիվանդություն (ծառայության համար սահմանափակում նախատեսող), ապա զինծառայությունից ստանում է տարկետում: Փաստորեն, գործող կարգավորումները նախատեսում են հիվանդությունների «քանակական փունջ, մինչդեռ կարևոր է, որ լինի նաև հիվանդությունների «որակական փունջ»։

Հիվանդությունների «որակական փունջ» սահմանված չլինելը բերում է մի վիճակի, որ բժշկական հանձնաժողովն այդ հիվանդությունները գնահատում է առանձին-առանձին՝ այլ ոչ թե ընդհանուր վերցրած, և արդյունքում անձը զորակոչվում է զինվորական ծառայության։ Սակայն զորակոչվելու դեպքում հնարավոր է զինապարտի փաստացի առողջական վիճակը թույլ չտա լիարժեք կերպով կատարել զինվորական պարտականությունները, և նույնիսկ մեծ հավանականություն կա, որ ծառայության ընթացքում ավելի կխորանան առկա հիվանդությունները, կամ նույնիսկ անձը ձեռք կբերի հաշմանդամություն։ Նմանատիպ բողոքներ են ստացվում հատկապես զորակոչերի ընթացքում:

Մարդու իրավունքների պաշտպանի կատարած ուսումնասիրությունները փաստում են, որ հիվանդությունների քանակական փնջի հետ միասին անհրաժեշտ է սահմանել «հիվանդությունների որակական փունջ», ինչպես նաև անձին զինվորական ծառայության զորակոչելիս նրա առողջական վիճակի համակարգված գնահատման մեխանիզմ:

Ճիշտ է, պետությունն է որոշում զորակոչիկների առողջության և պիտանիության չափանիշները, սակայն զորակոչիկները պետք է ֆիզիկապես և հոգեպես պատրաստ լինեն զինվորական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված փոփոխությունների բարդություններին: Կարևոր է ի սկզբանե ծառայության զորակոչել առողջ քաղաքացիների, իսկ որոշակի առողջական խնդիրների առկայության դեպքում հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ դրանք լինեն համատեղելի ծառայության հետ և զինծառայողների համար չդառնան անհամաչափ բեռ:

Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ինչպես տարեկան հաղորդումներում, այնպես էլ ՊՆ և ԶՈՒ ԳՇ իրավասու ստորաբաժանումների հետ քննարկումների ընթացքում:

Հասկանալի է, որ նշված առաջարկության իրացումը ենթադրում է որոշակի բարդություններ և առողջական վիճակի գնահատման որակական չափանիշների որոշման հատուկ մեխանիզմների կանխատեսում: Սակայն հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է զորակոչիկների պատշաճ փորձաքննության և զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների առողջական վիճակի պահպանման պետության պոզիտիվ պարտականությանը՝ պետական մարմինները պարտավոր են առողջական վիճակի գնահատման այնպիսի մեխանիզմներ սահմանել, որոնց շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե զորակոչիկի կամ զինծառայողների մոտ առկա առողջական խնդիրների որակական համակցությունը արդյոք թույլ կտա պատշաճ իրականացնել զինվորական պարտականությունները և չի հանգեցնի առողջական խնդիրների վատթարացման:

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքներով արձանագրվել է մեկ այլ խնդիր նույնպես: Այսպես, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 8-ի թիվ 405-ն որոշման համաձայն՝ այն զորակոչիկները, որոնք հայտարարված զորակոչի ընթացքում հետազոտությունների արդյունքում ճանաչվում են պիտանի զինվորական ծառայությանը սահմանափակումով 5 և ավելի տարբեր հիվանդություններով («քանակական փունջ»), ճանաչվում են բուժման կարիք ունեցող և նրանց տրվում է տարկետում մինչև 1 տարի ժամկետով` բուժման նպատակով:

Մինչդեռ, որոշմամբ սահմանված չէ զինվորական ծառայությունից ազատելու հնարավորություն այն դեպքերի համար, երբ, օրինակ, 5-րդ հիվանդությունն անձը ձեռք է բերում ծառայության ընթացքում: Արդյունքում ստացվում է, որ նույն առողջական վիճակն ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է, իսկ այն պարտադիր ժամկետային զինծառայողները, որոնց առողջական վիճակը վատթարանում է ծառայության ընթացքում, շարունակում են ծառայել:

Հետևաբար, անհրաժեշտ է նախատեսել, որ զինվորական ծառայության ընթացքում հինգերորդ հիվանդության ձեռքբերումն առնվազն հիմք է զինծառայողի պիտանիության վերանայման համար:

Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները պաշտոնապես կուղարկվեն Ազգային ժողովի, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության և Արդարադատության նախարարություններ: Մանրամասները տեղ են գտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ»,-ասված է գրառման մեջ:

Տպել
959 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա